Արչիբալդ Գեյկի
Արչիբալդ Գեյկի (անգլ.՝ Archibald Geikie, դեկտեմբերի 28, 1835[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - նոյեմբերի 10, 1924[1][2][3][…], Հեյզլմիր, Waverley, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), շոտլանդացի երկրաբան։ 1865 թվականին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1908-1913 թվականներին Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա պատվավոր անդամ[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արչիբալդ Գեյկին ծնվել է 1835 թվականի դեկտեմբերի 28-ին, Էդինբուրգ քաղաքում։ Երաժշտագետ Ջեյմս Ստյուարդ Գեյկինի և Իզաբելլա Թոմի առաջնեկն է եղել։ Նրա եղբայրը՝ Ջեյմս Գեյկին, նույնպես երկրաբան է եղել։ Նա կրթությունը ստացել է Էդինբուրգի ավագ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է քաղաքի համալսարանում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1871 թվականին Արչիբալդ Գեյկին ամուսնացել է Ալիս Գաբրիել Անն Մարի Պինատելի հետ, ով եղել է Լիոնի Եվգենի Պիգնատելի դուստրը։ Նրանք ունեցել են որդի՝ Ռոդերիկը, որին սպանել են պատանի տարիքում, և երեք դուստր՝ Լյուսին, Էլսին և Գաբրիելը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1855 թվականին նշանակվել է Բրիտանական երկրաբանական ծառայության օգնական։ Տիրապետելով ինչպես մուրճին, այնպես էլ գրչին, նա ստեղծել է իր աշխատանքների ցուցակը՝ «Քարի կտորի պատմությունը» կամ «Երկրաբանի նոթատետրի ժողովածուն» (1858 թվական)։ Նրա ունակությունները գրավել են իր ղեկավարի՝ Ռոդերիկ Մուրչիսոնի ուշադրությանը, որի հետ նա ընկերություն է արել ողջ կյանքի ընթացքում, և այնուհետև դարձել է նրա կենսագիրը[13]։
Մուրչիսոնի հետ նրա ամենավաղ աշխատանքները կատարվել են Շոտլանդական լեռնաշխարհի թերթաքարերի բարդ շրջաններում։ 1862 թվականին, նրանց համատեղ ջանքերով, հրատարակվել է Շոտլանդիայի փոքր երկրաբանական քարտեզը։ Իսկ 1892 թվականին Գեյկը թողարկել է ավելի մեծ քարտեզ։ 1863 թվականին նա հրատարակել է «Շոտլանդիայի սառցադաշտային դրեյֆի երևույթների մասին» հոդվածը Գլազգոյի «Երկրաբանական ընկերության գործարքներ» բաժնում, որում առաջին անգամ հստակորեն պատկերել է այդ երկրում սառույցի ազդեցության հետևանքները[13]։
1865 թվականին լույս է տեսել Գեյկիի «Շոտլանդիայի լանդշաֆտը» (իսկ երրորդ հրատարակությունը 1901 թվականին), որը երկրի տեղագրության պատմությունը մանրամասնելու առաջին փորձն էր։ Նույն թվականին նա ընտրվել է Թագավորական ընկերության անդամ[14]։ Գեյկիի գիրքը, որը հիմնված էր երկրի վերաբերյալ նրա անձնական հսկայական գիտելիքների վրա, օգտակար ներդրում էր Էդինբուրգի դպրոցի ուսուցման մեջ, որից հետո էլ դարձել է այդ դպրոցի ղեկավարը[13]։
1871-1882 թվականներին Էդինբուրգ քաղաքի համալսարանում աշխատել է երկրաբանության դասախոս[15]։ 1882 թվականին նշանակվել է Լոնդոնի Երկրաբանական թանգարանի տնօրեն և Մեծ Բրիտանիայի երկրաբանական ծառայության գլխավոր տնօրեն։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արչիբալդ Գեյկին մահացել է 1924 թվականի նոյեմբերի 10-ին, Սյուրեյում գտնվող Հասլեմերե քաղաքում և թաղվել է գյուղի գերեզմանատանը[16]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1881 թվական Մուրչիսոնի մեդալ
- 1896 թվական Լոնդոնի Թագավորական մեդալ
- 1890-1894 թվականներին Թագավորական ընկերության արտաքին գործերի քարտուղար
- 1903 - 1908 թվականներին Թագավորական ընկերության արտաքին գործերի նախագահ
- 1891 և 1892 թվականներին Լոնդոնի Երկրաբանական ընկերության նախագահ
- 1892 թվականին Բրիտանական ասոցիացիայի նախագահ[13]
- 2007 թվականին իր անունով անվանվել է Գեյկի կիրճի ազգային պարկը, Ֆիցրոյ գետ
- 1991 թվականի հունիսին Գլազգոյի համալսարանից ստացել է իրավունքի պատվավոր դոկտորի կոչում
- 1891 թվականին ստացել է ասպետություն
- 1907 թվականին լոգանքի ամենապատվավոր շքանշանի ասպետ հրամանատար
- 1914 թվականին վաստակի շքանշան
- 1905 թվականին նա ստացել է Լիվինգսթոնի մեդալ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Չարլզ Դուլիտլ Ուոլկոտը, Վոն Ուեսլի Փաուելը և Արչիբալդ Գեյկին երկրաբանական էքսկուրսիա կատարելիս, Արևմտյան Վիրջինիա նահանգում, 1897 թվական
-
Խմբային լուսանկար՝ արված երկրաբանական դաշտային էքսկուրսիայի ընթացքում, Արևմտյան Վիրջինիա, 1897 թվականի մայիս: Արչիբալդ Գեյկին վերին շարքում է, ձախից երկրորդը, բաց գույնի բաճկոնով:
-
Արչիբալդ Գեյկի գերեզմանաքարը Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցու բակում, Հասլեմերե, Սուրեյ, Մեծ Բրիտանիա: Տապանաքարին գրված է. «Դառնալ Աստծո ընկերներ»։
-
Գեյկիի գերեզմանաքարի հուշահամալիր՝ ի հիշատակ իր դուստրերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 Waterston C. D., Shearer A. M. Former Fellows of The Royal Society of Edinburgh 1783 – 2002, Part 1 — Royal Society of Edinburgh, 2006. — P. 348.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/awards-grants-and-bursaries/society-awards/murchison-medal
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ https://web.archive.org/web/20150913084110/http://rsgs.org/inspiring-people/medals-awards/livingstone-medal/
- ↑ https://journals.openedition.org/framespa/515?lang=en#tocto2n11
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k32169328/f71
- ↑ Geikie; Sir; Archibald (1835—1924)(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 11 (11th ed.). Cambridge University Press. էջեր 552–553.
- ↑ «Library and Archive Catalogue». Royal Society. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Гейки, Арчибальд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Biographical Index of Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783–2002 (PDF). The Royal Society of Edinburgh. 2006 թ․ հուլիս. ISBN 0-902-198-84-X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Story of a Boulder: Or Gleanings from a Note-book of a Field Geologist (1858)
- Physical Geography (1877)
- Textbook of Geology – First edition (1882) – Second edition (1885) – Third edition (1893)
- Geological Sketches at Home and Abroad (1882)
- An Elementary Geography of the British Isles (1888)
- Memoir of Sir Andrew Crombie Ramsay (1895)
- The Ancient Volcanoes of Britain, 2 volumes (1897)
- Types of Scenery and Their Influence on Literature (1898)
- The Founders of Geology – First edition (1897) – Second edition (1905)
- Elementary Lessons in Physical Geography (1903)
- Scottish Reminiscences (1904)
- Landscape in History and Other Essays (1905)
- Annals of the Royal Society Club (1917)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչիբալդ Գեյկի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Էդինբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 1924 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացիներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Կենսագիրներ
- Շոտլանդացի երկրաբաններ
- Շոտլանդացիներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ