Դյուն (ֆիլմ, 2021)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դյուն (այլ կիրառումներ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![]() |
«Դյուն»[1] (անգլ.՝ Dune), ռեժիսոր Դենի Վիլնյովի ֆանտաստիկ ֆիլմը, Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի էկրանավորումը։ Համաշխարհային պրեմիերան նախատեսվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն ընդգրկում է Ավազաբլրի տիեզերքի մասին պատմող առաջին գրքի կեսն ու պատմում է Փոլ Ատրեյդեսի կյանքի մասին, որը պետք է համախմբի ֆրեմեններին ու հաղթի Արակիս մոլորակի համար մղվող պայքարում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Տիմոտի Շալամե | Փոլ Ատրեյդե |
Ռեբեկա Ֆերգյուսոն | Լեդի Ջեսիկա |
Օսկար Այզեկ | դուքս Լետո Ատրեյդես |
Ջոշ Բրոլին | Գուրնի Հալեք |
Ստելլան Սկարսգորդ | բարոն Վլադիմիր Հարքոնեն |
Դեյվ Բատիստա | Գլոսու «Գազան» Ռաբան |
Զենդայա | Չանի |
Շառլոտա Ռեմփլինգ | Հելեն Մոհիամ |
Ջեյսոն Մոմոա | Դունկան Այդահո |
Խավիեր Բարդեմ | Ստիլգար |
Դևիդ Դաստմալչյան | Փիթեր Դե Ֆրիզ |
Չանգ Չեն | բժիշկ Վելինգթոն Յուի |
Սթիվեն Հենդերսոն | Սուֆիր Հավաթ |
Բաբս Օլուսանմոքուն | Ջեմիս |
Գլորիա Օբիանիո | Հարա |
Շերոն Դունկան Բրյուստեր | Շեդաութ Մեյփս |
Բյորն Ֆրայբերգ | Լետո Ատրեյդեսի սպան |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղափարի մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի նոյեմբերին Legendary Pictures ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի իրավունքները[3][4]։
2016 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ բանակցություններ են սկսվել Դենի Վիլնյովի հետ[5], իսկ 2017 թվականի փետրվարին պաշտոնապես հաստատվել է, որ նա լինելու է ֆիլմի ռեժիսորը։ Վիլնյովը ֆիլմի վրա աշխատանքը կոչել է «իր կյանքի նախագիծը»[6]։ Պրոդյուսերներ են դարձել Թոմաս Թուլը, Մերի Փերենթը և Քեյլ Բոյտերը, գործադիր պրոդյուսերներ՝ Բրայան Հերբերտը, Բայրոն Մերիթը և Քիմ Հերբերտը[7]։
2017 թվականի ապրիլին Էրիկ Ռոթը հաստատվել է որպես ֆիլմի սցենարիստ[8]։
2017 թվականի նոյեմբերին Վիլնյովը հայտնել է, որ ֆիլմը նման չի լինելու վեպի՝ 1984 թվականի էկրանավորմանը, որը նկարահանել է Դեյվիդ Լինչը[9][10]։
2018 թվականի մարտին Վիլնյովը հայտարարել է, որ նախատեսում է ֆիլմի երկու մասերի վրա աշխատել միաժամանակ[11]։ Քևին Ջեյ Անդերսոնը դարձել է նախագծի կրեատիվ խորհրդատու[12]։
2018 թվականի հուլիսին Բրայան Հերբերտը հաստատել է, սցենարի վերջին նախագիծն ընդգրկում է «Ավազաբլրի վեպի մոտավորապես կեսը»[13]։
2018 թվականի նոյեմբերին Էրիկ Ռոթն ստուդիայի ղեկավարությանն է ներկայացրել սցենարի՝ երկու հարյուր էջ ունեցող տարբերակը[14]։
2018 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ ֆիլմի օպերատորը լինելու է Գրեգ Ֆրեյզերը[15]։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Փոլ Ատրեյդեսի գլխավոր դերի հիմնական թեկնածուն Տիմոտի Շալամեն է[16]։
2018 թվականի սեպտեմբերին ֆիլմի ստեղծողները բանակցություններ են սկսել Ռեբեկա Ֆերգյուսոնի հետ՝ նրան առաջարկելով լեդի Ջեսիկայի դերը[17]։
2019 թվականի հունվարին ֆիլմի դերասանական կազմին են միացել Դեյվ Բատիստան, որը մարմնավորել է Գլոսու Ռաբանին[18], Ստելլան Սկարսգորդը, որը խաղացել է բարոն Վլադիմիր Հարկոնենի դերը[19], Շառլոտա Ռեմփլինգը, որը մարմնավորել է Հելեն Մոհիամին[20], Օսկար Այզեկը, որը կատարել է Լետո Ատրեյդեսի դերը[21]։ Բանակցություններ են վարել նաև Զենդեյայի հետ, որին առաջարվել է Չանիի դերը[22], ինչպես նաև Խավիեր Բարդեմի հետ, որին առաջարկվել է Ստիլգարի դերը[23]։
Փետրվարին հայտնի է դարձել, որ Ջոշ Բրոլինը կատարելու է Գուրնի Հալեքի[24], իսկ Ջեյսոն Մոմոան՝ Դունկան Այդահոյի դերը[25]։
Մարտին նախագծի թիմին են միացել դերասաններ Չան Չենը և Սթիվեն Հենդերսոնը, ինչպես նաև կոմպոզիտոր Հանս Ցիմերը[26]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումների սկիզբը նախատեսվել է 2019 թվականի փետրվար-մարտին[27]։ Նկարահանումները մեկնարկել են մարտի 18-ին[26]։
Նկարահանումների հիմնական վայրերը եղել են Origo Film Studios-ի տաղավարները Բուդապեշտում (Հունգարիա)[28][29][30] և Վադի Ռամ անապատը Հորդանանում[29][31][32]։
Նկարահանումներն ավարտվել են 2019 թվականի հուլիսին[33][34][35]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում». VNews. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
- ↑ Aaron Couch (2019 թ․ փետրվարի 15). «Denis Villeneuve's 'Dune' Sets Fall 2020 Release Date» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Anita Busch (2016 թ․ նոյեմբերի 21). «Legendary Acquires Frank Herbert's Classic Sci-Fi Novel 'Dune' For Film And TV» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Justin Kroll (2016 թ․ նոյեմբերի 21). «Legendary Lands Rights to Classic Sci-Fi Novel 'Dune'» (անգլերեն). Variety. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Justin Kroll (2016 թ․ դեկտեմբերի 21). «'Blade Runner 2049' Helmer Denis Villeneuve Eyed to Direct 'Dune' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Dan Zinski (2017 թ․ փետրվարի 10). «Dune: Denis Villeneuve Calls Film 'The Project of My Life'» (անգլերեն). ScreenRant. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Bill Watters (2017 թ․ փետրվարի 1). «It's Official: The Dune Reboot Has Found Its Director» (անգլերեն). BleedingCool. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Justin Kroll (2017 թ․ ապրիլի 5). «'Forrest Gump' Writer Eric Roth to Pen Denis Villeneuve's 'Dune' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Padraig Cotter (2017 թ․ նոյեմբերի 14). «Dune Reboot Won't Draw from David Lynch's Adaptation» (անգլերեն). Screenrant. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Brandon Katz (2017 թ․ նոյեմբերի 14). «Denis Villeneuve Promises That His 'Dune' Reboot Won't Be Anything Like David Lynch's» (անգլերեն). The New York Observer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Jordan Ruimy (2018 թ․ մարտի 9). «Director Denis Villeneuve Says 'Dune' Will Be At Least Two Films» (անգլերեն). The Playlist. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Kevin Burwick (2018 թ․ մարտի 30). «Dune Prequel Authors Are Consulting on Remake» (անգլերեն). MovieWeb. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Beth Elderkin (2018 թ․ հուլիսի 25). «Denis Villeneuve's Dune Will Only Dive Into Half of the First Book» (անգլերեն). io9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Cody Hamman (2018 թ․ նոյեմբերի 19). «Eric Roth turned in a 200 page script for Denis Villeneuve's Dune» (անգլերեն). Joblo. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Zack Sharf (2018 թ․ դեկտեմբերի 6). «Roger Deakins Won't Be Working on Denis Villeneuve's 'Dune,' Greig Fraser to Shoot» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Justin Kroll (2018 թ․ հուլիսի 16). «Timothee Chalamet in Talks to Star in Denis Villeneuve's 'Dune'» (անգլերեն). Variety. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Trey Williams (2018 թ․ սեպտեմբերի 5). «Rebecca Ferguson in Talks to Star Alongside Timothée Chalamet in 'Dune'» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Borys Kit (2019 թ․ հունվարի 7). «Dave Bautista Joins Timothee Chalamet in Denis Villeneuve's 'Dune'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Borys Kit (2019 թ․ հունվարի 9). «Stellan Skarsgard to Play Villain in Legendary's 'Dune'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Borys Kit (2019 թ․ հունվարի 15). «Charlotte Rampling Joins Timothee Chalamet in 'Dune'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Justin Kroll (2019 թ․ հունվարի 29). «Oscar Isaac in Talks to Join Timothee Chalamet in 'Dune' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Jeff Sneider (2019 թ․ հունվարի 30). «'Dune' Exclusive: Zendaya Eyed to Play Timothée Chalamet's Love Interest» (անգլերեն). Collider. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Justin Kroll (2019 թ․ փետրվարի 1). «Javier Bardem Joins Timothee Chalamet in 'Dune' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Borys Kit (2019 թ․ փետրվարի 13). «Josh Brolin Joins Timothee Chalamet in All-Star 'Dune'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Borys Kit (2019 թ․ փետրվարի 14). «Jason Momoa in Talks to Join Timothee Chalamet, Josh Brolin in 'Dune'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 26,0 26,1 Adam Chitwood (2019 թ․ մարտի 18). «Filming Begins on Denis Villenueve's 'Dune'; Hans Zimmer to Score» (անգլերեն). Collider. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Sandy Schaefer (2018 թ․ հուլիսի 12). «Denis Villeneuve's Dune May Start Filming In Early 2019» (անգլերեն). ScreenRant. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Desowitz, Bill (2019 թ․ հունվարի 9). «Denis Villeneuve's Dune Gets Editor Joe Walker». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 29,0 29,1 «Cameras Roll on Warner Bros. Pictures and Legendary Entertainment's Epic Adaptation of Dune». Business Wire. 2019 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Marc, Christopher (2018 թ․ հուլիսի 12). «Denis Villeneuve Eyeing A Return To Budapest For Dune[[:Կաղապար:'s]] Production Start In February». Geeks WorldWide. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
{{cite news}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Christopher Marc (2018 թ․ դեկտեմբերի 19). «Denis Villeneuve's 'Dune' Reboot Is Eyeing Jordan As A Filming Location» (անգլերեն). HN Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Kit, Borys (2019 թ․ փետրվարի 1). «Javier Bardem in Talks to Join Timothee Chalamet in All-Star Dune». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Mike Sprague (2019 թ․ հուլիսի 26). «Dune Remake Wraps Production» (անգլերեն). MovieWeb. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Whitbrook, James (2019 թ․ հուլիսի 25). «Updates on Dune, the Game of Thrones Prequel, and More». Gizmodo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Evans, Nick (2019 թ․ հուլիսի 26). «The Dune Movie Has Officially Wrapped Filming». CinemaBlend. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավազաբլուր(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020 ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- 3D ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Legendary Pictures ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆանտաստիկ ֆիլմեր տիեզերքի մասին
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր մայր-որդի հարաբերությունների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում անապատում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում