Արեգակի խավարում (հունիսի 21, 2020)
![]() |
2020 թվականի հունիսի 21-ի Արեգակի խավարում, Արեգակի օղակաձև խավարում, որն ամենալավը տեսանելի է եղել Աֆրիկայում (հատկապես նրա արևելյան մասում), հարավային և արևելյան Ասիայում։ Խավարման ամբողջական փուլի առավելագույն տևողությունը կազմել է ընդամենը 38 վայրկյան։ Ի տարբերություն Արեգակի լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ՝ «հրե օղակ»։
Նախորդ այսպիսի Արեգակի խավարում եղել է 2002 թվականի հունիսի 10-ին (Մանադո (Ինդոնեզիա) և Պուերտո-Վալյարտա (Մեքսիկա) մասնակի՝ Արևելյան Ասիա, Ավստրալիայի հյուսիս-արևելք, Հյուսիսային Ամերիկա, Հավայի), հաջորդը կանխատեսվում է 2037 թվականի հուլիսի 13-ին (Ավստրալիա, Նոր Զելանդիա, Խաղաղ օվկիանոս)[1]։
Խավարման տեսանելիության գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խավարումը սկսվել է Գրինվիչի ժամանակով ժամը 04:45:58-ին, 06:40:04-ին հասնել առավելագույն փուլին և ավարտվել 09:34:01-ին։ Խավարման լավագույն տեսանելիությունը եղել է Հնդկաստանի հյուսիսից և Չինաստանի հարավ-արևմուտքից, որտեղ այդ ժամանակ եղել է կեսօր։
Խավարումը տեսանելի է եղել 111 երկրում՝ օղակաձև կամ մասնավոր[2]։ Արեգակի այս խավարումը համընկում է ամառային արևադարձի հետ։ Այդ օրը սկսվում է աստղագիտական ամառը։
Բնակավայր | Ժամանակ UTC | Η | Տևողություն |
Բինգա ![]() |
04:48:35 | 2,9° | 1 м 20 с |
Օբո ![]() |
04:50:13 | 10,0° | 1 м 16 с |
Ռումբեկ ![]() |
04:51:40 | 13,8° | 1 м 11 с |
Լալիբելա ![]() |
05:00:10 | 26,3° | 1 м 9 с |
Բեյթ Էլ Ֆաքիխ ![]() |
05:06:07 | 32,4° | 1 м 5 с |
Քուրայաթ ![]() |
05:39:16 | 56,4° | 0 м 48 с |
Սուքուր ![]() |
06:07:38 | 71,7° | 0 м 42 с |
Սիրսա ![]() |
06:26:12 | 80,0° | 0 м 32 с |
Կուրկուշետրա ![]() |
06:31:46 | 81,8° | 0 м 35 с |
Սյամին ![]() |
08:10:48 | 35,3° | 0 м 57 с |
Ցզյաի ![]() |
08:14:13 | 32,2° | 1 м 0 с |
Խավարման տեսանելիությունը Հայաստանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանից խավարում դիտվել է մասամբ՝ մոտ 30%։ Այն սկսվել է Երևանի ժամանակով 08։55։33-ին, առավելագույն փուլին հասել 09։45։43-ին և ավարտվել 10։51։59-ին[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-17-ին։ Վերցված է 2020-06-21
- ↑ The partial solar eclipse of 06/21/2020
- ↑ LLC Helix Consulting։ «Արեգակի օղակաձև խավարում՝ հունիսի 21-ին»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2020-06-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Solar eclipse of 2020 June 21 Վիքիպահեստում |
---|
- Данные о затмении // NASA(անգլ.)