Արճիճով գուշակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլիբդոմանիայի հավաքածուն ներառում է ձուլված կապարի ձուլակտորների հավաքածու, որոնք պետք է հալվեն մոմի բոցի վերևում գտնվող գդալի մեջ:
Հալած կապարի մի կտոր սառը ջրի մեջ ընկղմվելուց հետո

Արճիճով գուշակություն (հին հունարեն՝ μόλυβδος–ից[1] և -mancy), հալած մետաղի օգտագործմամբ գուշակության տեխնիկա։ Որպես կանոն, հալված կապարը կամ անագը ընկղմվում են ջրի մեջ։ Այս գուշակության ձևը գործում է մի քանի երկրներում, դրանցից են՝ Ավստրիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Շվեյցարիան, Չեխիան և Թուրքիան[2]։ Պարզվել է, որ որոշ տարբերակներ պոտենցիալ վնասակար ազդեցություն ունեն մարդու առողջության համար։

Մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապարե (կամ վերջերս՝ անագե) կաղապարները հալվում են բոցի վերևում գտնվող գդալի մեջ, այնուհետև հալված հեղուկը լցվում է ջրի մեջ։ Արդյունքում ստացված պատկերը կամ ուղղակիորեն մեկնաբանվում է որպես ապագայի նախանշան, կամ շրջվում է մոմի լույսի ներքո՝ ստվերներ ստեղծելու համար, որոնց ձևերն այնուհետև մեկնաբանվում են։ Ձևերը մեկնաբանվում են խորհրդանշականորեն, օրինակ՝ պղպջակների մակերեսը նշանակում է փող, փխրուն կամ կոտրված ձևը՝ դժբախտություն։ Հալվելուց առաջ կապարի ձևը կարող է վերաբերել մարդու կյանքի որոշակի ոլորտին։ Օրինակ՝ ճանապարհորդության նավերը, առաջխաղացման բանալիները և այլն[3]։

Ֆինլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայում Ամանորի գիշերը գուշակություն կատարելու ավանդույթ կա՝ թիթեղը հալեցնում են վառարանի վրա դրված դույլի մեջ և արագ նետելում սառը ջրով դույլի մեջ։ Այս պրակտիկայի ձևը հայտնի է «uudenvuodentina» անվամբ։ Խանութները վաճառում են դույլեր և փոքր ձողեր, որոնք նման են ձիաձևի, հատուկ այսպիսի գուշակության նպատակով[3]։

Օրիգինալ ձուլակտորները պատրաստվում են կակապրից և անագից, սակայն 2018 թվականին «Tukes (անվտանգության և քիմիական նյութերի գործակալություն)»-ը արգելեց կապարի օգտագործումը «uudenvuodentina» կատարելիս[4]։

Աշխարհի ամենամեծ, uudenvuodentina-ան որը կշռում է 41 գրամ (90 ֆունտ), ձուլվել է Ֆինլանդիայի Լովիյսա քաղաքում գտնվող «Valko» կամավոր հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից 2010 թվականի Ամանորին[5][6]։

Գերմանիա, Ավստրիա և Շվեյցարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեյգիսենի ծաղրանկարը (1900 թվական)

«Bleigießen»-ը (բառացիորեն «կապարի լցնում») ավանդական միջոցառում է, որն անցկացվում է Ամանորին՝ գալիք տարվա ճակատագիրը կանխատեսելու համար[7]։ Ստացված տարբեր մոդելները նույնացվում են՝ հիմնվելով ցանկացած տարբեր առարկաների, կենդանիների և կառույցների հետ իրենց նմանության վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մեկնաբանությունը[8]։ EU կանոնակարգերը, որոնք ընդունվել են 2018 թվականին, սահմանափակում են թունավոր կապար պարունակող ապրանքների վաճառքը, ներառյալ մոլիբդոմանիայի հավաքածուները։ Այլընտրանքային տարբերակներում ջրի մեջ կապարի փոխարեն կաթեցնում են անագ կամ հալված մոմ։ Չեխիայում այս արարողությունը Սուրբ Ծննդյան ավանդական ավանդույթներից է[9]։

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքերենով այս գուշակության ավանդույթը կոչվում է «կուրշուն դեքմե (կապարի ձուլում, կապարի լցնում)», որը, ինչպես ենթադրվում է, օգնում է տարբեր հոգևոր խնդիրների լուծմանը, կանխատեսում է ապագան և այլն։ Ծեսերը տարբեր են, սակայն յուրաքանչյուրում հալված կապարը ջրի մեջ լցնելը պարտադիր է[10][11]։ Անկարայի համալսարանի հետազոտողները հետազոտություն են անցկացրել կանանց առողջության վրա այս ավանդույթի ազդեցության վերաբերյալ։ Նրանք հայտնել են օրգանիզմում առաջացող ծարիրի և կապարով թունավորման վտանգի մասին[11]։

Նմանատիպ ավանդական գուշակություն օգտագործվում է նաև Բոսնիա և Հերցեգովինայում[12]։

Հրեական ավանդական բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բժշկության մեջ Աշկենազներում Բլեյգիսենի կողմից ստեղծված սեգուլա գուշակությունը (իդիշ՝ בלליי־גיסן) ներառում է բուժողի կողմից Սաղմոս կամ կախարդանք կարդալը, այնուհետև հալված կապարը ջրով լի նավի մեջ լցնելը։ Այն օգտագործվում է գուշակության կամ չար աչքը հեռացնելու համար[13]։ Ավանդաբար այն օգտագործվում էր այն դեպքերում, երբ հղի կանանց կամ երեխաների հիվանդությունը պայմանավորված էր վախով՝ պարզելու համար, թե որ առարկան է անհանգստության պատճառը. ըստ ինչ որ կենդանու հետ նմանության մետաղի ձևի՝ բուժողը կռահում է, թե ինչն է վախի պատճառը։ Օրինակ՝ կատուն, շունը, ձին և այլն[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. μόλυβδος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  2. «Molybdomancy: A New Year's Eve Tradition». ULUKAYIN (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Uudenvuoden taikoja».
  4. «Lyijyn myynti kuluttajille on laitonta – tarkista myymäsi juotostinat». Turvallisuus- ja kemikaalivirasto (Tukes) (ֆիններեն). 2018 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  5. «Maailman suurin uudenvuoden tina valettiin Loviisassa». iltalehti.fi. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Valkon VPK valoi maailman suurimman uudenvuoden tinan 41 kg. YouTube. 2010 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Bleigießen – Lead Pouring». www.german-way.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  8. «The German Custom of Bleigiessen». www.mrshea.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  9. «Alternativen fürs Orakel-Gießen: Das erste bleifreie Silvester». Spiegel Online. 2018 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. pp. 233 ff., Healing Secular Life: Loss and Devotion in Modern Turkey, Christopher Dole, University of Pennsylvania Press, 2012, 0812206355
  11. 11,0 11,1 "Kurşun döktürmenin inanılmaz zararı", Milliyet (retrieved December 21, 2017)
  12. "Traditional Medicine in the Pristine Village of Prokoško Lake on Vranica Mountain, Bosnia and Herzegovina", Broza Šarić-Kundalić et al., Scientia Pharmaceutica 78, #2 (2010 June 30), pp. 275–290, doi:10.3797/scipharm.1003-06.
  13. Zeveloff, Naomi (2015 թ․ նոյեմբերի 4). «How I Rid Myself of the Evil Eye». The Forward.
  14. Կաղապար:Jewish Encyclopedia

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]