Ավելի լավ չի կարող լինել
«Ավելի լավ չի կարող լինել» (անգլ. ՝ As good as it gets) ֆիլմ-ը 1997 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի ռեժիսորը Ջեյմս Լ. Բրուքսն է՝ Մարկ Էնդրուսի հետ համահեղինակությամբ։ Ֆիլմում նկարահանվել են Ջեք Նիքոլսոնը՝ որպես, մարդատյաց, մոլեռանդ և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող վիպասան, Հելեն Հանթը` որպես միայնակ մայր՝ քրոնիկ հիվանդ որդիով, և Գրեգ Քիները՝ որպես համասեռամոլ նկարիչ։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Regency Village Theatre-ում 1997 թվականի դեկտեմբերի 6-ին, իսկ կինոթատրոններում էկրան բարձրացավ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին և եղավ քննադատների և կինովարձույթի հիթ՝ 50 միլիոն դոլար բյուջեով հավաքելով 314,1 միլիոն դոլար։
Նիքոլսոնը և Հանթը արժանացել են «Օսկար» մրցանակի՝ համապատասխանաբար լավագույն դերասանի և լավագույն դերասանուհու համար՝ դարձնելով «Ավելի լավ չի կարող լինել»-ը ամենավերջին ֆիլմը, որն արժանացել է երկու գլխավոր դերասանական մրցանակներին և առաջինը 1991 թվականի «Գառների լռությունը» ֆիլմից հետո։ Այն նաև առաջադրվել է «Լավագույն ֆիլմ»[9] անվանակարգում, սակայն ի վերջո պարտվել է «Տիտանիկ»-ին։ Այն զբաղեցնում է 140-րդ տեղը «Empire» ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերի» ցանկում[10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով Նյու Յորքից ամենավաճառվող գրքերի հեղինակ, մարդատյաց ռոմանտիկ վիպասան Մելվին Ուդալը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունի. նա օգտագործում է օճառ միայն մեկ անգամ ձեռքերը լվանալու համար եռման աստիճանի տաք ջրով, չի սիրում դիպչել ընտանի կենդանիներին, խուսափում է ոտք դնել մայթերի ճաքերին քաղաքով քայլելիս, սովորություններ ունի անջատիչները միացնելու հետ կապված և միշտ նախաճաշում է նույն ռեստորանում նույն սեղանի շուրջ։ Նա հետաքրքրվում է իր մատուցողուհի Քերոլ Քոնելիով, ռեստորանի միակ մատուցողը, ով կարող է հանդուրժել նրա տարօրինակ և կոպիտ պահվածքը։
Մի օր Մելվինի հարևանը՝ համասեռամոլ նկարիչ Սայմոն Բիշոփը, սկսում է աշխատել նոր մոդելի՝ Վինսենթ Լոպիանոյի հետ։ Վինսենթն օգտագործում է հնարավորությունը՝ Սայմոնի բնակարանը ներխուժելու և ներս թողնելու իր ընկերներին, ովքեր հարձակվում են Սայմոնի վրա և քիչ էր մնում սպանեին կողոպուտի ժամանակ։ Սայմոնի գործակալ Ֆրենկ Սաքսը ահաբեկում է Մելվինին, որ վերջինս խնամի Սայմոնի Վերդել անունով Բրյուսելյան գրիֆոնին, մինչ նա հոսպիտալացված է։ Թեև Մելվինն ի սկզբանե հաճույք չի ստանում շանը խնամելուց, նա էմոցիոնալ կապվածություն է ձեռք բերում շան նկատմամբ և միաժամանակ ավելի մեծ ուշադրություն է ստանում Քերոլից։ Երբ Սայմոնը դուրս է գրվում հիվանդանոցից, Մելվինը չի կարողանում հաշտվել շանը վերադարձնելու գաղափարի հետ։ Մելվինի կյանքը ավելի է փոխվում, երբ Քերոլը որոշում է ավելի մոտ աշխատել Բրուքլինում գտնվող իր տանը, որպեսզի նա կարողանա հոգ տանել իր սուր ասթմա ունեցող որդու՝ Սպենսերի համար։ Չկարողանալով հարմարվել այլ մատուցողուհու հետ՝ Մելվինը իր հրատարակչի միջոցով (որի ամուսինը բժիշկ է) կազմակերպում է վճարել որդու զգալի բժշկական ծախսերը, եթե Քերոլը համաձայնի վերադառնալ աշխատանքի։ Քերոլը տպավորված էր, բայց կասկածանքով վերաբերվեց Մելվինի առատաձեռնությանը։
Միևնույն ժամանակ, Սայմոնի վրա հարձակումը և նրա վերականգնումը, ինչպես նաև Վերդելի կողմից Մելվինին նախընտրություն տալը, պատճառ հանդիսացան, որ Սայմոնը կորցնի իր ստեղծագործական մուսան և ընկնի դեպրեսիայի մեջ։ Քանի որ նա չունի բժշկական ապահովագրություն, նա սնանկանում է իր բժշկական վճարների պատճառով։ Ֆրենկը համոզում է նրան գնալ Բալթիմոր՝ իր օտարացած ծնողներից (որոնք նրան ժառանգությունից զրկել են համասեռամոլ լինելու պատճառով) գումար խնդրելու։ Քանի որ Ֆրենկը չափազանց զբաղված է վիրավոր Սայմոնին անձամբ Բալթիմոր տանելու համար, Մելվինը դժկամորեն համաձայնում է դա անել։ Ուղևորության համար Ֆրենկը Մելվինին պարտքով տալիս է իր Saab 900 կաբրիոլետը։ Մելվինը հրավիրում է Քերոլին ուղեկցել իրենց ճամփորդության ժամանակ անհարմար իրավիճակը մեղմելու համար։ Նա դժկամությամբ է ընդունում, և երեքի միջև հարաբերությունները զարգանում են։
Երբ հասնում են Բալթիմոր, Քերոլը համոզում է Մելվինին տանել իրեն ընթրիքի։ Ընթրիքի ժամանակ Մելվինի մեկնաբանությունները շատ են շողոքորթում Քերոլին, սակայն հետագայում վրդովեցնում են նրան, և նա հանկարծակի հեռանում է։ Սայմոնը սկսում է նրա գրեթե մերկ էսքիզները նկարել, հյուրանոցի իր սենյակում, ինչը կրկին բորբոքում է նրա ստեղծագործական ունակությունները, և նա կրկին ցանկություն է զգում նկարելու։ Նա կարճ ժամանակով նորից մտերմանում է մոր հետ և կարողանում է նրան ասել, որ իր մոտ ամեն ինչ լավ կլինի։
Նյու Յորք վերադառնալուց հետո Քերոլն ասում է Մելվինին, որ նա այլևս չի ցանկանում տեսնել նրան, բայց ավելի ուշ զղջում է իր ասածի համար և ներողություն է խնդրում։ Մելվինի և Քերոլի հարաբերությունները մնում են բարդ, մինչև Սայմոնը (որին Մելվինը մեծահոգաբար թույլ է տվել տեղափոխվել իր մոտ, քանի որ նրա բնակարանը տվել տրված էր վարձակալության) չի համոզում Մելվինին խոստովանել իր սերը նրա հանդեպ։ Մելվինը գնում է Քերոլի մոտ, որը վարանելով համաձայնում է փորձել հարաբերություններ հաստատել նրա հետ։ Ֆիլմն ավարտվում է Մելվինի ու Քերոլի միասին քայլելով։ Երբ Մելվինը վաղ առավոտյան բացում է հրուշակեղենի խանութի դուռը Քերոլի համար, նա հասկանում է, որ նա ոտք է դրել մայթի ճաքի վրա, բայց դա կարծես էլ չի անհանգստացնում իրեն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեք Նիքոլսոն - Մելվին Ուդալ
- Հելեն Հանթ - Քերոլ Քոնելի
- Գրեգ Քիներ - Սայմոն Բիշոփ
- Կուբա Գուդինգ կրտսեր - Ֆրենկ Սաքս
- Սքիթ Ուլրիխ - Վինսենթ Լոպիանո
- Շիրլի Նայթ - Բևերլի Քոնելի
- Ջեսսի Ջեյմս - Սփենսեր «Սփենս» Քոնելի
- Յարդլի Սմիթ - Ջեքի Սիմփսոն
- Լյուպե Օնտիվերոս - Նորա Մենինգ
- Բիբի Օստերվալդ - հարևան կին
- Հարոլդ Ռամիս - բժիշկ Մարտին Բետես
- Լոուրենս Քասդան - բժիշկ Գրին
- Ջուլի Բենց - ընդունարանի աշխատակից
- Շեյն Բլեք - Բրայան, Cafe 24-ի մենեջեր
- Լեսլի Ստեֆանսոն - Cafe 24-ի մատուցողուհի
- Թոմ Մակգոուեն - գլխավոր մատուցող
- Բրայան Դոյլ-Մյուրեյ - վերանորոգող
- Ջեյմի Քենեդի – փողոցային խաբեբա
- Միսսի Փայլ - Cafe 24-ի մատուցողուհի
- Վուդ Հարիս - Cafe 24-ի մատուցողի օգնական
- Մայա Ռուդոլֆ – ոստիկանուհի
- Թոդ Սոլոնձ - մարդ ավտոբուսում
- Ջիլ – Վերդել[11] անունով շունը
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Ջեյմս Լ. Բրուքսը Սիդնեյից Ջեֆրի Ռաշին կանչում է Լոս Անջելես Սայմոն Բիշոփի դերի լսումների համար և առաջարկում նրան դերը, բայց Ռաշը մերժում է այն[12]։ Բեթի Ուայթին առաջարկվել է դեր խաղալ ֆիլմում, սակայն նա հրաժարվել է ֆիլմում մի տեսարանի պատճառով, որտեղ շանը նետում են աղբատարի[13] մեջ։
Օուեն Ուիլսոնը պրոդյուսերի օգնական էր։ Դա նրա առաջին գործերից մեկն էր Հոլիվուդում[14]։
Նիքոլսոնն ու Բրուքսը վիճեցին նկարահանման հրապարակում՝ Նիքոլսոնի կողմից Մելվինի կատարման հետ կապված, ինչը հանգեցրեց նրան, որ երկուսը դադարեցրին նկարահանումը որպեսզի գտնեն կերպարի[15] ճիշտ մարմնավորման ձևը։
Նկարները ֆիլմի համար ստեղծել է նյույորքցի նկարիչ Բիլլի Սալիվանը[16]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաունդթրեքում ներկայացված են Հանս Ցիմմերի գործիքավորմամբ ստեղծագործություններ և տարբեր արտիստների երգեր։ Ցիմմերի աշխատանքը առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն բնօրինակ երաժշտություն անվանակարգում մյուզիքլի կամ կատակերգության համար։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինովարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավելի լավ չի կարող լինել» ֆիլմը կինովարձույթի հիթ էր՝ բացվելով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը («Տիտանիկ» և «Վաղը չի մեռնի երբեք» ֆիլմերից հետո)՝ 12,6 միլիոն[17][18][19] դոլարով, և, ի վերջո, վաստակելով ավելի քան 148 միլիոն դոլար ներքին շուկայում և 314 միլիոն դոլար աշխարհում[20]։ Ամբողջ աշխարհում սա Ջեք Նիքոլսոնի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆիլմն է՝ Բեթմենից[21] հետո։
Քննադատների արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Chicago Reader-ի կինոքննադատ Ջոնաթան Ռոզենբաումը գրել է, որ այն, ինչ ռեժիսոր Ջեյմս Լ. Բրուքսը կարողանում է անել հերոսների հետ, երբ նրանք մեծ ջանքեր են գործադրում միմյանց հետ շփվելու համար, ծիծաղելի է, ցավոտ, գեղեցիկ և հիմնականում ճշմարտացի. հաղթանակ բոլոր ներգրավվածների[22] համար»։
Ֆիլմի գովասանքը միատեսակ չէր քննադատների շրջանում։ Մինչ Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է երեք աստղ (չորսից), նա ֆիլմն անվանել է «փոխզիջում, ֆիլմ, որը ստիպում է ժպտալ նրանց, ում մոտ դա հեշտ չի ստացվում»` գրելով, որ ֆիլմը կատարում է «վերադարձ դեպի պատումի բանաձևեր», բայց Էբերտը բարձր է գնահատել լավ երկխոսությունն ու դերասանական խաղը[23]։ The Washington Post-ի քննադատ Դեսոն Հոուն ընդհանուր առմամբ բացասական կարծիք է հայտնել ֆիլմի մասին՝ գրելով, որ այն «խճճվում է սենտիմենտալության մեջ, մինչդեռ նրա անիվներն անիմաստ պտտվում են՝ կյանքը լուծելու գերլարումով[24]»:
Կարծիքների հավաքագրման կայք Rotten Tomatoes-ը հայտնում է, որ պրոֆեսիոնալ քննադատների 86%-ը ֆիլմին տվել է դրական կարծիք՝ հիմնված 83 կարծիքների վրա՝ 7,30/10 միջին վարկանշով։ Կոնսենսուսում ասվում է. «Ջեյմս Լ. Բրուքսը և Ջեք Նիքոլսոնը, անելով այն, ինչ անում են լավագույնս, համատեղում են խելացի երկխոսությունն ու անթերի դերասանական խաղը՝ ռոմանտիկ-կատակերգական ժանրից[25] նոր ժամանցային արժեք դուրս բերելու համար»։ Metacritic-ը ֆիլմին տվել է 67/100 գնահատականը՝ հիմնված 30 քննադատների կարծիքների վրա, որոնք ցույց են տալիս ընդհանուր առմամբ խրախուսող գնահատականներ[26]։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Թեկնածու(ներ) | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
Օսկար | Լավագույն ֆիլմ | Ջեյմս Լ. Բրուքս, Բրիջիթ Ջոնսոն և Քրիստի Զեա| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [27] | |
Լավագույն դերասան | Ջեք Նիքոլսոն| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի | Հելեն Հանթ| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գրեգ Քիներ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Մարկ Էնդրուս և Ջեյմս Լ. Բրուքս| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն մոնտաժ | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ երաժշտություն կատակերգության կամ մյուզիքլի համար | Հանս Ցիմմեր| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
ԱԼՄԱ | Լավագույն դերասանուհի գեղարվեստական ֆիլմում | Լյուպե Օնտիվերոս| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | ||
Կինոմոնտաժողների ամերիկյան ասոցիացա | Լավագույն մոնտաժված գեղարվեստական ֆիլմ | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | ||
Ամերիկյան կատակերգության մրցանակաբաշխություն | Կինոֆիլմի ամենազվարճալի դերասան (գլխավոր դեր) | Ջեք Նիքոլսոն| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||
Կինոֆիլմի ամենազվարճալի դերասանուհի (գլխավոր դեր) | Հելեն Հանթ| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Artios մրցանակաբաշխություն | Գեղարվեստական ֆիլմի լավագույն քասթինգ` կատակերգություն | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [28] | |
Blockbuster Entertainment մրցանակաբաշխություն | Սիրված դերասան- տեսանյութում | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [29] | |
Սիրված դերասանուհի - տեսանյութում | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
BMI կինոյի և հեռուստատեսության
մրցանակաբաշխություն |
BMI ֆիլմի երաժշտական մրցանակ | Հանս Ցիմմեր| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [30] | ||
Լավագույն ռեժիսոր | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն դերասան | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Մարկ Էնդրուսը և Ջեյմս Լ.
Բրուքս |
Առաջադրված | ||
Chlotrudis մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [31] | |
Քննադատների ընտրության մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [32] | ||
Լավագույն դերասան | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Չեխական առյուծ մրցանակաբաշխություն | Լավագույն օտարալեզու ֆիլմ | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [33] | |
Դալլաս-Ֆորտ Ուորթ կինոքննադատների
ասոցիացիայի մրցանակաբաշխություն |
Լավագույն ֆիլմ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Ամերիկայի ռեժիսորների
գիլդիայի մրցանակաբաշխություն |
Ռեժիսորական ակնառու ձեռքբերում կինոյում | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [34] | |
Empire մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | Հելեն Հանթ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [35] | |
Ֆլորիդայի կինոքննադատների շրջանակի
մրցանակաբաշխություն |
style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | [36] | ||
GLAAD Media մրցանակաբաշխություն | Ակնառու ֆիլմ` լայնամասշտաբ թողարկում| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն | Լավագույն կինոնկար՝ մյուզիքլ կամ կատակերգություն| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | [37] | ||
Լավագույն դերասան ֆիլմում ՝ մյուզիքլ կամ կատակերգություն | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի ֆիլմում`մյուզիքլ կամ կատակերգություն | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Ֆիլմի լավագույն ռեժիսոր | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Ֆիլմի լավագույն սցենար | Մարկ Էնդրուս և Ջեյմս Լ.
Բրուքս |
Առաջադրված | ||
Golden Reel մրցանակաբաշխություն | Լավագույն ձայնային մոնտաժ -երաժշտություն (տեղական և արտասահմանյան) | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | ||
Golden Screen մրցանակաբաշխություն| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||||
Ճապոնիայի կինոակադեմիայի մրցանակ | Ակնառու օտարալեզու ֆիլմ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Յուպիտերի մրցանակաբաշխություն | Լավագույն միջազգային դերասան | Ջեք Նիքոլսոն| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||
Լոնդոնի կինոքննադատների շրջանակի մրցանակաբաշխություն | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն | style="background: #DFF; vertical-align: middle; text-align: center;" class="table-cast"|2-րդ տեղ | [38] | ||
Լավագույն դերասանուհի | Հելեն Հանթ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
MTV կինոմրցանակաբաշխություն | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
National Board of Review մրցանակաբաշխություն | Ֆիլմերի լավագույն տասնյակ| style="background:#CDE; vertical-align:middle; text-align:center; " class="table-draw" |2-րդ տեղ | [39] | ||
Լավագույն դերասան | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Առցանց կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ | Ջեյմս Լ. Բրուքս, Բրիջիթ Ջոնսոն և Քրիստի Զեա| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | [40] | |
style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||||
Լավագույն ռեժիսոր | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն դերասան | Ջեք Նիքոլսոն| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||||
Լավագույն դերասանուհի | Հելեն Հանթ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Լավագույն երաժշտություն – օրիգինալ կատակերգության/մյուզիքլի համար | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Լավագույն համույթ| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | ||||
Առցանց կինոքննադատների միության մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան | Ջեք Նիքոլսոն| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | [41] | |
Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակաբաշխություն | Թատերական կինոյի ականավոր պրոդյուսեր | Ջեյմս Լ. Բրուքս, Բրիջիթ
Ջոնսոն և Քրիստի Զեա |
Առաջադրված | |
Սան Դիեգոյի կինոքննադատների միության
մրցանակաբաշխություն |
Լավագույն դերասան | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||
Լավագույն օրիգինալ սցենար | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Satellite մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ` մյուզիքլ կամ կատակերգություն| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | [42] | ||
Լավագույն դերասան ֆիլմում` մյուզիքլ
կամ կատակերգություն |
style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի ֆիլմում` մյուզիքլ կամ կատակերգություն | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան ֆիլմում` մյուզիքլ կամ կատակերգություն | Կուբա Գուդինգ կրտսեր| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | ||||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում` մյուզիքլ կամ
կատակերգություն |
style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակաբաշխություն | Գլխավոր դերում տղամարդ դերասանի
ակնառու կատարում |
style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | [43] | |
Գլխավոր դերում տղամարդ դերասանուհու ակնառու կատարում | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Երկրորդական դերում տղամարդ դերասանի ակնառու կատարում | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | |||
SESC կինոփառատոն | Լավագույն օտարերկրյան դերասան | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | ||
Տեխասի կինոքննադատների միության
մրցանակաբաշխություն |
Լավագույն օրիգինալ սցենար | style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված | ||
Հարավարևելյան կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ| style="background:#CDE; vertical-align:middle; text-align:center; " class="table-draw" |3-րդ տեղ | [44] | ||
Լավագույն դերասան | style="background: #DFF; vertical-align: middle; text-align: center;" class="table-cast"|2-րդ տեղ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |||
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիայի
մրցանակաբաշխություն |
Լավագույն դերասան | style="background: #DFF; vertical-align: middle; text-align: center;" class="table-cast"|2-րդ տեղ | [45] | |
Թուրքիայի կինոքննադատների ասոցիացիայի
մրցանակաբաշխություն |
Լավագույն օտարերկրյա ֆիլմ| style="background:#CDE; vertical-align:middle; text-align:center; " class="table-draw" |13-րդ տեղ | |||
Ամերիկայի գրողների գիլդիայի մրցանակաբաշխություն | Լավագույն սցենար` գրված անմիջապես
էկրանի համար |
style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | [46] | |
YoungStar մրցանակաբաշխություն | Երիտասարդ դերասանի լավագույն կատարում կատակերգական ֆիլմում | Ջեսսի Ջեյմս| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ |
Տեղական թողարկման միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը թողարկվել է տնային վիդեո համակարգով, լազերային սկավառակով և DVD-ով 1998 թվականի մայիսի 19-ին։ Այն թողարկվել է Blu-ray-ով Միացյալ Նահանգներում 2012 թվականի հունիսի 12-ին, որպես Twilight Time-ի էկրանային արխիվի հավաքածուի մի մաս։ Հավաքածուն սահմանափակ էր և բաղկացած էր 3000 միավորից, ուստի արագ[47] սպառվեց։
Sony Pictures-ը թողարկեց ֆիլմը 4K UHD Blu-ray-ով 2022 թվականի հոկտեմբերի 25-ին`որպես իր Columbia Classics 4K Ultra HD հավաքածուի 3-րդ հատորի մաս, հետևյալ ֆիլմերի հետ միասին. «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Այստեղից մինչև հավերժություն», «Սիրով` պարոնին», «Վերջին սեանսը» և «Էննի»[48]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.videocollector.co.uk/as-good-as-it-gets/15145
- ↑ 2,0 2,1 2,2 Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.nytimes.com/movies/movie/158803/As-Good-As-It-Gets/overview
- ↑ 4,0 4,1 http://www.film4.com/reviews/1997/as-good-as-it-gets
- ↑ http://www.filmsite.org/comedyfilms5.html
- ↑ Rotten Tomatoes — 1998.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ FilmAffinity — 2002.
- ↑ Garner, Chris (1998 թ․ մարտի 24). «A 'Titanic' winner». Gannett News Service. Iowa City Press-Citizen. էջ 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին – via Newspapers.com.
- ↑ «Empire Features». Empire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Jill the Dog». IMDb. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Douglas Aiton, "10 Things You Didn't Know About Geoffrey Rush", Weekend Australian Magazine, 4–5 September 2004, p. 12
- ↑ «Betty White turned down 'Good as It Gets'». Digital Spy. 2011 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Longsdorf, Amy (1999 թ․ փետրվարի 14). «Owen Wilson Carves a Bigger Niche with 'Rushmore' Script». The Morning Call. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Pollak, Kevin (2011 թ․ սեպտեմբերի 25). «James L. Brooks #128». Kevin Pollak’s Chat Show (Podcast). Earwolf. Event occurs at 1:23:19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «As Good as It Gets (1997) - James L. Brooks, James A. Brooks | Synopsis, Characteristics, Moods, Themes and Related | AllMovie». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին – via www.allmovie.com.
- ↑ Wilson, Jeff (1997 թ․ դեկտեմբերի 30). «'Scream 2' losing its voice at box office». The Daily News. էջ 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին – via Newspapers.com.
- ↑ «Weekend Box Office Results for December 26–28, 1997». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Top 10 movies for the weekend of December 26–28». The Times of Northwest Indiana. Munster, Indiana. 1998 թ․ հունվարի 2. էջ 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին – via Newspapers.com.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «boxoffice3
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Batman (1989)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Rosenbaum, Jonathan (1997 թ․ դեկտեմբերի 22). «As Good as It Gets». Chicago Reader. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Ebert, Roger (1997 թ․ դեկտեմբերի 22). «As Good as It Gets». RogerEbert.com. Ebert Digital LLC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Howe, Desson (1997 թ․ դեկտեմբերի 23). «'As Good as It Gets': Saving the Worst for Last». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «As Good as It Gets». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «As Good as It Gets». Metacritic. CBS. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «The 70th Academy Awards (1998) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences. AMPAS. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Nominees/Winners». Casting Society of America. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Blockbuster Entertainment Awards Nominees Announced». Blockbuster Entertainment. 1997 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին – via PR Newswire.
- ↑ «1988-2013 Award Winner Archives». Chicago Film Critics Association. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «4th Annual Chlotrudis Awards». Chlotrudis Society for Independent Films. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «The BFCA Critics' Choice Awards :: 1997». Broadcast Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «1998 Czech Film Awards». Czech Lion Awards. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «50th DGA Awards». Directors Guild of America Awards. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «1999 Empire Awards». Empireonline.co.uk. 1999. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «1997 FFCC AWARD WINNERS». Florida Film Critics Circle. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «As Good as It Gets – Golden Globes». HFPA. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «The Annual 23rd Los Angeles Film Critics Association Awards». Los Angeles Film Critics Association. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «1997 Award Winners». National Board of Review. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «2nd Annual Film Awards (1997)». Online Film & Television Association. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «The Annual 1st Online Film Critics Society Awards». Online Film Critics Society. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «1998 Satellite Awards». Satellite Awards. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «The 4th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «1997 SEFA Awards». sefca.net. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «TFCA Past Award Winners». Toronto Film Critics Association. 2014 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Writers Guild Awards Winners». WGA. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ As Good as It Gets Blu-ray (Screen Archives Entertainment Exclusive), Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին
- ↑ «Press Release - SPHE Press Release: Columbia Classics 4k Ultra HD Collection Volume 3 (4k UHD)». Home Theater Forum (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- As Good as It Gets(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «As Good as It Gets»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- As Good as It Gets(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «As Good as It Gets»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- As Good as It Gets at The New York Times
- As Good as It Gets] soundtrack review at AllMusic
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող: The Silence of the Lambs |
Academy Award winner for Best Actor and Best Actress | Հաջորդող: No film has achieved this since |
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1997 ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ֆիլմեր գրողների մասին
- Ֆիլմեր մայր-որդի հարաբերությունների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում