Հայֆայի թատրոն
![]() եբրայերեն՝ תיאטרון חיפה | |
---|---|
![]() Հայֆայի թատրոնը | |
Տեսակ | Թատրոն |
Տնօրեն | Յոզեֆ Միլոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Հայֆա, Իսրայել |
Հիմնադրման ամսաթիվ | 1961 |
Կայք | ht1.co.il |
![]() |
Հայֆայի թատրոն (եբրայերեն՝ תיאטרון חיפה; Teat'ron Kheifa), թատրոն, որը հանդիսանում է Իսրայելի առաջին թատրոնը, տեղակայված է Հայֆայում։
Ֆոնի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայֆայի թատրոնը՝ Իսրայելի առաջին քաղաքային թատրոնը, հիմնադրվել է Հայֆայի քաղաքապետ Աբա Հուշիի կողմից[1] Հայֆայի քաղաքային խորհրդի աջակցությամբ։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Այստեղ աշխատում են հրեա և արաբ դերասաններ, և, ի շնորհիվ իր սադրիչ աշխատանքների, այն համաշխարհային համբավ ունի։ Թատրոնի առաջին տնօրենը եղել է Յոզեֆ Միլոն[2]։ Այն առաջին համայնքային թատրոնն է Իսրայելում, ինչպես նաև առաջինն է իրականացրել մարքեթինգային արշավներ սեզոնային տոմսեր գովազդելու համար։ Նրա նպատակն է ներգրավել տեղական բնակիչներին թատերական ստեղծագործական աշխատանքներում և քաղաքում բարձրացնել մշակութային իրազեկությունը[1]։ Հայֆայի թատրոնը միակն է, որը խրախուսում է թատերական ներկայացումնների բոլոր ձևերը։ Հանդիսանում է նաև իսրայելացի դրամատուրգների և ռեժիսորի համար տրամպլին, և խրախուսում է բնօրինակ աշխատանքները[3]։
Թատրոնում բեմադրվել են 8-10 պիեսներ, որոնք ներկայացվել են 30.000 հանդիսատեսի համար։ Ներկայացումներ է բեմադրում քաղաքներում, կիբուցներում և Իսրայելի տարբեր բնակավայրերում, ինչպես նաև պարբերաբար ներկայացնում է ժամանակակից թատրոնի աշխատանքներ եբրայերենով և արաբերենով[4]։
Թատերախմբի տնային բազան գտնվում է Ջոզեֆ և Ռեբեկա Մեյերհոֆի Հայաֆայի Ադար առաջին թաղամասի հարևանությամբ[5]։
Հանոչ Լևինը, Հիլլել Միթլեփունկթը, Հեհոշուա Սոբոլը, Ա. Բ. Յեհոշան, Ժոզեֆ Բար Ժոզեֆը և Դեննի Հորոֆիցը սկսել են իրենց մասնագիտական թատերական կարիերան հենց այս թատրոնից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Culture and Leisure in Haifa
- ↑ Culture and Customs of Israel
- ↑ Haifa Theaters
- ↑ A Playwright Holds a Light To Israel's Soul
- ↑ «Haifa Foundation projects»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է 2016-02-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Haifa Theater controversies, Michael Handelzalts, Հա Արեց Իսրայելական թերթ
- http://ht1.co.il/ (եբրայերեն)
- https://hy-am.facebook.com/Haifa.Theatre
|