Արևային ափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևային ափի տեսքը Հին Նեսեբրի կողմից
Արևային ափի լողափը
Արևային ափի հյուսիսային մասը՝ ամենաթանկ հյուրանոցները

Արևային ափ (բուլղար․՝ Слънчев бряг), խոշոր ծովային առողջարան Բուլղարիայի արևելքում։

Գտնվում է Սև ծովի ծոցում՝ 10 կմ երկարությամբ և կենտրոնական մասում մինչև 100 մ լայնությամբ լողափով՝ ծածկված մանր դեղին ավազով։ Գտնվում է Վարնա (90 կմ) և Բուրգաս (36 կմ) քաղաքների միջև, Նեսեբր քաղաքի մի մասն է հանդիսանում, որի հին մասը ներառված է Բուլղարիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Հին Նեսեբրի և Արևային ափի միջև գործում են քաղաքային ավտոբուսներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևային ափ» առողջարանի նախագծումը կատարվել է 1957 թվականին, շինարարությունը սկսվել է 1958 թվականի հունիսի 30-ին[2]։ Բնակելի տարածքի հետ միաժամանակ նախագծվել է անտառապուրակը։ Կոմպլեքսի տարածք է բերվել 550 000 խորանարդ մետր արգավանդ հող, տնկվել է 300 000 փշատերև և սաղարթավոր ծառեր, 770 000 դեկորատիվ թփեր, 100 000 վարդեր։

1959-1988 թվականներին «Արևային ափում» հանգստացել են 7 699 100 մարդ, այդ թվում 5 162 600 արտասահմանյան զբոսաշրջիկներ և 2 536 590 Բուլղարիայի քաղաքացիներ։ Սովետական տարիներին այստեղ էին ուղարկում հանգստանալու երեխաների՝ ՍՍՀՄ-ից և այլ սոցիալիստական երկրներից։ Այդ տարիներին Բուլղարիան այն քիչ արտասահմանյան երկրներից մեկն էր, որտեղ ՍՍՀՄ-ից կարող էին երեխաներին ուղարկել հանգստանալու, քանի որ գոյություն ուներ «Երկաթե վարագույրը»։ 1989 թվականին Արևային ափում կար 108 հյուրանոց (27 000 տեղ) և 130 ռեստորան, բազմաթիվ ատրակցիոններ, գիշերային ակումբներ, սրճարաններ, դիսկոտեկաներ։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՍՀՄ-ի փլուզումից հետո առողջարանն սկսեց ինտենսիվորեն աճել։ Քանի որ կենտրոնական մասը վերակառուցվել էր, շինարարության հիմնական գոտին տեղափոխվեց հյուսիս։ Դրանով էլ պայմանավորվեց առողջարանի ժամանակակից տեսքը. Արևային ափի կենտրոնական մասում ավելի էժան հյուրանոցներ են՝ կառուցված սովետական ժամանակներում, իսկ հյուսիսում ավելի հաճախ հանդիպում են նոր, ժամանակակից և ավելի թանկ հյուրանոցներ։ Վերջին տարիներին հին շինությյունների փոխարեն (այդ թվում ամառային կինոթատրոնի տեղում, որտեղ անց էին կացվում «Ոսկե Օրփեոս» փառատոնները) կառուցվեցին նոր հյուրանոցներ։ Հյուրանոցների տարածքը սովորաբար բաց է։

«Արևային ափ» առողջարանը պարգևատրվել է «Կապույտ դրոշով»։

Առողջարանի լողափը հանրային է, այսինքն նախատեսված է հասարակական օգտագործման համար և չունի փակ տարածքներ։ Հյուրանոցներից լողափը բաժանում է «Պրոմենադ» քայլուղին։ Լողափի մեծ մասը զբաղեցրած է հովանոցի տակ գտնվող պառկելաթոռներով, որոնցից օգտվելու համար պիտի վճարեն։ Անվճար կարելի է օգտվել հովանոցներից հեռու, հենց ափագծի մոտ կամ մոտ 30-100 մ լողափից հեռու։

Հատակը ավազային է, սահուն մղվում է դեպի խորքը։

Մոտակա օդանավակայաններն ու երկաթուղային կայարաններն են՝ Բուրգաս և Վարնա։ Արևային ափում կա ավտոկայան, կատարվում են մշտական երթեր դեպի Բուլղարիայի, Հունաստանի և Թուրքիայի քաղաքներ։

Վարչական շրջանը Նեսեբիրն է, բնական շրջանը՝ Հին Պլանինայի հրվանդանը։ Մոտակա քաղաք Նեսեբիրն է։ Մոտակա առողջարաններն են՝ Նեսեբիր, Ելենիտե։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Маршрут № 1. Описание маршрута и расписание на сайте «Автотранспорт 2000»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-27-ին։ Վերցված է 2016-11-05 .
  2. [bTV Документите: Бетонни градини - Слънчев бряг].

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]