Ջուլի Բենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի Բենց
անգլ.՝ Julie Benz
Ծնվել էմայիսի 1, 1972(1972-05-01)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Franklin Regional High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ջոն Քասիր
Պարգևներ և մրցանակներ

Ջուլի Բենց ( նաև Բենզ, անգլ.՝ Julie Benzմայիսի 1, 1972(1972-05-01)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ)[2][3] , ամերիկացի դերասանուհի, նախկին գեղասահորդուհի։ Առավել հայտնի է «Դեքստեր» հեռուստասերիալում Ռիտա Բենեթի դերի կատարմամբ, որի համար 2006 թվականին ստացել է Satellite մրցանակ ՝ որպես սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Հիշարժան են նաև նրա դերասանական տպավորիչ աշխատանքները «Հրեշտակը» և «Բաֆֆին՝ վամպիրների հաղթողը» սերիալներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում[4], բժշկի ընտանիքում[5]։ Ջուլի 2 տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է մոտակա Մյուրիսվիլ քաղաքը։

Արդեն 3 տարեկանում նա սկսել է չմուշկներով սահել[6]։ 1988 թվականին զբաղեցրել է 13-րդ տեղը ԱՄՆ-ի՝ սառույցի վրա պարերի պատանեկան առաջնությունում։ Նրա ավագ եղբայրը՝ Ջեֆրին, և քույրը՝ Ջենիֆերը, 1987 թվականին ԱՄՆ-ի՝ սառույցի վրա պարերի չեմպիոններ են եղել և մասնակցել են միջազգային մրցումների։ 14 տարեկանում Ջուլին լուրջ վնասվածք է ստացել և հրաժեշտ է տվել ակտիվ սպորտին։ Նա ավարտել է Ֆրանկլինի անվան տարածաշրջանային ավագ դպրոցը Մյուրիսվիլում[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից Բենցն սկսել է դերասանությամբ զբաղվել տեղի թատրոնում, որտեղ հանդես է եկել «Փողոցի օրենքը» ներկայացման մեջ։ Նրա առաջին կինոդերը եղել է թեև դրվագային, բայց տպավորիչ. խոսքը Սև կատու ֆիլմի երկրորդ մասի՝ «Երկու չար աչք» սարսափ ֆիլմի մասին է, որ համատեղ նկարահանել են ռեժիսորներ Դարիո Արջենտոն ու Ջորջ Ա. Ռոմերոն (1990 թ.)[8]: Դրանից մեկ տարի անց նա դեր ստացավ «Բարև սիրելիս, ես տանը եմ» հեռուստաշոուում (1991), որը երկու եթերաշրջանից հետո դադարեցվեց։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենցը 1998 թվականի մայիսի 30-ին ամուսնացել է դերասան Ջոն Քասիրի հետ[9] և 2007 թվականի դեկտեմբերին ամուսնալուծվել է։ 2012 թ  մայիսի 5-ին ամուսնացել է Ռիչ Օրոսկոյի հետ, ում հետ նշանվել էր դրանից շուրջ մեկ տարի առաջ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Երկու չար աչք Two Evil Eyes Բեթթի
1996 ֆ Darkdrive Ջուլի Ֆալկոն
1997 ֆ Աստծու տվածը As Good as It Gets ադմինիստրատոր
1997 ֆ Ի հայտ բերելով Էբոթների կյանքը Inventing the Abbotts ուսանողուհի
1999 ֆ Կեղտոտ առևտուր անողը Dirt Merchant Էնջի
1999 ֆ Jawbreaker Մարսի Ֆոքս
2000 ֆ Bad Girls from Valley High Даніель
2001 ֆ The Brothers Ջեսսի Քոլդուել
2003 ֆ Ջունգլիների Ջորջը 2 George of the Jungle 2 Ուրսուլա
2004 հֆ The Long Shot Էննի Գարեթ
2005 ֆ 8mm 2 Լին
2006 ֆ Kill Your Darlings Քեթրին
2008 ֆ Պատժողը. Պատերազմական տարածաշրջան Punisher: War Zone Անջելա Դոնատելլի
2008 ֆ Ռեմբո IV Rambo Սառա Միլլեր
2008 ֆ Սղոց 5 Saw V Բրիթ
2009 ֆ Գռիհների սրբերը 2. Ամենայն սրբոց օրը The Boondock Saints II: All Saints Day Յունիս Բլում
2010 ֆ Bedrooms Էնն
2011 ֆ Answers to Nothing Ֆրենկի
2011 ֆ Ricochet Էլիզ Լերդ
2014 ֆ Supremacy Քրիստին
2015 ֆ Circle կինը
2015 ֆ Life on the Line Կարլին
2016 ֆ Havenhurst Ջեքի
2019 ֆ Foster Boy Պամելա Դյուպրի
2020 ֆ Nocturne Քեսսի Լոու

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991-1992 ս Hi Honey, I'm Home! Բաբս Նիլսոն (14 դրվագ)
1994 ս Ամուսնացել են... երեխաներով են Married... with Children Սաշա (դրվագը՝ "Field of Screams")
1996 ս Սահողները Sliders Ջեննի Միչեներ (դրվագը՝ "The Electric Twister Acid Test")
1997-2002 ս Բաֆֆին՝ վամպիրներին հաղթողը Buffy the Vampire Slayer Դարլա (6 դրվագ)
1999-2000 ս Ռոզուել Roswell Քեթլին (7 դրվագ)
2002-2004 ս Հրեշտակը Angel Դարլա (20 դրվագ)
2004 ս Ծովային ոստիկանություն. Հատուկ բաժանմունք NCIS Դենիզա Ջեքսոն (դրվագը՝ "A Weak Link")
2006 ս CSI: Հանցանքի վայրը CSI: Crime Scene Investigation Հայդի Վուլֆ (Епізод: "Time of Your Death")

{{Սերիալում|2006||[[C.S.I.: Հանցանքի վայրը՝ Մայամի|CSI: Miami|Հեյլի Գորդոն (դրվագը՝ "Deviant")}}

2006 ս Գերբնականը Supernatural Լեյլա Ռուրք (դրվագը՝ "Faith")
2006-2010 ս Դեքստեր Dexter Ռիտա Բենետ (49 դրվագ)
2007 ս Օրենք ու կարգ Law & Order Դոուն Սթերլինգ (դրվագը՝ "Church")

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. «Today in History: May 1». 2017 թ․ ապրիլի 24.
  3. «Hi Honey, Julie Benz is Back Home!». Pittsburgh Post-Gazette. 1991 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  4. «Julie Benz: Biography». TV Guide. CBS Interactive Inc. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  5. Owen, Rob (2010 թ․ սեպտեմբերի 27). «Murrysville native Benz enjoys lighter, comedic role in 'Family'». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  6. Debnam, Betty (2004 թ․ ապրիլի 2). «Meet Julie Benz». The Bryan Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  7. Owen, Rob (1999 թ․ փետրվարի 20). «Gaining recognition». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.(չաշխատող հղում)
  8. Fritz, Steve (2008 թ․ մայիսի 29). «Julie Benz One Tough Lady; Three Tough Jobs». Newsarama. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  9. / interviews/benz2/index.shtml «Angel - Interviews - Julie Benz and John Kassir». BBC Online. Արխիվացված օրիգինալից 15 березня 2012-ին. Վերցված է 13 серпня 2010-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն) (անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Բենց» հոդվածին։