Քարերի այգի
![]() | |
枯山水,* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Քարերի այգի Կատոյում | |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Քարերի այգի, (ճապ.՝ 枯山水, քարեսանսույ, բառացի «չոր սարեր և ջրեր»), նաև (ճապ.՝ 石庭, «սեքիտեյ», , բառացի «քարե այգի»), մշակութա-գեղագիտական շինություն Ճապոնիայում, ճապոնական այգու տարատեսակ, առաջացել է Մուրոմատի շրջանում (1336-1573)։
Նկարագրություն և հիմնական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում քարերի այգին հարթ տարածք է, որի մեծ մասը ծածկված է ավազով կամ գետաքարով, բայց այգու հիմանական տարրերը, առարին հայացքից ցաքուցրիվ, բայց իրականում հատուկ դասավորված քարերն են։ Քարերը ունեն հատուկ դասավորվածություն ձեն-բուդդիզմի աշխարահայցքին կապված։ Քարերը դասավորվում են երեքական, ըստ բուդդիզմի երորդության սկզբունքի։ Ավազի մակերեսը փոցխերով ակոսավորում են՝ այգու երկայնքով և օղակաձև՝ քարերի շուրջը։
Ավանդաբար համարվում է, որ այգու մակերեսը օվկիանոսի խորհրդանիշն է, իսկ քարերը կղզիներն են, բայց այգու այցելողը կարող է պատկերացնել ինչ-որ այլ բան։ Այգին հիմնականում կրկնում է տան ճարտարապետությունը և կախված է նրա ներքին ձևավորումից։ Քարերի այգին նախատեսված է առօրյա հոգսերից առանձնանալու և միայնության մեջ մեդիտացիայով զբաղվելու համար։ Այգու ձևավորումը հետևում է ձեն-Բուդդիզմի կանոններին, ընդգծում է ճապոնացիների ձգտումը բնությանը, խորհելուն և միայնությանը։
Այգու առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ցանկացած կետում կանգնելով միշտ տեսնում ես հավասար թվով քարեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քարերի այգի (ռուս.)
- ճապոնական այգու տեսակները (ռուս.)
- Քարեսանսույ՝ Ճապոնական քարերի այգի կամ ձեն-այգի (ռուս.)
- Ճապոնական քարերի այգու երկրաչափական սկզբունքները (ռուս.)
|