Արթուր Ջեյմս Բալֆուր
| Արթուր Ջեյմս Բալֆուր Arthur James Balfour | ||
| ||
|---|---|---|
| 1902 թ. հուլիսի 11 - 1905 թ. դեկտեմբերի 5 | ||
| Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն | |
| Կրթություն՝ | Թրինիթի քոլեջ և Իթըն քոլեջ | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա և head of government | |
| Դավանանք | պրեսբիտերականություն | |
| Ծննդյան օր | հուլիսի 25, 1848[1][2][3][…] | |
| Ծննդավայր | Ուիթինգհեյմ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] | |
| Վախճանի օր | մարտի 19, 1930[1][2][3][…] (81 տարեկան) | |
| Վախճանի վայր | Ուոկինգ, Անգլիա | |
| Թաղված | Parish Church, Whittingehame | |
| Քաղաքացիություն | ||
| Հայր | Ջեյմս Մեյթլենդ Բալֆուր[4] | |
| Մայր | Lady Blanche Gascoyne-Cecil?[3][4] | |
| Ինքնագիր | ||
| Պարգևներ | ||
Արթուր Ջեյմս Բալֆուր, (անգլ.՝ Arthur James Balfour, հուլիսի 25, 1848[1][2][3][…], Ուիթինգհեյմ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - մարտի 19, 1930[1][2][3][…], Ուոկինգ, Անգլիա), անգլիացի պետական գործիչ։ 1874 թվականին ընտրվել է խորհրդարանում պահպանողական կուսակցությունից։ Եղել է Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերիի անձնական քարտուղարը 1878 թվականի Բեռլինի վեհաժողովում։ Հետագա տարիներին վարել է նախարարական պաշտոններ մի շարք կառավարություններում, 1916-1919 թվականներին՝ արտաքին գործերի նախարար։
Բալֆուրը և հայկական հարցը
[խմբագրել | խմբագրել կոդը]1915-1920 թվականներին բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն, լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն հայկական հարցի լուծման։ Արևմտահայերի ծանր կացության փաստն օգտագործել է Մեծ Բրիտանիայի և դաշնակից տերությունների վարած քաղաքականությունը արդարացնելու նպատակով։ 1917 թվականի դեկտեմբերի համաձայնվում է պատերազմում Թուրքիայի դեմ հայկական կամավոր, ջոկատներն օգտագործելու առաջարկությանը, նրանց ֆինանսապես օժանդակելուն, իր կառավարության մյուս անդամների հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել Պողոս Նուբարի հետ։ Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին տալու առաջին առաջարկողներից էր։ Մասնակցել է 1918 թվականի Մուդրոսի զինադադարի պայմանների մշակմանը։ Պայմանագրի կնքումից հետո հայտարարել է. որ հաշտության կոնֆերանսում կպայքարի Հայաստանի լրիվ անկախության համար։ 1918 թվականի նոյեմբերին Համայնքների պալատում Բալֆուրը պնդել է, որ հայերի ազատագրումը Մեծ Բրիտանիայի մերձավոր-արևելյան քաղաքականության կարևոր մասն է։ 1920 թվականի նոյեմբերին դիմել Է Ազգերի լիգայի Գերագույն խորհրդին առաջարկությամբ, որպես իբրև հայկական հարցի լուծման հնարավոր միջոց, Ազգերի լիգան ինքը վերցնի Հայաստանի մանդատը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
- 1 2 Kindred Britain
- ↑ https://president.ee/en/state-decorations/bearers-of-decorations/20655-arthur-earl-balfour — Office of the President of the Republic of Estonia.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ջեյմս Բալֆուր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 238)։ |
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Մարտի 19 մահեր
- 1930 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի պետական գործիչներ
- Միացյալ Թագավորության վարչապետներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ