Արևելյան արվեստի թանգարան (Թուրին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, ազգագրական թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան, թանգարան և Q124830284?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԹուրին[1][2]
ՎայրՊալացո Մազոնիս
ՀասցեPalazzo Mazzonis - Via San Domenico, 9-11 - Torino[1]10122[2] և 10100[1]
Հիմնադրվել էդեկտեմբերի 5, 2008
Մակերես1413 քառակուսի մետր
Այցելուներ37 604 մարդ (2020)[2], 119 108 մարդ (2019)[3], 54 838 մարդ (2021)[4] և 99 879 մարդ (2022)[5]
Հավաքածուի չափս850 արխիվային միավոր[6]
Կայքmaotorino.it(իտալ.)(անգլ.) և maotorino.it
Քարտեզ
Քարտեզ

Արևելյան արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'Arte Orientale, ինչպես նաև հայտնի է ՄԱՕ հապավումով) թանգարան, որը գտնվում է 17-րդ դարում կառուցված պալատում, Իտալիայի Թուրին քաղաքում։

Թանգարանում է գտնվում Իտալիայի ասիական արվեստի կարևոր հավաքածուներից մեկը։ Հավաքածուն, որն ընդգրկում է շուրջ 2.200 աշխատանքներ, ներկայացնում է Ասիա աշխարհամասի մշակութային և գեղարվեստական ավանդույթները[7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 2008 թվականի դեկտեմբերի 8-ին` իր մեջ ներառելով Թուրինի Հնագույն արվեստի քաղաքային թանգարանի ասիական հավաքածուն, ինչպես նաև` նվիրատվություններ Թուրինի քաղաքապետարանի, Ջիովանի Ագնելի հիմնադրամի և Սան Պաուլո ընկերության կողմից։ Ճարտարապետ Անդրեա Բրունոն իրականացրել է Պալացցո Մազոնիսի վերակառուցումը, որպեսզի այն կարողանա տեղավորել նոր բացված թանգարանը։

Առաջին տարվա ընթացքում թանգարան է այցելել մոտ 10000 մարդ։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական երկու քարերի այգիներ գտնվում են ներքնահարկի բակում և առանձնացված են ապակիով։ Այստեղ կա նաև ժամանակավոր ցուցադրությունների տարածք։

Առաջին հարկում են գտնվում մի քանի հավաքածուներ Հնդկաստանից, հնագույն Գանդհարայից և Հարավարևելյան Ասիայից։ Առաջին և երկրորդ հարկերի միջնահարկում գտնվում են ճապոնական արվեստի գործեր։ Չինական արվեստի հավաքածուները` Հան ազգությունից մինչև Թան դինաստիան ներկայացնող ծիսական բրոնզե արձաններ, թաղման ծեսերի նմուշներ, գտնվում են երկրորդ հարկում։ Երրորդ հարկի Հիմալայան պատկերասրահը նվիրված է բուդդայական արվեստի գործերին Բութանից, Նեպալից և Տիբեթից։

Չորրորդ հարկում է գտնվում իսլամական արվեստի հավաքածուն. այստեղ են պահվում արվեստի գործեր Թուրքիայից, Իրանից, Իրաքից և Արաբական թերակղզուց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 2,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  4. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  5. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  6. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  7. «Quelle meraviglie Mai Viste In Italia» (Italian). La Repubblica. 2008 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Mao Il Tesoro Dell' Arte Orientale» (Italian). La Repubblica. 2008 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան արվեստի թանգարան (Թուրին)» հոդվածին։