Լյուպե Օնտիվերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուպե Օնտիվերոս
Ծնվել էսեպտեմբերի 17, 1942(1942-09-17)[1][2][3]
ԾննդավայրԷլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 26, 2012(2012-07-26)[1][2][3] (69 տարեկան)
Մահվան վայրՈւիթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանRose Hills Memorial Park
ԿրթությունTexas Woman's University? և Էլ Պասոյի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սոցիալական աշխատող, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի

Լյուպե Օնտիվերոս (անգլ.՝ Lupe Ontiveros; սեպտեմբերի 17, 1942(1942-09-17)[1][2][3], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ - հուլիսի 26, 2012(2012-07-26)[1][2][3], Ուիթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, որն իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան հիսուն ֆիլմում և սերիալում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում որպես Գվադելուպե Մորենո[6][7]։

Օնտիվերոսը 2000 թվականի «Չաքը և Բաքը» ֆիլմում խաղացած դերի համար շահել Է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, նաև երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ 2002 թվականին «Իսկական կանայք ունեն կորեր» ֆիլմում իր դերի համար ստացել է «Սանդենս» կինոփառատոնի մրցանակ[8]։ Հայտնի է նաև «Իմ ընտանիքը», «Սելենա» և «Ավելի լավ չի լինում» ֆիլմերում խաղացած դերերով։

Հեռուստատեսությամբ առավել հայտնի է «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում Խուանիտա Սոլիսի դերով, որը նրան 2005 թվականին բերել է «Էմմի» մրցանակի անվանակարգ[8]։ Նաև 2001 թվականին նկարահանվել է «Փասադենա» սերիալում և հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Բլյուզ Հիլ սթրիթ», «Կարմիր կիսակոշիկի օրագրերը», «Ռեբա» և այլն։

Դերասանուհին մահացել է 2012 թվականի հուլիսի 26-ին 69 տարեկան հասակում լյարդի քաղցկեղից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Los Angeles Times (2012 թ․ հուլիսի 27). «'Desperate Housewives' actress Lupe Ontiveros dies at 69». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  5. 5,0 5,1 «'SELENA' ACTRESS Dead at 69». TMZ.com. 26 июля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին. «Prolific Mexican-American character actress Lupe Ontiveros, best known for playing the convicted murderer of the Tejano singer in "Selena," has died. She was 69.»
  6. Lupe Ontiveros Biography (1942-) at FilmReference.com
  7. http://ftp.rootsweb.com/pub/usgenweb/tx/elpaso/vitals/births/1942/elpab42e.txt
  8. 8,0 8,1 Internet Movie Database. «Awards for Lupe Ontiveros». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուպե Օնտիվերոս» հոդվածին։