Արավինդ Ադիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արավինդ Ադիգա
կան. ಅರವಿಂದ ಅಡಿಗ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1974(1974-10-23)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Հնդկաստան
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան և կինոռեժիսոր
Լեզուկաննադա և անգլերեն
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
ԿրթությունՄագդալեն քոլիջ[2], Կոլումբիայի համալսարան[2] և St. Aloysius College (Mangalore)?
Ուշագրավ աշխատանքներThe White Tiger?[3]
Պարգևներ
Կայքaravindadiga.com

Արավինդ Ադիգա (կան. ಅರವಿಂದ ಅಡಿಗ, հոկտեմբերի 23, 1974(1974-10-23)[1], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ գրող և լրագրող, 2008 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր[6]։ Ադիգան մրցանակ է արժանացել իր դեբյուտային «Սպիտակ առյուծ» վեպի համար՝ դառնալով չորրորդ դափնեկիր-դեբյուտողը և երկրորդ հնդիկը, որի դեբյուտային վեպն արժանացել է մրցանակի[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արավինդ Ադիգան ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 23-ին Չեննայում, Թամիլ Նադու նահանգ, Հնդկաստան։ Նրա ծնողները՝ Կ. Մադհավան և Ուշա Ադիգան, Մանգալուրից գաղթաց կանարացիներ են։ Արավինդը ավարտել է դպրոցը 1990 թվականը, որից հետո նրա ընտանիքը գաղթել է Սիդնեյ, Ավստրալիա։ Արավինդ Ադիգան անգլիական գրականություն է սովորել Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի քոլեջում, որտեղ սովորել է բրիտանացի պատմաբան Սայմոն Շամայի մոտ և ավարտել է այն 1997 թվականին[8]։ Անգլիական գրականություն սովորել է նաև Օքսֆորդի համալսարանի Մագդալինայի քոլեջում՝ Հերմիոնա Լիի գլխավորությամբ։

Իր կարիերոն Արավինդ Ադիգան սկսել է որպես «Financial Times»-ի լրագրող։ Հետո աշխատել է «Money»-ում, «The Wall Street Journal»-ում և այլ ընկերություններում («The Second Circle»-ի համար Ադիգան Փիթեր Կերիի՝ Բուքերյան մրցանակի 1988 թվականի դափնեկրի «Օսկար և Լյուսինդա» վեպի գրական ակնարկ է գրել)[9]։ Հարավային Ասիայում որպես թղթակից Արավինդը Time-ում աշխատել է երեք տարի, որից հետո դարձել է արտահաստիքային աշխատակից։ Լինելով արտահաստիքային աշխատակից և ապրելով Մումբայում՝ Ադիգան գրել է իր դեբյուտային «Սպիտակ առյուծ» վեպի, որը պատմում էր մի խուլ վայրից հնդիկ մարդու դեպի հաջողության գագաթը տանող ճանապարհի մասին[10][11]։ 2008 թվականին Լոնդոնում 40-րդ հանդեսի ժամանակ վեպը դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր[12][13]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպ «Սպիտակ առյուծ» (անգլ.՝ The White Tiger), 2008 թվական[14]),
  • Վեպ «Սպանությունից սպանություն» (անգլ.՝ Between the Assassinations), 2008 թվական (2008 թվականի նոյեմբերի հրատարակվել է Հնդկաստանում, 2009 թվականի կեսերին՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[15]);
  • Վեպ «Last Man in Tower», 2011 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 https://literature.britishcouncil.org/writer/aravind-adiga
  3. https://www.theguardian.com/books/2017/aug/25/aravind-adiga-books-interview-selection-day-the-white-tiger
  4. https://www.theguardian.com/books/2008/oct/14/booker-prize-adiga-white-tiger
  5. https://thebookerprizes.com/fiction/backlist/2008
  6. Номинанты и лауреаты 2008 года Archived 2011-11-21 at the Wayback Machine.(անգլ.)
  7. «The White Tiger wins the 2008 Man Booker Prize for Fiction»։ News (անգլերեն)։ Букеровская премия։ 2008-10-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2011-08-25 
  8. Callahan A. At Last! Commencement For More than 8,900 Today(անգլ.) // Columbia University Record. — 1997. — В. 22. — № 23.
  9. Oscar and Lucinda by Peter Carey (reviewed by Aravind Adiga) Archived 2010-05-25 at the Wayback Machine..(անգլ.)
  10. «Review: The White Tiger by Aravind Adiga»։ Fiction Reviews (անգլերեն)։ The Daily Telegraph։ 2008-08-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2011-08-25 
  11. «Bachelor bigotry»։ Comment is free (անգլերեն)։ The Guardian։ 2008-08-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2011-08-25 
  12. Young V. (2008-10-14)։ «Novel About India Wins the Man Booker Prize»։ Europe (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2011-08-25 
  13. «Букер дали Аравинду Адиге»։ Новости (ռուսերեն)։ OpenSpace.ru։ 2008-10-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2011-08-25 
  14. Адига А. Белый Тигр. — Фантом Пресс, 2010. — 352 с. — 6000 экз. — ISBN 978-5-86471-486-7
  15. Адига А. От убийства до убийства. — Фантом Пресс, 2010. — 448 с. — 4000 экз. — ISBN 978-5-86471-524-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]