Արթուրը և Ուրդալակի վրեժը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուրը և Ուրդալակի վրեժը (այլ կիրառումներ)
Արթուրը և Ուրդալակի վրեժը
անգլ.՝ Arthur and the Revenge of Maltazard
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
Ժանրֆլեշբեք ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԱրթուրը և Ուրդալակի վրեժը
Թվականդեկտեմբերի 3, 2009[1], նոյեմբերի 26, 2009[2] և 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼյուկ Բեսոն
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն և Սելին Գարսիա
ԴերակատարներՖրեդի Հայմոր, Միա Ֆերրոու, Սելենա Գոմես, Ֆերգի, Ջիմմի Ֆելլոն, Սնուփ Դոգ, will.i.am, Լոգան Միլլեր, Լու Ռիդ, Պենի Բալֆուր, Ժան-Պոլ Ռուվ, Ռոն Քրոուֆորդ, Էրիկ Քարթման, Միլեն Ֆարմեր, Rohff, Ժակ Ֆրանց, Ռոբերտ Սթենթոն, Ռոբերտ Սթենթոն, Էյսա Բաթերֆիլդ[3], Ժերար Դարմոն[3], Միշել Դյուշոսսուա[3], Ֆրեդերիկ Տեստոտ[3], Բեռնար Ալան[3], Սաիդ Ամադիս[3] և Ժան Բեժոտ Նջամբա
ՕպերատորՏիեռի Արբոգաստ
ԵրաժշտությունԷրիկ Սեռա
ՄոնտաժՋուլիեն Ռեյ
ԿինոընկերությունEuropaCorp և Canal+
Տևողություն112 րոպե
Բյուջե65 միլիոն $
Շահույթ51 249 422 $
ՆախորդԱրթուրը և մինիպուտները
ՀաջորդԱրթուրը և երկու աշխարհների պատերազմը
Պաշտոնական կայքէջ

Արթուրը և Ուրդալակի վրեժը, Լյուկ Բեսոնի ֆիլմերից։ Պրեմիերան կայացել է 2009 թվականի 2/10 դեկտեմբերին։

Սցենարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկուամյա Արթուրը Բոնգո Մատասալա ցեղի կողմից ենթարկվում է տարատեսակ փորձությունների։ Նա մեկ պետք է բնության մեջ մենակ մնար, մեկ՝ միաձուլվեր բնապատկերներին, մեկ՝ միայնակ մնար կենդանիների հետ։ Եվ հենց այդ ժամանակ էլ Արթուրը անհամբերությամբ սպասում էր լուսնային տասներորդ ցիկլի ավարտին, որպեսզի միավորվի Սելենայի հետ։ Վերջապես մոտենում է այդ երկար սպասված գիշերը, երբ ցիկլը պետք է ավարտվեր, սակայն Արթուրի հայրը անսպասելիորեն հայտարարում է, որ տղային վտանգ է սպառնում, քանի որ նա ալերգիկ է, և արձակուրդները տատիկի տանը վաղուց ավարտված են, արդեն ժամանակն է տուն վերադառնալու։ Արթուրը հուսահատված էր։

Ճանապարհ ընկնելուց հետո հանկարծ Արթուրին մոտենում է մի փոքրիկ սարդ և նրան փոխանցում բրնձի հատիկ, որի վրա գրված էր HELP։ Արթուրը հասկանում է, որ մինիպուտներին և իր սիրելիին օգնություն է անհրաժեշտ։ Նա հասկանում է, որ ինչ էլ պատահի պետք է օգնության հասնի։ Եվ ահա բախտը ժպտում է նրան. Հայրը բենզալցակայանում կանգնեցնում է մեքենան, մայրը պետքարան է գնում, իսկ Արթուրը ծեր Ալֆրեդին փաթաթում է ծածկոցով այնպես, որ բոլորը կարծեն թե ինքն է։ Արթուրը վերադառնում է տատիկի և պապիկի տուն։ Բոնգո Մատասալան նրանց խանգարելու համար փորձում էր աստղադիտակի օգնությամբ խառնել ամեն ինչ, սակայն նրա պլանները չեն իրականանում, քանի որ ամպերը ամբողջովին փակել էին լուսինը։ Այդ ժամանակ նա դիմում է լիանաների օգնությանը, քանի որ նրանք մահացու վտանգավոր են։ Լիանան սեղմում է տղային այնքան ուժեղ, որպեսզի նա կամաց-կամաց քամվի մինչև վերջին կաթիլը։ Կաթիլներից մեկը ընկնում է Մաքսի տան վրա և նա պատմում է Արթուրին եղելությունը։ Արթուրը հասնելով քաղաք այնտեղ չի գտնում ոչ մեկի և կարելի է ասել ոչինչ։ Մտածելով, որ կատարվել է սարսափելի մի բան, փնտրում և ի վերջո գտնում է Արքային, ով տալիս է հարցերի պատասխանը։ Ըստ նրա Սելենան ամբողջ օրը պատրաստվել է Արթուրի հետ հանդիպմանը և քանի որ նա չէր եկել շատ է տխրել։ Իսկ երբ Սելենան հայտնվել է դարպասների մոտ Ուրդալակը նրան գողացել և գերի է վերցրել, որպեսզի մտնի քաղաքը։ Ուրդալակը ցանկանում է գնալ Արթուրի պապիկի տուն, նա հասկացել է և շատ է ուզում մարդ դառնալ, և հենց ինքն է բրնձի հատիկին գրված հաղորդագրություն ուղարկել Արթուրին, վստահ լինելով, որ նա երբեք չի մերժի օգնել փոքրիկ արարածներին։

Ուրդալակը սպառնալով վերջ դնել Սելենայի կյանքին, պահանջում էր, որ իրեն թույլ տան մոտենա աստղադիտակին։ Արթուրը վերջին պահին փրկում է իր սիրելիին, սակայն Ուրդալակը արդեն դարձել էր երկու մետրանոց հրեշ։ Նա ջարդում է աստղադիտակը և Արթուրը մնում է մինիպուտի կերպարանքով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կինոնկարը ունի խաղային, 3D և այլ սցենարներ։

Ֆիլմի առաջին մասը նկարահանվել է գրքի առաջին երկու մասի հիման վրա, որտեղ Արթուրի պապիկի անունը Արչիբալդ էր, երրորդ մասի սկբում հիշատակվում է Սյուշո։

Հետաքրքիր է նաև այն, որ ֆիլմի առաջին և երկրորդ մասերում դերասանները տարբեր են։

Գիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկ Բեսոնի «Արթուրը և Ուրդալակի վրեժը» գիրքը պատկանում է նրա Արթուրի մասին պատմող գրքերի երրորդ հրատարակությանը։

2010 թվականին հրատարակվում է գրքերի երկրորդ տպաքանակը։ Այնտեղ սյուժեն ավելի մոտ էր ֆիլմին և լի էր նկարազարդումներով։

Կարծիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում ֆիլմը արժանացավ քննադատությունների։ Մեթյու Թոռները, ով ներկայացնում էր Լոնդոնը հինգ աստղից միայն միայն մեկ աստղ գնահատեց ֆիլմը, նշելով, որ լավն է հնչյունավորումը՝ հատկապես չարագործի կերպարը, սակայն դժգոհ էր վատ ռեժիսուրայի և սցենարի համար։ Հունաստանի ներկայացուցիչ Ժոզեֆ Պրոիմակիսը նշանակեց ընդամենը կես աստղ։ Սակայն Ռուսաստանում դրական արձագանքները ավելի շատ էին, քան բացասականը։ Օրինակ Ալյոնա Սիչյովան ProfiCinema կայքում գրում է, որ այս կինոնկարը պետք է դիտարկել, որպես մի մեծ պատմություն, նա հիացած էր մինիպուտների հրաշք աշխարհով, որտեղ իրադարձությունները կատարվում են հետաքրքիր ու դինամիկ։ Օլեգ Դենեժկան նույնպես նշում է մի շարք պլյուսներ։ Նա պնդում է, որ մուլտֆիլմը դրական է, չնայած մի փոքր տխրություն կա։ Քննադատը նկատում է նաև, որ ֆիլմում գործողությունները դեռևս չավարտված, սկսվում են նոր գործողություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]