Բալկանտուրիստ
Բալկանտուրիստ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Երկիր | Բուլղարիա |
Հիմնադրված | 1948 |
Գլխադասային գրասենյակ | Սոֆիա, Բուլղարիա |
Կայք | balkantourist.bg |
«Բալկանտուրիստ» (բուլղար․՝ Балкантурист), Բուլղարիայի տուրօպերատորններից ամենահինն է․ հիմնադրվել է 1948 թվականի հունվարի 6-ին՝ որպես պետական կառավարման մենաշնորհ այն ժամանակվա Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունում (1946-1990)։ 1995 թվականին սեփականաշնորհվել է[1] և շարունակել է գոյություն ունենալ 1989 թվականի շուկայական տնտեսության պայմաններում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալկանտուրիստը հիմնադրվել է որպես տնտհաշվարկային ձեռնարկություն, որը Գեորգի Դիմիտրովի կառավարության ժամանակ Երկաթուղային հաղորդակցության նախարարության մաս էր կազմում։ 300 միլիոն լեվա նախնական կապիտալով, դրա առաջնային ծառայությունն էր փոխհատուցել Բուլղարիայում Չեխոսլովակիայի ձեռնարկություններին, որոնք ազգայնացվել էին 1944 թվականի Բուլղարիայի պետական հեղաշրջումից հետո, Չեխոսլովակիայի քաղաքացիներին արձակուրդներ առաջարկելով Բուլղարիայի սևծովյան ափին։ Այս գաղափարը Չեխոսլովակիայի առաջնորդ Կլեմենտ Գոտվալդինն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բուլղարիան ի վիճակի չէր ֆինանսապես փոխհատուցել Չեխոսլովակիայի կողմից իրեն պարտադրված ռազմատուգանքը[3]։
Սոցիալիստական ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ տասնամյակների ընթացքում «Բալկանտուրիստն» աստիճանաբար ընդլայնեց իր բիզնեսը՝ ներառելով Բուլղարիայի լեռնային և մշակութային տուրիզմը, ինչպես նաև սպասարկելով Արևելյան բլոկի այլ երկրների զբոսաշրջիկներին․ Չեխոսլովակիայից բացի ներառելով Խորհրդային Միությունը, Արևելյան Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան։ Բալկանտուրիստը մեծ դեր խաղաց պլանային ծովափնյա հանգստավայրերի ստեղծման գործում, ինչպիսիք են Golden Sands- ը և Sunny Beach- ը, իսկ Բուլղարիայի միջազգային զբոսաշրջության քաղաքականությունը՝ որպես շահավետ ճյուղ, ոգեշնչեց մյուս սոցիալիստական երկրներին, ինչպիսիք են Հարավսլավիան և Ռումինիան, զարգացնել իրենց սեփական ծովափնյա հանգստավայրերը։
Հետսոցիալիստական ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո 1995 թվականին «Բալկանտուրիստը» սեփականաշնորհվեց Բալկանյան տուրիստական հոլդինգի կողմից։ 2008 թվականի դրությամբ այն առաջարկում է արձակուրդներ Բուլղարիայում և արտերկրի ավելի քան 35 ուղղություններով։ Ընկերությանն են պատկանում Վառնայի Grand Hotel, Սև ծովի ափին գտնվող Lebed, Rubin, Delfin, Delfin Marina, Paradise Beach և International հյուրանոցները, Ռիլա (Rila) հյուրանոցը Բորովեցում, Arbanasi Palace և Grand Hotel Bulgaria հյուրանոցները Սոֆիայում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «MyHoliday.bg - Портал за ваканция и свободно време». www.myholiday.bg. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Albena Škodrova (2015). Soc gurme : kurioznata istorija na kuchnjata v HRB. Plovdiv: Žanet 45. ISBN 978-619-186-115-6. OCLC 910378840.
- ↑ 3,0 3,1 «История на туризма в България. Създаване на Балкантурист». Fixstay.com (բուլղարերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «"Балкантурист" очаква 22% повече туристи през 2008 г.» (Bulgarian). Монитор, MyHoliday.bg. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Благов, Крум (2008 թ․ հունվարի 8). «Плащаме борч с чехкини на плажа» (Bulgarian). Standart (newspaper). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-02-09 Wayback Machine
|