Jump to content

Արևային էլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևային էլեկտրակայան (ԱԷԿ)` ինժեներական կառույց, արևային ռադիացիան փոխակերպում է էլեկտրական էներգիայի։ Արևային ռադիացիաների փոխակերպման եղանակները տարբեր են և կախված են էլեկտրակայանի կառուցվածքից։

Արևային էլեկտրակայանների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր արևային էլեկտրակայանները (ԱԷԿ) բաժանվում են մի քանի տեսակի`

  • աշտարակային ԱԷԿ
  • սկավառականման ԱԷԿ
  • ԱԷԿ, որոնք օգտագործում են ֆոտոէլեկտրական մոդուլներ
  • ԱԷԿ, որոնք օգտագործում են պարաբոլական կոնցենտրատորներ
  • կոմբինացված ԱԷԿ
  • Աերոստատիկ արևային էլեկտրակայաններ
  • Արևա-վակուումային էլեկտրակայաններ

Աշտարակային տիպի ԱԷԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Модель солнечной электростанции башенного типа в Политехническом музее (г.Москва)
Модель солнечной электростанции башенного типа в Политехническом музее (г.Москва)

Այս էլեկտրակայանները աշխատում են հետևյալ սկզբունքով. արևային ռադիացիաները օգտագործելով ստանում են ջրային գոլորշի։ Կայանի կենտրոնում կանգնած է 18-ից 24 մետրանոց աշտարակ(աշտարակի բարձրությունը կարող է ավելի բարձր կամ ցածր լինել կախված հզորությունից և որոշակի այլ պարամետրերից ), որի կատարին գտնվում է ջրի ամբարը։ Այդ ամբարը սև գույնով է ներկված, որպեսզի կլանի ջերմությունը և տեսանելի ճառագայթումը։ Ամբարում գտնվում է նաև պոմպերի խումբ, որոնց օգնությամբ ջուրը տուրբոգեներատորներից,որոնք ամբարում չեն գտնվում, հասցվում է ամբար:Աշտարակի շուրջը, որոշակի հեռավորությամբ, տեղակայված են հելիոստատներ։

Հելիոստատ` մի քանի քառ. մետր մակերեսով հայելի, որը ամրացված է հենարանին և միացված է ընդհանուր համակարգին։ Այսինքն, կախված արևի դիրքից, հայելին տարածության մեջ փոխելու է իր կողմնորոշումը։ Հիմնական և ամենաբարդ առաջադրանքը այն է, որ անհրաժեշտ է կայանի բոլոր հայելիները դիրքավորել այնպես, որպեսզի ցանկացած պահի արտացոլված ճառագայթները ընկնեն ամբարի վրա։ Պարզ, արևային եղանակին ամբարում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 700 °C: Այսպիսի ջերմային պարամետրերը կիրառվում են ավանդական ջերմային էլեկտրակայաններից շատերում, այդ նպատակով էներգիա ստանալու համար օգտագործում են ստանդարտ տուրբիններ։ Փաստացի, այս տեսակի կայաններում հնարավոր է ստանալ համեմատաբար մեծ ԿՊԴ (շուրջ 20%) և բարձր հզորություն։

Սկավառականման ԱԷԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառականման ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի ստացումը նման է աշտարակային ԱԷԿ-ին, սակայն տարբերություն կա կայանի կառուցվածքում։ Կայանը բաղկացած է առանձին մոդուլներից։ Մոդուլը բաղկացած է հենարանից, որին ամրացված է ընդունման և արտացոլման ֆերմային կոնստրուկցիան։ Ընդունիչը տեղակայված է մոտավորապես անդրադարձվող արևային լույսի կոնցենտրացիայի շրջանում։ Արտացոլիչը բաղկացած է հայելիներից, որոնք սկավառակ են հիշեցնում(այստեղից էլ անվանումը), և տեղակայված են ֆերմայի վրա ճառագայթաձև։ Այդ հայելիների տրամագիծը հասնում է 2 մետրի, իսկ հայելիների քանակը`մի քանի տասնյակի(կախված մոդուլի հզորությունից)։ Այդպիսի կայանները կարող են բաղկացած լինել ինչպես մեկ մոդուլից(ինքնավար), այնպես էլ մի քանի տասնյակ մոդուլներից (ցանցին զուգահեռ աշխատանք)։

Ֆոտոլուսային մոդուլներ օգտագործող ԱԷԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Кош-Агачская СЭС
Кош-Агачская СЭС

Ներկայումս այս տեսակի կայանները շատ են տարածված, քանի որ ընդհանուր առմամբ ԱԷԿ բաղկացած է մեծ քանակությամբ առանձին մոդուլներից (արևային մարդկոցներ)` տարբեր հզորության և ելքային պարամետրերի։ Տվյալ ԱԷԿ-ները լայնորեն կիրառվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր օբյեկտները էներգիայով ապահովելու համար (մասնավոր քոթեջներ, առողջարաններ, հանգստյան տներ, արդյունաբերական շենքեր և այլն)։ Ֆոտոէլեկտրական մոդուլները և զանգվածները արտադրում են մշտական էլեկտրական հոսանք։ Դրանք կարող են միացված լինեն ինչպես հաջորդական, այնպես էլ զուգահեռ էլեկտրական փոխակերպող սարքին` պահանջվող դիմադրության և հոսանքի կոմպինացիայի ստացման համար[1]։ Արևային մարդկոց հնարավոր է տեղակայել գրեթե ամենուր, սկսած շենքի տանիքից վերջացրած հատուկ առանձնացված տարածքներով։ Սահմանված հզորությունը նույնպես տատանման լայն դիապազոն ունի, սկսած առանձին պոմպերի մատակարարումից, վերջացրած քաղաքների էլեկտրամատակարարումով։

Պարաբոլական կոնցենտրատորներ կիրառող ԱԷԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ԱԷԿ-ը աշխատում է ջերմակիրների մինչև առկա պարամետրը տաքանլու հիման վրա, որը նախատեսված է տուրբոգեներատորի կողմից կիրառելու համար։ ԱԷԿ-ի կառուցվածքը. ֆերմերային կոնստրուկցիայի վրա տեղադրվում է երկար պարաբոլիդաձև հայելի, իսկ պարաբոլի կենտրոնում տեղադրվում է խողովակ, որով հոսում է ջերմակիրը (ավելի հաճախ յուղ):Անցնելով ամբողջ ուղին, ջերմակիրը տաքանում է և ջերմափոխանակման սարքերը ջերմությունը հաղորդելու են ջրին, որը վերածվում է գոլորշու և անցնում է տուրբոգեներատոր։

Ստիռլինգի շարժիչ կիրառող ԱԷԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի կայանները իրենցից ներկայացնում են ԱԷԿ պարաբոլական կոնցենտրատներով, որոնց կենտրոնում տեղադրված է Ստիռլինգի շարժիչ։ Գոյություն ունի Ստիռլինգի շարժիչի կոնստրուկցիա, որոնք մխոցի տատանումը անմիջապես վերածում են էլեկտրական էներգիայի, առանց պտուտակային մեխանիզմի կիրառման։ Դա թույլ է տալիս հասնել էներգիայի արդյունավետ փոխակերպման։ Այդպիսի էլեկտրակայանների էֆեկտիվությունը հասնում է 31,25 %-ի[2]:Աշխատանքային մարմնի դերում կիրառվում է ջրածին և հելիում։

Աերոստատիկ ԱԷԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աերոստատիկ արևային կայանները լինում են 2 տեսակի. առաջինի դեպքում արևային տարրերը դեղադրված են աերոստատի վերնամասում։ Այդ պայմաններում ԿՊԴ չի բարձրանում արևային մարտկոցները և կազմում է շուրջ 15%(որոշ դեպքերում հասնում է մինչև 40%)։ Երկրորդ տիպի կառուցվածքում, որպես արտացոլիչ, կիրառվում է պարաբոլական, գոգավոր գազի ճնշումը, մետաղացված բարակ թաղանթը, որը անհրաժեշտ է արևային էներգիայի կոնցենտրացիայի համար։ Համեմատության կարգով կարող ենք նշել, որ այս ԱԷԿ-ի քառակուսի մետրի արժեքը ավելի էժան է, քան արևային մարտկոցներիը կամ ցանկացած այլ անդրադարձնող մակերեսները։ Տեղակայված լինելով 20կմ բարձրության վրա այն չի վախենում ամպամած եղանակներից, ընդհակառակը շարժվելով օդային հեսանքի հետ քամու ճնշումը չի զգում։ Վերնամասին ամրացված է թափանցիկ թաղանթ, պարաբոլի միջնամասում կոնցենտրատին ամրացված է մետաղացված թաղանթ, իսկ կենտրոնում` ջերմաարտադրող, սառեցվող թեթև ջրածնային գազ։ Գնդի դիրքավորումը արևի նկատմամբ իրականացվում է պոմպով հեղուկը քաշելու հաշվին, ճշգրիտ դիրքավորումը իրականացվում է գիրոսկոպի օգնությամբ։ Անհրաժեշտության դեպքում մեկ դիրիժաբլում կարող է գտնվել մի քանի լողացող գնդաձև մոդուլներ։

Կոմբինացված ԱԷԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ տարբեր տիպի ԱԷԿ-ում լրացուցիչ դեղադրում են ջերմափոխակերպող ապարատ` տաք ջուր ստանալու համար, որը կիրառվում է ինչպես տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, այնպես էլ տաք ջրի մատակարարման և ջեռուցման համար։ Հենց սրանում է կայանում կոմբինացված ԱԷԿ էությունը:Բացի այդ, մեկ տարածքում հնարավոր է զուգահեռաբար տեղակայել կոնցենտրատներ և ֆոտոմարտկոցներ, որը ևս համարվում է կոմբինացված ԱԷԿ։

Արևա-վակուումային էլեկտրակայաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիպի էլեկտրակայաններում օգտագործվում է օդային հոսանքի էներգիան. օգտագործվում է գետներեսին մոտ գտնվող օդի տարբեր ջերմաստիճանները, որոնք ստանում են հայելիներով փակված տարածքներում, որոնք ունեն բարձր աշտարակ, որոնց հիմքում տեղադրված է թեթև տուրբին և էլեկտրական գեներատոր։ Ստացվող էներգիայի հզորությունը աճում է ջերմաստիճանի տարբերության և աշտարակի բարձրությանը զուգահեռ[3]։

Երկրագնդի վրա առկա խոշորագույն արևային-ջերմային կայանները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի խոշորագույն արևային ջերմային էլեկտրակայանները
Հզորություն ՄՎտԱնվանումԵրկիրՏեղադրությունԿոորդինատներՏեսակԾանոթագրություն
510Ուարզազատ ԱԷԿՄարոկկո ՄարոկկոԴրաա Տաֆիլալետ30°59′N 6°51′W / 30.983°N 6.850°W / 30.983; -6.850 (Ivanpah Solar Power Facility)Noor I, Noor II` պարաբոլագլանային կոնցենտրատոր, Noor III` աշտարակատիպ կոնցենտրատորերեք պահուստարաններով[4][5]
1-ին շարքը ավարտվել է 2016 թվականին
392Այվոնապայի ԱԷԿԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆՍան Բերնարդինո, Կալիֆորնիա35°34′N 115°28′W / 35.567°N 115.467°W / 35.567; -115.467 (Ivanpah Solar Power Facility)աշտարակատիպՇահագործման է հանձնվել 2014 թվականի փետրվարի 13-ին[6][7][8]
354Solar Energy Generating Systems[en]Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆՄոհավի անապատ, Կալիֆորնիա35°01′54″N 117°20′53″W / 35.03167°N 117.34806°W / 35.03167; -117.34806 (Solar Energy Generating Systems)պարաբոլագլանային կոնցենտրատորԱԷԿ բաղկացած է 9 հերթերից[9][10][11][12][13][14][15][16][17]
280Mojave Solar Project[en]Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԲարստոու, Կալիֆորնիա35°00′40″N 117°19′30″W / 35.01111°N 117.32500°W / 35.01111; -117.32500 (Mojave Solar Project)պարաբոլագլանային կոնցենտրատորԿառուցումը ավարտվել է 2014 թվականի դեկտեմբերին[18][19][20]
280Solana Generating Station[en]Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԱրիզոնա32°55′N 112°58′W / 32.917°N 112.967°W / 32.917; -112.967 (Solana Generating Station)պարաբոլագլանային կոնցենտրատորԿառուցումը ավարտվել է 2013թվականի հոկտեմբերին[21][22]
250Genesis Solar Energy Project[en]Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԲլայթ, Կալիֆորնիա33°38′37.68″N 114°59′16.8″W / 33.6438000°N 114.988000°W / 33.6438000; -114.988000 (Genesis Solar)պարաբոլագլանային կոնցենտրատորՇահագործման է հանձնվել 2014 թվականի ապրիլի 24-ին[23][24]
200Solaben Solar Power Station[25]Իսպանիա ԻսպանիաԼոգրոսան, Իսպանիա39°13′29″N 5°23′26″W / 39.22472°N 5.39056°W / 39.22472; -5.39056 (Solaben Solar Power Station)պարաբոլագլանային կոնցենտրատոր3-րդ հերթի կառուցումը ավարտվել է 2012 թվականի հունիսին[26]
2-րդ հերթը`2012 թվականի հոկտեմբերին[26]
1-ին և 6-րդ հերթերը`2013 թվականի սեպտեմբերին[27]
150Solnova Solar Power Station[en]Իսպանիա ԻսպանիաՍանլուկար լա Մայոր, Իսպանիա37°25′00″N 06°17′20″W / 37.41667°N 6.28889°W / 37.41667; -6.28889 (Solnova Solar Power Station)պարաբոլագլանային կոնցենտրատոր1-ին և 3-րդ բլոկը շահագործման է հանձնվել 2010 թվականի մայիսին, 4-րդը`2010թվականի օգոստոսին[28][29][30][31][32]
150Andasol Solar Power Station[en]Իսպանիա ԻսպանիաԳուադիքս, Իսպանիա37°13′42.70″N 3°4′6.73″W / 37.2285278°N 3.0685361°W / 37.2285278; -3.0685361 (Andasol solar power station)պարաբոլագլանային կոնցենտրատորԿառուցումը ավարտվել է` Andasol 1 (2008), Andasol 2 (2009), Andasol 3 (2011): Յուրաքանչյուրը ունի ջերմային ամբար 7.5 ժամ աշխատանքի համար[33][34]
150Extresol Solar Power Station[en]Իսպանիա ԻսպանիաՏորրե դե Միգել Սեսմերո, Իսպանիա38°39′N 6°44′W / 38.650°N 6.733°W / 38.650; -6.733 (Extresol Solar Power Station)պարաբոլագլանային կոնցենտրատորԿառուցումը ավարտվել է` Extresol 1 և 2 (2010), Extresol 3 (2012)`յուրաքանչյուրը ունի ջերմային պահուստարան` 7.5 ժամ աշխատելու համար[26][35][36]
110Crescent DunesԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆՆայ, Նևադա38°14′N 117°22′W / 38.233°N 117.367°W / 38.233; -117.367 (Crescent Dunes Solar Energy Project)աշտարակատիպշահագործվել է 2015 թվականի սեպտեմբերից[37]
100KaXu Solar One[en]Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀԱՀ28°53′40.56″S 19°35′53.52″E / 28.8946000°S 19.5982000°E / -28.8946000; 19.5982000 (KaXu Solar One)պարաբոլագլանային կոնցենտրատոր2.5 ժամ պահուստարանով[38]
Հզորություն ՄՎտԱնվանումԵրկիրՏեղադրությունԿոորդինատներՏեսակԾանոթագրություն

Երկրագնդի խոշորագույն ֆոտոլուսային էլեկտրակայաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհում խոշորագույն ֆոտոլուսային կառույցները
Հզորություն, ՄՎտ Գտնվելու վայրը Նկարագրություն ՄՎտ·ժ / տարեթիվ
1170ԱՄԷ ԱՄԷ Աբու Դաբի, ԱՄԷ[39]3 200 000 արևային մոդուլ
550Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆորնիա, ԱՄՆ9 000 000 արևային մոդուլ
550Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մոհավի անապատ, Կալիֆորնիա, ԱՄՆ
300Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆորնիա, ԱՄՆ>1 700 000 արևային մոդուլ
290[40]Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ագուա Կալիենտե, Արիզոնա, ԱՄՆ5 200 000 արևային մոդուլ 626 219
250Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սան Լուիս Օբիսպո, Կալիֆորնիա, ԱՄՆ
213Հնդկաստան Հնդկաստան Չարանկա, Գուդժարատ, ՀնդկաստանՀամալիր 17 առանձին էլեկտրակայաններից, դրանցից խոշորագույնը ունի 25ՄՎտ հզորություն
206Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ>3 000 000 արևային մոդուլ
Աշխարհում ամենահզոր կայան,որը կիրառում է արևի դիրքային մոդուլի տեխնոլոգիան
200Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Գոլմուդ, Չինաստան317 200
200Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ
170Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ
166Գերմանիա Գերմանիա Շիպկաու, Գերմանիա
150Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ
150Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մարիկոպայի շրջան, Արիզոնա, ԱՄՆ800 000 արևային մոդուլ413 611
145Գերմանիա Գերմանիա Նոյհարդենբերգ, Գերմանիա600 000 արևային մոդուլ
143Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Քերնի շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ
139Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ2 300 000 արևային մոդուլ
130Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ2 000 000 արևային մոդուլ
125Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ շրջան Մարիկոպա, Արիզոնա, ԱՄՆ> 600 000 արևային մոդուլ
105,56Ղրիմ Ղրիմ Պերովո, Ղրիմ455 532 արևային մոդուլ132 500[41]
100Չիլի Չիլի Ատակամա (անապատ), Չիլի> 310 000 արևային մոդուլ
97Կանադա Կանադա Սարնիա, Կանադա>1 000 000 արևային մոդուլ120 000
84,7Գերմանիա Գերմանիա Էբերսվալդե, Գերմանիա317 880 արևային մոդուլ82 000
84,2Իտալիա Իտալիա Մոնտելտո դի Կաստրո, Իտալիա
82,65 Ղրիմ Ղրիմ Օխոտնիկովո, Ղրիմ 355 902 արևային մոդուլ 100 000[42]
80,7Գերմանիա Գերմանիա Ֆինսթերվալդե, Գերմանիա
75 Ռուսաստան Ռուսաստան Սամարայի ԱԷԿ, Սամարայի շրջան
73Թաիլանդ Թաիլանդ Լոփբուրի, Թաիլանդ540 000 արևային մոդուլներ105 512
69,7 Ղրիմ Ղրիմ Նիկոլաևկա, Ղրիմ 290 048 արևային մոդուլ
55 Ռեչիցա, Բելոռուսիա[43][44] գրեթե 218 հազար արևային մոդուլներ
54,8 Ուկրաինա Ուկրաինա Կիլիա, Ուկրաինա227 744 արևային մոդուլներ
49,97 Ղազախստան ՂազախստանԱԷկ "Փոթորկոտ" Նուրլիկենտով, Ղազախստան 192 192 արևային մոդուլներ 74000
46,4 Պորտուգալիա Պորտուգալիա Ամարելեժա, Պորտուգալիա>262 000 արևային մոդուլներ
43 Ուկրաինա Ուկրաինա, Ուկրաինա182 380 արևային մոդուլներ54 399
43Ուկրաինա Ուկրաինա Ստարոկազաչե, Ուկրաինա185 952 արևային մոդուլներ
40 Ռուսաստան Ռուսաստան Օրսկի ԱԷԿ
34Իսպանիա Իսպանիա Առնեդո, Իսպանիա172 000 արևային մոդուլներ49 936
33Ֆրանսիա Ֆրանսիա Կյուրբան, Ֆրանսիա145 000 արևային մոդուլներ43 500
31,55Ղրիմ Ղրիմ Միտյաևո, Ղրիմ134 288 արևային մոդուլներ40 000[45]
18,48Բելառուս Բելառուս Սոբոլի, Բելոռուսիա84 164 արևային մոդուլներ
11Պորտուգալիա Պորտուգալիա Սերպա, Պորտուգալիա52 000 արևային մոդուլներ
10,1Ուկրաինա Ուկրաինա Իրլյավա, Ուկրաինա11 000
10Ուկրաինա Ուկրաինա Ռալեվկա, Ուկրաինա10 000 արևային մոդուլներ8 820
9,8Ուկրաինա Ուկրաինա Լազուրե, Ուկրաինա40 000 արևային մոդուլներ10 934
7,5Ղրիմ Ղրիմ Ռոդնիկովո, Ղրիմ9 683
1Ռուսաստան Ռուսաստան Բատագայ, Սախա-Յակուտիայի Հանրապետություն[46][47]3 360 արևային մոդուլ

բևեռային շրջանում խոշոր ԱԷԿ-ներից[46]

Առավելագույն հզորություն, ՄՎտ Գտնվելու վայր Նկարագրություն ՄՎտ·ժ / տարեթիվ
Փոտովոլտային կայանների հզորությունը
Տարեթիվ(a)Կայանի անվանումԵրկիրՀզորություն
ՄՎտ
1982LugoԱՄՆ1
1985Carrisa PlainԱՄՆ5,6
2005Bavaria Solarpark (Mühlhausen)Գերմանիա6,3
2006Erlasee Solar ParkԳերմանիա11,4
2008Olmedilla Photovoltaic ParkԻսպանիա60
2010Sarnia Photovoltaic Power PlantԿանադա97
2011Huanghe Hydropower Golmud Solar ParkՉինաստան200
2012Agua Caliente Solar ProjectԱՄՆ290
2014Topaz Solar FarmԱՄՆ550

Ազդեցությունը շրջապատող միջավայրի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեղեկությունների համաձայն, աշտարակային ԱԷԿ-երի մոտ թռչող թռչունները պարբերաբար սատկում են, եթե դրանք աշտարակին[48], արևային լույսի կոնցենտրացիայի գոտուն շատ մոտ են գտնվում։ Կալիֆոռնիայի Այվոնպայի ԱԷԿ-ի մոտակայքում հայտնված միջատ կամ թռչուն սատկում է յուրաքանչյուր 2 րոպեն մեկ[49]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Р.Б. Ахмедов, И.В. Баум, В.А. Пожарнов, В.М. Чаховский Солнечные электрические станции. — М.: ВИНИТИ, 1986. — Т. 1. — 120 с. 500 экз.
  • В.И. Виссарионов, Г.В. Дерюгина, В.А. Кузнецова, Н.К. Малинин Солнечная энергетика: учебное пособие для вузов. — М.: Издательский дом МЭИ, 2008. — 276 с. 800 экз. — ISBN 978–5–383–00270-4
Статьи в журналах

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Photovoltaic Module (solar cell) (չաշխատող հղում) - www.electricaldeck.com
  2. «Установлен новый рекорд эффективности». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  3. Михаил Берёзкин Укрощение Солнца(ռուս.) // Наука и жизнь : журнал. — 2013. — № 12. — С. 19—25. ISSN 0028-1263.
  4. Saudi Power Developer Gives Spanish Firms Work in Morocco
  5. King Mohammed VI of Morocco will inaugurate the first phase of solar plant «Noor I,» on Sunday in Ouarzazate, according to Minister Delegate in Charge of Environment Hakima El Haite
  6. «Large Solar Energy Projects, California Government». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  7. «PG&E and BrightSource Sign Contracts for Over 1,300 MW of Solar Thermal». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  8. World’s Largest Solar Thermal Power Project at Ivanpah Achieves Commercial Operation
  9. Solar Electric Generating Station I
  10. Solar Electric Generating Station II
  11. Solar Electric Generating Station III
  12. Solar Electric Generating Station IV
  13. Solar Electric Generating Station V
  14. Solar Electric Generating Station VI
  15. Solar Electric Generating Station VII
  16. Solar Electric Generating Station VIII
  17. Solar Electric Generating Station IX
  18. csp-world.com Abengoa’s Mojave 250 MW CSP plant enters commercial operation Արխիվացված 2014-12-10 Wayback Machine, 2 December 2014
  19. Abengoa: Plants under construction — United States Արխիվացված 2013-06-19 Wayback Machine
  20. «CSP World: Abengoa closes $1.2 billion financing for the Mojave Solar Project and starts construction». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  21. «Abengoa Solar: Abengoa's Solana, the US's first large-scale solar plant with thermal energy storage system, begins commercial operation». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  22. SolarServer: Concentrating solar power: Solana CSP plant begins commercial operation Արխիվացված 2013-10-16 Wayback Machine
  23. CSP World Արխիվացված 2014-04-04 Wayback Machine
  24. Another Huge Solar Plant Goes Online in California’s Desert Արխիվացված 2016-05-15 Portuguese Web Archive, Chris Clarke, REWIRE, May 5, 2014
  25. «Abengoa Solar begins construction on Extremadura's second solar concentrating solar power plant». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  26. 1 2 3 Mapa de proyectos en España Արխիվացված 2014-10-27 Wayback Machine
  27. «CSP World: Abengoa closes financing and begin operation of Solaben 1 & 6 CSP plants in Spain». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  28. «Abengoa Rakes in $426M for 4 Solar Power Plants». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  29. «Abengoa Begins Operation of 50MW Concentrating Solar Power Plant». SustainableBusiness.com News. 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  30. Abengoa Solar begins commercial operation of Solnova 1 Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
  31. Abengoa Solar begins commercial operation of Solnova 3 Արխիվացված 2010-06-15 Wayback Machine
  32. Abengoa Solar Reaches Total of 193 Megawatts Operating(չաշխատող հղում)
  33. «Andasol 1 has started test run». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  34. «The Construction of the Andasol Power Plants». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  35. Solar Thermal Power Generation — A Spanish Success Story Արխիվացված 2009-03-18 Wayback Machine
  36. ACS Launches the Operation Phase of its Third Dispatchable 50 MW Thermal Power Plant in Spain, Extresol-1 Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
  37. Tonopah Solar Energy
  38. «Abengoa Solar :: Our plants :: Operating facilities :: South Africa». Abengoa Solar. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  39. Крупнейшая в мире солнечная электростанция запущена в ОАЭ Արխիվացված 2019-07-21 Wayback Machine, 01.07.2019
  40. http://www.firstsolar.com/Projects/Agua-Caliente-Solar-Project
  41. «Крымская солнечная электростанция «Перово» стала крупнейшей в мире». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  42. В Крыму завершено строительство солнечной электростанции «Охотниково» мощностью 80МВт Արխիվացված 2012-01-23 Wayback Machine
  43. «Самая большая в Беларуси солнечная электростанция открыта возле Речицы». Белорусское телеграфное агентство (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  44. «Самая мощная солнечная станция в Беларуси появится под Речицей». naviny.by. 2016 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  45. Activ Solar завершила строительство 31,55 ՄՎտ արևային էլեկտրակայան "Միտյաևո"
  46. 1 2 «В поселке Батагай в Якутии открыта крупнейшая за полярным кругом в мире Солнечная электростанция» (ռուսերեն). Официальный информационный портал Республики Саха (Якутия). 2015 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  47. «В поселке Батагай в Якутии открыта крупнейшая за полярным кругом в мире Солнечная электростанция (фотогалерея)» (ռուսերեն). Официальный информационный портал Республики Саха (Якутия). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  48. Сергей Васильев (2015 թ․ փետրվարի 25). «За несколько часов солнечная электростанция испарила больше сотни птиц, случайно пролетавших над её зеркалами» (ռուսերեն). naked-science.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  49. SOLAR: Bird deaths at Calif. power plant a PR nightmare for industry // E&E Publishing, LLC
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևային էլեկտրակայան» հոդվածին։