Ավազաբլուր 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազաբլուր 2
անգլ.՝ Dune: Part Two
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, վեպի էկրանավորում, կինոֆանտաստիկա և էպիկական ֆիլմ
Թեմաապստամբություն, Մեսիա, ճակատագիր և երկպառակություն
ՀիմքԱվազաբլուր
Թվականփետրվարի 27, 2024, մարտի 1, 2024 և փետրվարի 29, 2024[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենի Վիլնյով
ՊրոդյուսերՄերի Փարենթ
Սցենարի հեղինակՋոն Սփեյթս և Դենի Վիլնյով
ԴերակատարներԶենդայա, Տիմոտի Շալամե, Ռեբեկա Ֆերգյուսոն, Խավիեր Բարդեմ, Ստելլան Սկարսգորդ, Ֆլորենս Փյու, Քրիստոֆեր Ուոքեն, Ջոշ Բրոլին և Օսթին Բաթլեր
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՋո Ուոքեր
Պատմվածքի վայրԱռաքիս
Նկարահանման վայրԲուդապեշտ, Աբու Դաբի, Հորդանան և Իտալիա
ԿինոընկերությունLegendary Pictures
Տևողություն165 րոպե
Բյուջե122 000 000 $[2]
ՆախորդԱվազաբլուր
Պաշտոնական կայքէջ
 Dune: Part 2 Վիքիպահեստում

«Ավազաբլուր։ Մաս երկրորդ» (անգլ.՝ Dune: Part Two), ռեժիսոր Դենի Վիլնյովի ապագա գիտաֆանտաստիկ ֆիլմը, «Ավազաբլուր» (2021) ֆիլմի շարունակությունը, որի հիմքը Ֆրենկ Հերբերտի վեպերն են։ Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2021 թվականին։

Ֆիլմը թողարկվելու է 2023 թվականի հոկտեմբերի 20-ին[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարի գրական հիմքը Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլուր» գիտաֆանտաստիկ վեպի երկրորդ կեսն է։ Հայտնի է, որ սցենարում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու Չանի կերպարին, որը մարմնավորում է Զենդեյան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Տիմոտի Շալամե Փոլ Ատրեյդե, Փոլ Ատրեյդե, Դոմ Ատրեյդի ժառանգը
Զենդեյա Չանի, Չանի, ֆրեմենների ցեղից աղջիկ և Փոլի սիրելին

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավազաբլուր» ֆիլմի դեռ առաջին մասի թողարկումից առաջ Դենի Վիլնյովը հայտարարել է, որ կինոնկարն ընդգրկում է Ֆրենկ Գերբերտի համանուն վեպի մոտավոր կեսը, իսկ մնացած կեսը դառնալու է ֆիլմի շարունակության սցենարը։ Ռեժիսորը բացատրել է, որ «չի համաձայնվել մեկ ֆիլմում գրքի ողջ էկրանավորմանը։ Վեպի աշխարհը շատ բարդ է, նրա ուժը դետալներում է»[5]։ 2019 թվականի նոյեմբերին Ջոն Սփեյթսը լքել է «Ավազաբլուր։ Քույրություն» հեռուստասերիալում գործադիր պրոդյուսերի պաշտոնը, որպեսզի կարողանա կենտրոնանալ «Ավազաբլուր 2» ֆիլմի սցենարի վրա։ 2020 թվականի հունիսին օպերատոր Գրեգ Ֆրեյզերն ասել է՝ «Դա ամբողջությամբ ձևավորված պատմություն է և այն դեռ զարգանալու ենթակա է։ Այն ինքնուրույն էպիկ ֆիլմ է, որը տեսնելուց մարդիկ շատ բան կարող են ստանալ»[6]։

Հայտնի է դարձել, որ ֆիլմի երկրորդ մասը նկարահանվելու է, նույնիսկ առաջին մասի վարձույթում անհաջողություն կրելու դեպքում[7]։ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին Warner Bros. ընկերության գլխավոր տնօրեն Էնն Սարնոֆը հաստատել է, որ սիքվել լինելու է[8]։ Հետո հայտնի է դարձել ֆիլմի վարձույթում թողարկվելու ամսաթիվը՝ 2023 թվականի հոկտեմբերի 20[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. https://web.archive.org/web/20240209211649/https://apnews.com/article/dune-part-two-denis-villeneuve-cc980b23d3b7c774ed2297bad6f9aaf5
  3. 3,0 3,1 Couch Aaron։ «‘Dune 2’ a Go From Legendary, Warner Bros.»։ The Hollywood Reporter 
  4. 4,0 4,1 D'Alessandro Anthony, Kroll Justin (2021 թ․ հոկտեմբերի 26)։ «‘Dune’ Sequel Greenlighted By Legendary & Warner Bros; Pic Will Get Theatrical Window In October 2023»։ Deadline Hollywood։ Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26 
  5. Chitwood Adam (2020 թ․ ապրիլի 14)։ «Denis Villeneuve Explains Why Dune Will Be Split into Two Movies»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին։ Վերցված է 2020 թ․ հունիսի 4 
  6. Chitwood Adam (2020 թ․ հունիսի 4)։ «Exclusive: Dune DP Greig Fraser on Shooting Denis Villeneueve's 'Epic' Sci-Fi Adaptation»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին։ Վերցված է 2020 թ․ հունիսի 4 
  7. Variety: «Дюна» получит продолжение, даже если провалится в прокате
  8. В Warner Bros. подтвердили продолжение «Дюны»