Արշալույս Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշալույս Գևորգյան
Ծնվել է1924
ԾննդավայրՄարց, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Արշալույս Հակոբի Գևորգյան (1924, Մարց, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույս Գևորգյանը ծնվել է 1924 թվականին, Թումանյանի շրջանի Մարց գյուղում։ Ավարտել է Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1938 թվականին ընդունվել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և անցել մանկավաժական աշխատանքի, վարելով Կարճաճկուտ գյուղի 7-ամյա դպրոցի տնօրենի պաշտոնը[1]։

1941 թվականին կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Թշնամու դեմ կռվել է Հյուսիսային Կովկասում և Ղրիմում։ 390-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է գերմանաֆաշիստական զորքերի Յաշ-Քիշինևյան խմբավորման ջախջախմանը։ Գևորգյանը մասնակցել է խորհրդային բանակի պատմական առաքելության կատարմանը՝ Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Ավստրիայի ազատագրման կռիվներին[1]։

Գևորգյանը բանակից զորացրվել է 1945 թվականի աշնանը և վերադարձել հայրենի գյուղ։ Աշխատել է դպրոցի ուսմասվար, ապա՝ տնօրեն։ Աշխատել է Ալավերդու երեկոյան դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Իր սխրագործությունների համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, մեդալներով[1]։

«Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայել Արշալույս Գևորգյանի «Լոռվա ձորով» պատմվածքների ժողովածուն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգյան Ա. «Լոռվա ձորով»։ Պատմվածքների ժողովածու։ Երևան, Սովետական գրող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]