Արտեմ Սարգսյան (օվկիանոսագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտեմ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1926[1] Ճարտար, Ադրբեջան[1] |
Մահացել է | նոյեմբերի 11, 2016 (90 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | օվկիանոսագետ, երկրաֆիզիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | Shirshov Institute of Oceanology?[1], G. I. Marchuk Institute of Computational Mathematics?[1], Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Օվկիանոսագրություն և Երկրաֆիզիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և International Association for the Physical Sciences of the Oceans? |
Ալմա մատեր | Բաքվի պետական համալսարան (1950)[1] և A.M. Obukhov Institute of Atmospheric Physics RAS? (1953) |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արտեմ Սարգսի Սարգսյան (ռուս.՝ Артём Саркисович Саркисян, սեպտեմբերի 23, 1926[1], Ճարտար, Ադրբեջան[1] - նոյեմբերի 11, 2016, Մոսկվա, Ռուսաստան), հայ օվկիանոսագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, (1966) պրոֆեսոր (1968), ՌԳԱ ակադեմիկոս (1992), թղթակից անդամ՝ 1981 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանը (1950)։ 1965-1969 թվականներին աշխատել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտում (Սևաստոպոլ), որպես բաժնի վարիչ։ 1969-1982 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ օվկիանոսագիտության ինստիտուտի ծովային հոսանքների դինամիկայի լաբորատորիայի վարիչ[2]։ 1982 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ հաշվողական մաթեմատիկայի ինստիտուտի օվկիանոսի դինամիկայի լաբորատորիայի վարիչ։ 1981 թվականի դեկտեմբեր 29-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ 1995 թվականից Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի օվկիանոսագիտության ամբիոնի պրոֆեսոր է[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատությունները վերաբերում են համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի, հոսանքների և կլիմայական այլ բնութագրերի տեսության ու հաշվարկների մշակմանը։ Ծովային հոսանքների տեսության և հաշվարկների մասին աշխատությունը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել ԱՄՆ-ում (1969)։
Աշխատանքներ ունի նաև Սևանա լճի մակարդակի բարձրացման եղանակների մասին[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (1970)։
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986)
Ռուսական դաշնության պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (1970)
- Պատվո շքանշան (2007)[5]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Основы теории и расчет океанических течений. Д.. 1966։
- Численный анализ и прогноз морских течений. Д.. 1977;
- Методы и результаты расчета циркуляции вод Мирового океана. М., 1986 (համահեղինակ);
- Математическое моделирование циркуляции океана, М.. 1988 (համահեղինակ);
- Моделирование динамики океана. СПб. 1991.
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Մարին Դրենովի անվան ոսկե մեդալ(1986)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 221.
- ↑ Ակադեմիկոս Արտեմ Սարգսի Սարգսյանը 80 տարեկան է (ռուս.)
- ↑ [https://web.archive.org/web/20140202104124/http://www.geogr.msu.ru/about/rank/element.php?IBLOCK_ID=4&SECTION_ID=0&ELEMENT_ID=618 Արխիվացված 2014-02-02 Wayback Machine Արտեմ Սարգսի Սարգսյան(ռուս.)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 июля 2007 N 949 «О награждении государственными наградами Российской Федерации» (ռուս.)
- ↑ Արտեմ Սարգսյան (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль (ռուս.)
- Профиль (ռուս.)
- Ակադեմիկոս Արտեմ Սարգսի Սարգսյանը 80 տարեկան է (ռուս.)
- Ակադեմիկոս Արտեմ Սարգսի Սարգսյանը 80 տարեկան է (ռուս.)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Սարգսյան (օվկիանոսագետ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 221)։ |
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Գյունե Ճարտար գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 2016 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ երկրաֆիզիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ օվկիանոսագետներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ