Արծվառյուծներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արծվառյուծներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ճուռակներ
Լատիներեն անվանում
Gyps
Savigny, 1809

Արծվառյուծներ կամ գորշանգղներ (լատ.՝ Gyps), ճուռակների ընտանիքին պատկանող խոշոր գիշատիչ թռչունների տեսակ, լայնորեն տարածված են արևելյան կիսագնդի ջերմ կլիմայի պայմաններում։ Արտաքին նմանություն ունեն ամերիկյան արծվառյուծների հետ, սակայն թռչունների այս երկու խմբերը սերտ հարազատներ չեն համարվում[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ դետրիտոֆագեր են, աչքի են ընկնում հիմնականում մուգ փետուրներով, փետրազուրկ գլխով (շատերը՝ փետրազուրկ պարանոցով) և երկար ու լայն թևերով։ Որսը գտնում են բացառապես տեսողության միջոցով (ի տարբերություն ամերիկյան արծվառյուծների, որոնք լավ հոտառություն ունեն): Ունեն հզոր կտուց, բայց թույլ ոտքեր, ինչի պատճառով չեն կարողանում տեղափոխել որսը: Բնորոշ անատոմիական առանձնահատկություններից է մեծածավալ քարճիկի և ստամոքսի առկայությունը, որը նախատեսված է մեծ քանակությամբ սննդամթերք սպառելու համար:

Սովորաբար արծվառյուծները ճախրում են մեծ բարձրության վրա՝ փնտրելով որս և հետևելով միմյանց։ Եթե նրանցից մեկը ուտելիք է տեսնում, ապա իջնում է ներքև, իսկ մնացած թռչունները հետևում են նրան։ Որսի համար հաճախ պայքարում են, սակայն թռչունների մեծ խումբը կարող է վախեցնել որոշ գիշատիչների: Հաճախ նրանց կերած սնունդը լիովին փչացած է լինում: Դիակի թարախը կամ արյունը հոսում է արծվառյուծի մարմնի փետրազուրկ մասով և հատուկ փետրավոր «օձիք»-ի միջոցով հոսում մարմնից: Ստամոքսահյութի բարձր թթվայնությունը սպանում է դիակի մանրէները և նպաստում ոսկրերի լուծմանը, իսկ աղիների սիմբիոտիկ մանրէները չեզոքացնում են թունավոր նյութերը։ Արծվառյուծները պարբերաբար տարածում են փետուրները, որպեսզի ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչնչացնեն փետուրների վրայի մանրէները[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Գիտական անվանում Տարածված անվանում Տարածում
White-backed Vulture Chobe.jpg Gyps africanus Աֆրիկյան արծվառյուծ Արևմտյան և արևելյան Աֆրիկա
Gyps bengalensis PLoS.png Gyps bengalensis Բենգալյան արծվառյուծ Հնդկաստանի գանգեսյան հարթավայրեր
Cape Vulture, Gyps coprotheres at Kruger National Park (13911811003).jpg Gyps coprotheres Քեյփյան արծվառյուծ Անգոլա, Բոթսվանա, Լեսոտո, Մոզամբիկ, Հարավային Աֆրիկա և Զիմբաբվե
PikiWiki Israel 38863 Wildlife and Plants of Israel.JPG Gyps fulvus Սպիտակագլուխ անգղ Եվրոպա և Ասիա
Himalayan Griffon - Bhutan S4E0109 (15464421711).jpg Gyps himalayensis Հիմալայական արծվառյուծ Հիմալայներ, Պամիրներ, Ղազախստան և Տիբեթյան բարձրավանդակ
Indian Vulture- Gyps indicus.jpg Gyps indicus Հնդկական արծվառյուծ Հնդկաստան, Պակիստան և Նեպալ
Rüppell's Vulture (Gyps rueppelli) (21160089681).jpg Gyps rueppelli Աֆրիկյան արծվառյուծ Կենտրոնական Աֆրիկայի Սահել շրջան

Գորշանգղ են անվանում նաև անգղների ենթաընտանիքի այլ տեսակների որոշ թռչուններին, ինչպես նաև ամերիկյան գորշանգղներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "ITIS Report: Gyps". Integrated Taxonomic Information System. Retrieved 17 November 2014
  2. Boev, Z. 2010. Gyps bochenskii sp. n. (Aves: Falconiformes) from the Late Pliocene of Varshets (NW Bulgaria). – Acta zoologica bulgarica, 62 (2): 211-242.
  3. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 43. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Книпович Н. М. Грифы, хищные птицы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • James Ferguson-Lees, David A. Christie. Raptors of the World. — London: Christopher Helm, 2001. — 992 с. — ISBN 0-7136-8026-1.