Ավրորինա դեղնաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրորինա դեղնաթիթեռ
Ավրորինա դեղնաթիթեռ
Ավրորինա դեղնաթիթեռ
Ավրորինա դեղնաթիթեռ (էգ)
Ավրորինա դեղնաթիթեռ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Colias
Տեսակ Ավրորինա դեղնաթիթեռ (C. aurorina)
Միջազգային անվանում
Colias aurorina

Ավրորինա դեղնաթիթեռ (լատին․՝ Colias aurorina), ճերմակաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին չափի թիթեռ է։ Արուների առջևի թևի երկարությունը 25–35 մմ է, թևերի ստորին մասը հիմնականում դեղին գույնի է, իսկ էգերինը 35–40 մմ է։ Արուների թևերի ընդհանուր գուներանգը օքրագույն է, հաճախ ուժեղ մանուշակագույն փայլով, էգերը սպիտակ կամ նարնջագույն են, առջևի թևերի գագաթը և հետին թևերի արտաքին եզրը և դիսկալ պուտը սև են, իսկ հետին թևերինը` նարնջագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Փոքր Ասիայում, Կովկասում, Իրանում, Հարավարևմտյան Թուրքմենստանում։ Հայաստանում ունի լայն տարածում, հայտնի է Գեղարքունիքի (քաղաք Սևան, գյուղ Շորժա), Կոտայքի (Ջրվեժ, Գեղադիր, Մեղրաձոր, Արզական, Գառնի), Վայոց ձորի (Գնիշիկ), Սյունիքի (Լիճք, Շվանիձոր, Գուդեմնիս, Վանք և Կալեր լքված գ.) մարզերում, Արագածի և Արայի լեռներից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են քսերոֆիտներում և անտառի ու տրագանտների վերին սահմանում գտնվող տափաստանացած հատվածներում` տրագանտների ինտրուզիաներով։

Մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը տալիս են մեկ սերունդ։ Թրթուրները զարգանում են տրագանտային աստրագալի վրա։ Ձմեռում են երրորդ, չորրորդ հասակի թրթուրները[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները բավականաչափ բարձր է` զգալի տատանումներով տարբեր տարիներին։

Վտանգման հիմնական գործոններն են արոտների համար տրագանտային ֆորմացիաների խարակումը, տափաստանների հերկումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Սևան» և «Արևիկ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորինա դեղնաթիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորինա դեղնաթիթեռ» հոդվածին։