Ավստրո-թուրքական պատերազմ (1566-1568)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրո-թուրքական պատերազմ
Թվական1566-1568թթ.
ՎայրԱրևմտա-Հունգարական թագավորություն
Օսմանյան Հունգարիա
Հունգարիայի թագավորություն
ԱրդյունքԱդրիանապոլիսյան խաղաղություն (1568)
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
  • Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն (Հաբսբուրգյան միապետություն)
  • Հրամանատարներ
    * Օսմանյան կայսրություն Սուլեյման I
  • Սրբազան Հռոմեական կայսրություն Մաքսիմիլիան II
  • Սրբազան Հռոմեական կայսրություն Միկոլոշ Զրինի
  • Կողմերի ուժեր
    Ռազմական կորուստներ

    Ավստրո-թուրքական պատերազմ 1566-1568, Ավստրիայի և Օսմանյան կայսրության միջև տեղի ունեցած ռազմական գործողություններ, որը երկու երկրների՝ իրար դեմ զինված պայքարի չորրորդ դեպքն է։

    Պատերազմի վերսկսում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1559 թվականին Ավստրիայի և Օսմանյան կայսրության միջև կնքված խաղաղությունը սահմանային մի քանի բախումներից հետո 1562 թվականին երկարացվեց ևս 8 տարով։ Հաբսբուրգները տրանսիլվանյան իշխան Յանոշ Ժիգմոնդից նորից սկսեցին պահանջել Զատիսե (Պարցիում) շրջանը։ Նրանց կողմն է անցնում Զատիասի զինվորական հրամանատար Մենհերտ Բալաշին, ով 1561-1562 թվականներին ավստրիացիներին էր հանձնել Սատմար և Նադբանյա ամրոցները[1]

    Իշխանության գալով՝ Մաքսիմիլիան II կայսրը պահանջում է խաղաղության պայմանագրի նոր փաստարկի, ինչն էլ հանգեցնում է պատերազմի վերսկսմանը։ Ավստրիացիները Զատիաս են ուղարկում 7 հազարանոց ստորաբաժանում, իսկ Յանոշ Ժիգմոնսը գրոհում է Սատմարը։ Կրելով պարտություն՝ նա ստիպված էր կնքել Սատմարյան պայմանագիրը, որով սահմանափակում էր նրա իշխանությունը Տրանսիլվանյան վոյեվոդությունում, Հունգարիայի թագավորի տիտղոսից հրաժարում։ Բացի այդ, նրա մահից հետո իշխանապետությունը պետք է անցներ Հաբսբուրգներին։ 1564-1565 թվականներին Մաքսիմիլիանի դեսպան Միխայիլ Չերնովիչը Ստամբուլում բանակցություններ է վարում։ Այդ նույն ժամանակ չհայտարարված պատերազմն արդեն թեժանում էր։ Սոկոլու Մեհմեդ փաշան, 1565 թվականին դառնալով մեծ վեզիր, ավստրիացիներից պահանջում է վերադարձնել նրանց կողմից գրավված Տոկայն ու Սերենեշը և չեղյալ հայտարարել Սատմարյան պայմանագիրը։ Մեծ վեզիրի եղբորորդի Մուստաֆա Սոկոլովը Խորվաթիայի դեմ գրոհի փորձ է ձեռնարկում, որի ժամանակ գրավում է մի քանի ամրոցներ, այդ թվում՝ նաև կայսեր զորահրամանատար Միկլոշ Զրինի Կրուպա ամրոցին, որի պաշտպանները կանանց և երեխաների հետ սպանվում են[2][3]։

    Սուլեյմանի յոթերորդ արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

    1565 թվականի նոյեմբերին սուլթանը փաշային կարգադրում է պատրաստվել արշավանքի։ 1566 թվականի մայիսի 1-ին Սուլեյման I-ի բանակը դուրս է գալիս Ստամբուլից։ Նրա բանակի թվակազմը 100.000 էր, որից 42.000-ը կանոնավոր բանակը։ Փետրվարի 2-ին Հունգարիայի պետական ժողովը կարգադրում է զինուժի կռվի համար յուրաքանչյուր գյուղական հողաբաժնից հավաքել 2 ֆլորին։ Կայսերը օգնության հասան ռեյխստագը, Հռոմը, ժառանգական կալվածատերերն ու իտալական իշխանները։ արդյունքում ամռան սկզբում հաջողվեց հավաքել 100.000-անոց բանակ[4]։

    Պերտավ փաշայի հրամանատարությամբ առանձին կորպուսը ուղարկվում է Կյորյոշի հովտում գտնվող ռազմավարական Դյուլա ամրոց, որը պաշարվում է հուլիսի 12-ին և նվաճվում 8 շաբաթ անց։ Յանոշ Ժիգմոնդի զորքերը գրոհում են Միջին Հունգարիան։ Հունիսի 29-ին Յանոշը ժամանում է Բելգրադ և ստանում ատնամե, ինչը փաստում է նրա իշխանությունն ու կախյալ կարգավիճակը սուլթանից։ Առսլան փաշան հունիսի 6-ին պաշարում է Պալոտու ամրոցը, բայց չի կարողանում գրավել, քանի որ ամրոցի պաշտպանները Դյորդ Տուրիի գլխավորությամբ և օգնության եկած հաբսբուրգյան զորքերի հետ կարողանում են կասեցնեն հակառակորդի գրոհը։ Հունիսի 24-ին կապիտան Էկհարդ ֆոն Զալմի հետ Տուրիմը օսմաններից ազատագրում է Վեսպրեմը, այնուհետև՝ Տատան։ Միկլոշ Զրինին ոչնչացնում է թուրքական ստորաբաժանումը Շիկլոշում[4][5]։

    Սիգեթվարի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

    Օգոստոսի 7-ին Սուլեյմանի զորքերը պաշարում են Սիգեթվարը, որը գտնվում է Պեչից հարավ և պաշտպանում է դեպի Վիեննա տանող ճանապարհը։ Ամրոցը պաշտպանում էր հունգարա-խորվաթական կայազորը Միկլոշ Զրինի հրամանատարությամբ։ Ամրոցի պաշտպանների թվաքանակը 2500 էր։ Հաբսբուրգյան բանակը քաղաքին օգնության չեկավ՝ դիրքեր գրավելով Մադյարովարում, այնուհետև Դյորում, որպեսզի պաշտպանի ավստրիական մայրաքաղաք տանող ճանապարհը։ Թուրքերը Սիգեթվարի վրա կրակում են 300 հրանոթից, որով ամրոցի պարիսպները ավերվում են, իսկ քաղաքային թաղամասերը հրդեհվում։ Օգոստոսի 9-ին պաշարյալները այրում են Նոր քաղաքը և նահանջում դեպի Հին քաղաք։ Օգոստոսի 19-ին քաղաքը գրավվում է թուրքերի կողմից, իսկ Զրինը նահանջում է միջնաբերդ։ Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում նա ետ է շպրտում սուլթանի զորքերի յոթ գրոհ։ Սեպտեմբերի 6-ի գիշերը արյունախում նվաճողը, որին ֆրանսիացի դաշնակիցները անվանում էին «Հրաշալի», մահանում է։ Մեհմեդ Սոկոլուն սուլթանի մահվան լուրը չի հայտնում զորքին։ Սեպտեմբերի 8-ին Զրինը կայազորի մնացորդների հետ ձեռնարկում է պաշարումը ճեղքելու և քաղաքից հեռանալու ճարահատյալ փորձ և դաժան մարտում զոհվում իր բոլոր զինակիցների հետ միասին։ Սիգեթվերի գրավմանը թուրքերը կորցրեցին 25.000 զինվոր։ Բավարարվելով այս ոչ այնքան արժեքավոր և թանկ արժեցած հաղթանակով՝ նախքան աշնանային ցրտերը սկսելը թուրքերը դադարեցնում են ռազմական գործողությունները[6][7]։

    Սուլեյմանի վերջին արշավանքը Հունգարիային համար մեծ դժվարություններ բերեց։ Ղրիմի թաթարները, որոնք Յանոշ Ժիգմոնդի դաշնակիցներն էին, ետ են մղվում Դեբրեցենից և Կոշիցեից, սակայն Տիսա և Մարոշ գետերի հովիտը ամբողջությամբ բնակչությունից դատարկվել էր, քաղաքներն ու գյուղերը այրվել և մոտ 90.000 մարդ ստրկացվել[8]։

    Խաղաղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1567 թվականի օգոստոսին սկսվում են խաղաղության բանակցություններ։ 1568 թվականի փետրվարի 18-ին Մաքսիմիլիանի դեսպանները Սելիմ II-ի հետ կնքում են Ադրիանապոլիսյան խաղաղությունը՝ ընդունելով օսմանյան նվաճած տարածքների անցումը Օսմանյան կայսրությանը։ Այդ պայմանագրով շուրջ քառորդ դար հանդարտություն է տիրում Միջին Դանուբում։ Կայսրը, որպես Հունգարիայի թագավոր, պարտավորվում է իր հողատարածքների համար, որպես խորհրդանշական գումար, տարեկան վճարել 30.000 ֆլորին։ Չնայած մշտական խախտումներին և սահմանային խոշոր կռիվներին՝ 1576 և 1583 թվականներին խաղաղությունը երկարացվել է 8 տարով՝ ընդհուպ մինչև Հունգարիայի 13-ամյա պատերազմը, որը հայտնի է նաև Մեծ թուրքական պատերազմ անունով[3][9]։

    արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

    Սուլեյման I-ի մահվամբ ավարտվում է օսմանյան լայնածավալ նվաճումները Միջին Դանուբում։ Հաբսբուրգներին հաջողվում է իրենց ենթակայության տակ պահել շուրջ 30.000 կոմտատներ, որոնցից 20.0000-ը բաժին էր ընկնում Վերին Հունգարիային։ Ավստրո-հունգարական չորս պատերազմների արդյունքը եղավ այն, որ Հունգարիան բաժանվեց երեք մասի, և այդպիսի իրավիճակը պահպանվեց Մեծ թուրքական պատերազմը։ 1570 թվականի օգոստոսի 16-ին Շպայերի համաձայնագրով լուծվեց Տրանսիլվանիայի հարցը։ Յանոշ Ժիգմոնդը «Հունգարիայի ընտրյալ թագավոր» տիտղոսից հրաժարվեց՝ ընդունելով «Տրանսիլվանիայի և Հունգարիայի մի մասի» իշխան տիտղոսը։ Ժառանգորդի բացակայության դեպքում այդ տարածքները պետք է անցնեին Հաբսբուրգներին։ Վերջին կետը չի կատարվում, քանի որ 1571 թվականին Յանոշ Ժիգմունդի մահից հետո պետական ժողովը ղեկավար է ընտրում Ստեֆան Բատորիին[10]

    Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. История Венгрии, с. 367.(ռուս.)
    2. Hammer-Purgstall, p. 125—126.
    3. 3,0 3,1 Габсбурги...
    4. 4,0 4,1 История Венгрии, с. 331
    5. Контлер, с. 186
    6. История Венгрии, с. 331—332.
    7. Контлер, с. 186—187.
    8. Hammer-Purgstall, p. 156.
    9. История Венгрии, с. 332
    10. История Венгрии, с. 367—368.

    Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Hammer-Purgstall J. von. Histoire de l'empire ottoman. T. II. — P.: Bethune et Plon, 1844.(ֆր.)
    • Габсбурги, Венгрия, Трансильванское княжество и Османская империя в XVI в. // Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV—XVI вв. — М.: Наука, 1984.(ռուս.)
    • История Венгрии. Т. I. — М.: Наука, 1971.(ռուս.)
    • Контлер Л. История Венгрии. Тысячелетие в центре Европы. — М.: Весь Мир, 2002. — ISBN 5-7777-0201-5.(ռուս.)