Դյունա (ֆիլմ, 2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դյունա
անգլ.՝ Dune
Դյունա (ֆիլմ, 2021).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ և կինոֆանտաստիկա
ՀիմքԴյունա (վեպ)
Թվականհոկտեմբերի 1, 2021[1] և սեպտեմբերի 30, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենի Վիլնյով
ՊրոդյուսերԹոմաս Թուլ, Richard P. Rubinstein?, Մերի Փարենթ և Դենի Վիլնյով
Սցենարի հեղինակԷրիկ Ռոթ, Ջոն Սփեյթս և Դենի Վիլնյով
ԴերակատարներՏիմոտի Շալամե, Ռեբեկա Ֆերգյուսոն, Ջոշ Բրոլին, Օսկար Այզեկ, Ջեյսոն Մամոա, Խավիեր Բարդեմ, Բատիստա, Զենդայա, Ստելլան Սկարսգորդ, Շառլոտա Ռեմփլինգ, Դևիդ Դասթմալչյան, Չան Չեն[2], Ստեֆեն Հենդերսոն[2], Բյորն Ֆրայբերգ[2] և Sharon Duncan-Brewster?
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՋո Ուոքեր
Պատմվածքի վայրArrakis? և Caladan?
Նկարահանման վայրԲուդապեշտ և Հորդանան
ԿինոընկերությունԼեջնդրի Փիքչրզ
Բյուջե165 000 000 $
Պաշտոնական կայքէջ

«Դյունա» (անգլ.՝ Dune), ռեժիսոր Դենի Վիլնյովի ֆանտաստիկ ֆիլմը։ Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի էկրանավորումն է։ Համաշխարհային պրեմիերան նախատեսվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն ընդգրկում է Դյունայի տիեզերքի մասին պատմող առաջին գրքի կեսն ու պատմում է Փոլ Ատրեյդեսի կյանքի մասին, որը պետք է համախմբի ֆրեմեններին ու հաղթի Արակիս մոլորակի համար մղվող պայքարում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Տիմոտի Շալամե Փոլ Ատրեյդե Փոլ Ատրեյդե
Ռեբեկա Ֆերգյուսոն Լեդի Ջեսիկա Լեդի Ջեսիկա
Օսկար Այզեկ Լետո Ատրեյդես դուքս Լետո Ատրեյդես
Ջոշ Բրոլին Գուրնի Հալեք Գուրնի Հալեք
Ստելլան Սկարսգորդ Վլադիմիր Հարքոնեն բարոն Վլադիմիր Հարքոնեն
Դեյվ Բատիստա Գլոսու «Գազան» Ռաբան Գլոսու «Գազան» Ռաբան
Զենդայա Չանի Չանի
Շառլոտա Ռեմփլինգ Հելեն Մոհիամ
Ջեյսոն Մոմոա Դունկան Այդահո Դունկան Այդահո
Խավիեր Բարդեմ Ստիլգար Ստիլգար
Դևիդ Դաստմալչյան Փիթեր Դե Ֆրիզ Փիթեր Դե Ֆրիզ
Չանգ Չեն Վելինգթոն Յուի բժիշկ Վելինգթոն Յուի
Սթիվեն Հենդերսոն Սուֆիր Հավաթ Սուֆիր Հավաթ
Բաբս Օլուսանմոքուն Ջեմիս Ջեմիս
Գլորիա Օբիանիո Հարա Հարա
Շերոն Դունկան Բրյուստեր Շեդաութ Մեյփս Շեդաութ Մեյփս
Բյորն Ֆրայբերգ Լետո Ատրեյդեսի սպան

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափարի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերին Legendary Pictures ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի իրավունքները[4][5]։

2016 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ բանակցություններ են սկսվել Դենի Վիլնյովի հետ[6], իսկ 2017 թվականի փետրվարին պաշտոնապես հաստատվել է, որ նա լինելու է ֆիլմի ռեժիսորը։ Վիլնյովը ֆիլմի վրա աշխատանքը կոչել է «իր կյանքի նախագիծը»[7]։ Պրոդյուսերներ են դարձել Թոմաս Թուլը, Մերի Փերենթը և Քեյլ Բոյտերը, գործադիր պրոդյուսերներ՝ Բրայան Հերբերտը, Բայրոն Մերիթը և Քիմ Հերբերտը[8]։

2017 թվականի ապրիլին Էրիկ Ռոթը հաստատվել է որպես ֆիլմի սցենարիստ[9]։

2017 թվականի նոյեմբերին Վիլնյովը հայտնել է, որ ֆիլմը նման չի լինելու վեպի՝ 1984 թվականի էկրանավորմանը, որը նկարահանել է Դեյվիդ Լինչը[10][11]։

2018 թվականի մարտին Վիլնյովը հայտարարել է, որ նախատեսում է ֆիլմի երկու մասերի վրա աշխատել միաժամանակ[12]։ Քևին Ջեյ Անդերսոնը դարձել է նախագծի կրեատիվ խորհրդատու[13]։

2018 թվականի հուլիսին Բրայան Հերբերտը հաստատել է, սցենարի վերջին նախագիծն ընդգրկում է «Դյունայի վեպի մոտավորապես կեսը»[14]։

2018 թվականի նոյեմբերին Էրիկ Ռոթն ստուդիայի ղեկավարությանն է ներկայացրել սցենարի՝ երկու հարյուր էջ ունեցող տարբերակը[15]։

2018 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ ֆիլմի օպերատորը լինելու է Գրեգ Ֆրեյզերը[16]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Փոլ Ատրեյդեսի գլխավոր դերի հիմնական թեկնածուն Տիմոտի Շալամեն է[17]։

2018 թվականի սեպտեմբերին ֆիլմի ստեղծողները բանակցություններ են սկսել Ռեբեկա Ֆերգյուսոնի հետ՝ նրան առաջարկելով լեդի Ջեսիկայի դերը[18]։

2019 թվականի հունվարին ֆիլմի դերասանական կազմին են միացել Դեյվ Բատիստան, որը մարմնավորել է Գլոսու Ռաբանին[19], Ստելլան Սկարսգորդը, որը խաղացել է բարոն Վլադիմիր Հարկոնենի դերը[20], Շառլոտա Ռեմփլինգը, որը մարմնավորել է Հելեն Մոհիամին[21], Օսկար Այզեկը, որը կատարել է Լետո Ատրեյդեսի դերը[22]։ Բանակցություններ են վարել նաև Զենդեյայի հետ, որին առաջարվել է Չանիի դերը[23], ինչպես նաև Խավիեր Բարդեմի հետ, որին առաջարկվել է Ստիլգարի դերը[24]։

Փետրվարին հայտնի է դարձել, որ Ջոշ Բրոլինը կատարելու է Գուրնի Հալեքի[25], իսկ Ջեյսոն Մոմոան՝ Դունկան Այդահոյի դերը[26]։

Մարտին նախագծի թիմին են միացել դերասաններ Չան Չենը և Սթիվեն Հենդերսոնը, ինչպես նաև կոմպոզիտոր Հանս Ցիմերը[27]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների սկիզբը նախատեսվել է 2019 թվականի փետրվար-մարտին[28]։ Նկարահանումները մեկնարկել են մարտի 18-ին[27]։

Նկարահանումների հիմնական վայրերը եղել են Origo Film Studios-ի տաղավարները Բուդապեշտում (Հունգարիա)[29][30][31] և Վադի Ռամ անապատը Հորդանանում[30][32][33]։

Նկարահանումներն ավարտվել են 2019 թվականի հուլիսին[34][35][36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.warnerbros.com/movies/dune
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Aaron Couch (2019-02-15)։ «Denis Villeneuve's 'Dune' Sets Fall 2020 Release Date» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-02-17 
  4. Anita Busch (2016-11-21)։ «Legendary Acquires Frank Herbert’s Classic Sci-Fi Novel ‘Dune’ For Film And TV» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2018-12-20 
  5. Justin Kroll (2016-11-21)։ «Legendary Lands Rights to Classic Sci-Fi Novel ‘Dune’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2018-12-20 
  6. Justin Kroll (2016-12-21)։ «‘Blade Runner 2049’ Helmer Denis Villeneuve Eyed to Direct ‘Dune’ Reboot» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2018-12-20 
  7. Dan Zinski (2017-02-10)։ «Dune: Denis Villeneuve Calls Film 'The Project of My Life'» (անգլերեն)։ ScreenRant։ Վերցված է 2018-12-20 
  8. Bill Watters (2017-02-01)։ «It’s Official: The Dune Reboot Has Found Its Director» (անգլերեն)։ BleedingCool։ Վերցված է 2018-12-20 
  9. Justin Kroll (2017-04-05)։ «‘Forrest Gump’ Writer Eric Roth to Pen Denis Villeneuve’s ‘Dune’ Reboot» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2018-12-20 
  10. Padraig Cotter (2017-11-14)։ «Dune Reboot Won't Draw from David Lynch's Adaptation» (անգլերեն)։ Screenrant։ Վերցված է 2018-12-20 
  11. Brandon Katz (2017-11-14)։ «Denis Villeneuve Promises That His ‘Dune’ Reboot Won’t Be Anything Like David Lynch’s» (անգլերեն)։ The New York Observer։ Վերցված է 2018-12-20 
  12. Jordan Ruimy (2018-03-09)։ «Director Denis Villeneuve Says ‘Dune’ Will Be At Least Two Films» (անգլերեն)։ The Playlist։ Վերցված է 2018-12-20 
  13. Kevin Burwick (2018-03-30)։ «Dune Prequel Authors Are Consulting on Remake» (անգլերեն)։ MovieWeb։ Վերցված է 2018-12-20 
  14. Beth Elderkin (2018-07-25)։ «Denis Villeneuve's Dune Will Only Dive Into Half of the First Book» (անգլերեն)։ io9։ Վերցված է 2018-12-20 
  15. Cody Hamman (2018-11-19)։ «Eric Roth turned in a 200 page script for Denis Villeneuve's Dune» (անգլերեն)։ Joblo։ Վերցված է 2018-12-20 
  16. Zack Sharf (2018-12-06)։ «Roger Deakins Won’t Be Working on Denis Villeneuve’s ‘Dune,’ Greig Fraser to Shoot» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2018-12-20 
  17. Justin Kroll (2018-07-16)։ «Timothee Chalamet in Talks to Star in Denis Villeneuve’s ‘Dune’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2018-12-20 
  18. Trey Williams (2018-09-05)։ «Rebecca Ferguson in Talks to Star Alongside Timothée Chalamet in ‘Dune’» (անգլերեն)։ TheWrap։ Վերցված է 2018-12-20 
  19. Borys Kit (2019-01-07)։ «Dave Bautista Joins Timothee Chalamet in Denis Villeneuve's 'Dune'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-01-09 
  20. Borys Kit (2019-01-09)։ «Stellan Skarsgard to Play Villain in Legendary's 'Dune'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-01-10 
  21. Borys Kit (2019-01-15)։ «Charlotte Rampling Joins Timothee Chalamet in 'Dune'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-01-16 
  22. Justin Kroll (2019-01-29)։ «Oscar Isaac in Talks to Join Timothee Chalamet in ‘Dune’ Reboot» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-01-29 
  23. Jeff Sneider (2019-01-30)։ «‘Dune’ Exclusive: Zendaya Eyed to Play Timothée Chalamet’s Love Interest» (անգլերեն)։ Collider։ Վերցված է 2019-01-31 
  24. Justin Kroll (2019-02-01)։ «Javier Bardem Joins Timothee Chalamet in ‘Dune’ Reboot» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-02-02 
  25. Borys Kit (2019-02-13)։ «Josh Brolin Joins Timothee Chalamet in All-Star 'Dune'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-02-15 
  26. Borys Kit (2019-02-14)։ «Jason Momoa in Talks to Join Timothee Chalamet, Josh Brolin in 'Dune'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-02-15 
  27. 27,0 27,1 Adam Chitwood (2019-03-18)։ «Filming Begins on Denis Villenueve’s ‘Dune’; Hans Zimmer to Score» (անգլերեն)։ Collider։ Վերցված է 2019-03-18 
  28. Sandy Schaefer (2018-07-12)։ «Denis Villeneuve's Dune May Start Filming In Early 2019» (անգլերեն)։ ScreenRant։ Վերցված է 2018-12-20 
  29. Desowitz Bill (հունվարի 9, 2019)։ «Denis Villeneuve's Dune Gets Editor Joe Walker»։ IndieWire։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 2, 2019-ին։ Վերցված է փետրվարի 15, 2019 
  30. 30,0 30,1 «Cameras Roll on Warner Bros. Pictures and Legendary Entertainment's Epic Adaptation of Dune»։ Business Wire։ մարտի 18, 2019։ Արխիվացված է օրիգինալից մարտի 21, 2019-ին։ Վերցված է մարտի 18, 2019 
  31. Marc Christopher (հուլիսի 12, 2018)։ «Denis Villeneuve Eyeing A Return To Budapest For Dune[[:Կաղապար:'s]] Production Start In February»։ Geeks WorldWide։ Արխիվացված է օրիգինալից մարտի 31, 2019-ին։ Վերցված է հուլիսի 18, 2018 
  32. Christopher Marc (2018-12-19)։ «Denis Villeneuve’s ‘Dune’ Reboot Is Eyeing Jordan As A Filming Location» (անգլերեն)։ HN Entertainment։ Վերցված է 2018-12-20 
  33. Kit Borys (փետրվարի 1, 2019)։ «Javier Bardem in Talks to Join Timothee Chalamet in All-Star Dune»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 2, 2019-ին։ Վերցված է փետրվարի 15, 2019 
  34. Mike Sprague (2019-07-26)։ «Dune Remake Wraps Production» (անգլերեն)։ MovieWeb։ Վերցված է 2019-08-02 
  35. Whitbrook James (հուլիսի 25, 2019)։ «Updates on Dune, the Game of Thrones Prequel, and More»։ Gizmodo։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2019-ին։ Վերցված է հուլիսի 25, 2019 
  36. Evans Nick (հուլիսի 26, 2019)։ «The Dune Movie Has Officially Wrapped Filming»։ CinemaBlend։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 26, 2019-ին։ Վերցված է հուլիսի 27, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]