Մուշեղ Բաբայան (գնդապետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Բաբայան | |
---|---|
հուլիսի 20, 1957[1] - հունիսի 21, 2019 (61 տարեկան) | |
Ծննդավայր | Հերհեր, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ՀՀ |
Ծառայության տարիներ | 1991-1992 թթ «Ջերմուկ» ( «Հայդուկ») ջոկատի հրամանատար,
1992-1993 թթ վաշտի հրամանատար 1993-1994 թթ գումարտակի հրամանատար 1994-2008 թթ զորամասի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ (1989 - 1994) 2016 թվականի քառօրյա պատերազմ(01.04 - 04.04 2016) |
Պարգևներ | ՀՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշան ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշան ՀՀ «Արիության» մեդալ ՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյան» մեդալ ՀՀ ԶՈՒ «Մարշալ Բաղրամյան» մեդալ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան ԵԿՄ «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ |
Մուշեղ Վահագնի Բաբայան, «Ջերմուկի Համո» (հուլիսի 20, 1957[1], Հերհեր, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 2019), Արցախյան ազատամարտի ազատամարտիկ ՀՀ բանակի գնդապետ (2002-ից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի հուլիսի 20-ին ՀԽՍՀ Հերհեր (այժմ ՝Վայոց ձորի մարզ, Հայաստան ) գյուղում։
1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Տյումենի (Ռուսաստան) ինդուստւիալ ինստիտուտը (1989):
1989-1994 թվականներին իր կազմավորած «Հայդուկ» ջոկատով մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Գնդևազ և այլն), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն և այլն), Ֆիզուլիի, Կուբաթլորի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1991-1992 թվականներին եղել է ջոկատի, 1992-1993 թվականներին՝ վաշտի, 1993-1994 թվականներին՝ գումարտակի, 1994-2008 թվականներին՝ N զորամասի հրամանատար։
Սովորել և ավարտել է Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը (2002)։
2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին համախմբել է իր «Հայդուկ» ջոկատը և մարտական ընկերների հետ մեկնել առաջնագիծ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ (1999 թվականից)։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2019 թվականի հունիսի 21-ին, սրտի կաթվածից[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14770
- ↑ «Մահացել է լեգենդար հրամանատար Ջերմուկի Համոն». shabat.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |