Աստծո որդիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստծո որդիներ
Աստվածաշունչ
ՏեսակBible story?

Աստծո որդիներ (անգլ.՝ Sons of God, եբրայերեն՝ בני האלהים[1] բառացիորեն՝ «աստվածների որդիներ»[2]), եբրայերեն Աստվածաշնչում և քրիստոնեական ապոկրիֆում օգտագործված արտահայտություն։ Հանդիպում է նաև Կաբալայում, որտեղ bene elohim տարբեր հրեական հրեշտակների հիերարխիաների (ստորակարգության) մաս են կազմում։

Եբրայերեն Աստվածաշունչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդոց 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ տեղի ունեցավ այն, որ երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի երեսին, և նրանցից դուստրեր ծնվեցին, Աստծո որդիները տեսան մարդկանց դուստրերին, որոնք չքնաղ էին, ու նրանցից կին առան, ում ընտրել էին։ Եվ Տերն ասաց․ Իմ հոգին միշտ չի ձգտելու մարդուն, քանի որ նա նույնպես մարմին է, սակայն նրա կյանքը կլինի հարյուր և քսան տարի։ Այն օրերում երկրի վրա հսկաներ էին ապրում, և այն բանից հետո, երբ Աստծո որդիները մերձեցան մարդկանց դուստրերի հետ ու նրանք նրանց համար երեխաներ ծնեցին, նրանք էլ դարձան հզոր մարդիկ, որոնք ծերերից էին, որոնք հայտնիներից էին։
- Ծննդոց 6:1–4

Եբրայերեն Աստվածաշնչում «Աստծո որդիներն» առաջին անգամ հիշատակվել են Ծննդոց 6:1–4 գրքում։ Գրական-պատմական ծագման առումով այս արտահայտությունը սովորաբար կապվել է յահվիստական ավանդույթի հետ[3]։

Հուդայականության մեջ այս արտահայտությունն ունեցել է երկու մեկնաբանություն[փա՞ստ]

  1. Սեթի սերունդ․ Աստծո դեմ Սեթի սերունդների ըմբոստանալու ու Կայենի դուստրերի հետ հարաբերվելու մասին առաջին վկայությունները հանդիպում են քրիստոնեական ու ռաբբիական գրականության մեջ՝ սկսած մ․թ․ երկրորդ դարից, օրինակ՝ ռաբբի Շիմոն բար Յոխայիի, Օգոստինոս Երանելու, Հուլիոս Աֆրիկանոսի աշխատություններում ու Հռոմի պապ Կղեմես I-ին վերագրվող նամակներում։ Սա նաև ժամանակակից կանոնական ամհարերեն եթովպական ուղղափառ Աստվածաշնչում արտահայտված տեսակետն է։ Հուդայականության մեջ «Աստծո որդիներ»-ը սովորաբար վերաբերում է արդարներին, այսինքն՝ Սեթի զավակներին։
  2. Հրեշտակներ․ վաղ շրջանի բոլոր աղբյուրներն «Աստծո որդիներ»-ը մեկնբանում են որպես հրեշտակներ։ Մ․թ․ա․ երրորդ դարից սկսած՝ վկայություններ են հանդիպում Ենոխի գրքում, Կումրանի ձեռագրերում, Հոբելյանների գրքում, Ռուբենի Կտակարանում, Վարուխի գիրք 2-ում, Հովսեփոս Փլավիոսի աշխատություններում և Հուդայի գրքում։ Այսպես են նաև մեկնաբանվել եբրայերեն Աստվածաշնչի (Հոբ 1:6 և 2:1) bene ha elohim նույնական արտահայտությունների իմաստները։ Սեպտուագինտայում «հրեշտակներ» մեկնաբանությունը հանդիպում է Ալեքսանդրիական օրենսգրքում, որը հունարեն տեքստի չորս գլխավոր գրերից մեկն է։

Ռաբբիական հուդայականությունն ավանդաբար հավատարիմ է առաջին մեկնաբանությանը, մի քանի բացառությամբ, իսկ ժամանակակից հրեական թարգմանություններում կարելի է հանդիպել bnei elohim արտահայտության «Աստծո որդիների» փոխարեն «ղեկավարների որդիներ» իմաստին։ Անկախ դրանից, երկրորդ մեկնաբանությունը (հրեշտակների կամ այլ աստվածային էակների որդիներ) գոյություն չունի ժամանակակից հուդայականության մեջ։

Ուգարիտերեն տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի բողոքական գիտնական Կլաուս Վեստերմանը պնդել է, որ Ծննդոց 6-ի տեքստը հիմնված է ուգարիտերեն տեքստի վրա[4]։ Ուգարիտերենում արտահայտությունը հնչում է bn 'il[5], որը կարող է վերաբերել Բաալ աստծուն վերաբերող պատմությունների շարքին[6]։

  • Ուգարիտերեն սեպագիր տեքստերի տեղեկագրում (1.40) bn il արտահայտության իմաստը նշվել է որպես «Աստվածների որդիներ»[7]
  • Ուգարիտերեն սեպագիր տեքստերի տեղեկագրում (1.65) bn il արտահայտությունն օգտագործված է հաջորդաբար երեք անգամ՝ il bn il / dr bn il / mphrt bn il, որոնք նշանակում են՝ «աստվածների որդիներ» / «աստվածների որդիների շրջանակ» / «աստվածների որդիների ամբողջություն»[5]

bn ilm («աստվածների որդիներ») արտահայտությունը հաստատվել է ուգարիտերեն տեքստերում[8][9][10][11][12], ինչպես նաև phr bn ilm («աստվածների որդիների ժողով») արտահայտությունը[13]։

Ուգարիտերեն ժողովածուի այլ հատվածներում նշվել է, որ bn ilmԱշերայի ու Էլի՝ հայտնի աշխարհի մարդկանց աստվածների 70 որդիներն էին, ու մարդկանց դուստրերի հետ նրանց հետերոգամ ամուսնությունից ծնվել են նրանց կառավարիչները[14]։ Սամուել 2-7 հատվածում վկայություն կա, որ այսպես եղել է նաև Իսրայելում[15]։

Հետագա տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջ․ Շարբերթը Ծննդոց 6:1–4 -ը կապել է քահանայական աղբյուրների և Թորայի վերջնական խմբագրման հետ[16]։ Ըստ այդմ՝ նա տեքստը վերագրում է հետագա խմբագրական գործունեությանը[17]։

Լեհ կաթոլիկ քահանա Ջոզեֆ Միկիքը և շոտլանդացի գիտնական Մեթյու Բլեքը առաջ են քաշել ոչ կանոնական ավանդույթով տեքստին հետագայում ավելացումներ կատարելու տեսակետը, ինչպիսին օրինակ՝ պահապան հրեշտակների մասին լեգենդը Ենոխի գրքի՝ Ենոխին վերագրվող տարբերակում (իրական հեղինակը նա չէ)[16]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդոց 6:1–4 գրքի տարբեր թարգմանություններ տարբերվում են «աստծո որդիներ» արտահայտության օգտագործման ձևերով։ Սեպտուագինտայի որոշ ձեռագրերում «աստծո որդիները» հասկացվում են որպես «հրեշտակներ»[փա՞ստ], որը սկզբնապես պարունակվել է նաև 1209 թվականի Վատիկանի կոդեքսում[փա՞ստ]։ Ալեքսանդրիական օրենսգրքում բաց է թողնվել «աստծո որդիները»․ այն փոխարինվել է «հրեշտակներով»[18], ինչը հետագայում հաստատվել է Օգոստինոս Երանելու «Աստծո քաղաքը» աշխատության մեջ, որտեղ նա երկու տարտահայտությունն էլ օգտագործել է 15-րդ գրքի 23-րդ գլխում[19]։ Պեշիթոյում օգտագործվել է «աստծո որդիներ» արտահայտությունը[20]։

Բացի սրանցից, Հոբի գրքի 1։6 և Երկրորդ օրենքի 32։8 հատվածներում «աստծո հրեշտակներ» արտահայտությունն է օգտագործված այն մասերում, որտեղ եբրայերենում գրված է «աստծո որդիներ»[21]։

Այլ հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլոհիմի որդիներ» արտահայտությունը օգտագործված է նաև

  • Հոբ 1:6, bənê hāʼĕlōhîm (בְּנֵי הָאֱלֹהִים) Էլոհիմի որդիները[22][փա՞ստ]
  • Հոբ 2:1, bənê hāʼĕlōhîm (בְּנֵי הָאֱלֹהִים) Էլոհիմի որդիները
  • Հոբ 38:7, bənê ĕlōhîm (בְּנֵי אֱלֹהִֽים) առանց որոշյալ հոդի՝ Էլոհիմի որդիներ[փա՞ստ]
  • Երկրորդ օրենք 32:8, և՛ bənê ĕlōhîm (בְּנֵי הָאֱלֹהִים) և՛ bənê ĕl (בני אל) Էլոհիմի որդիները կամ Էլոհիմի որդիներ Կումրանի ձեռագրերում (4QDtj և 4QDtq), գլխավորապես «աստծո հրեշտակներ» (αγγελων θεου) LXX գրքում (որբեմն «աստծո որդիներ» կամ «Իսրայելի որդիներ»), «Իսրայելի որդիներ» MT գրքում[23][24]:147[25]։

Նմանատիպ արտահայտություններ հանդիպում են

  • Սաղմոսներ 29:1, bənê ēlîm (בְּנֵי אֵלִים) առանց որոշյալ հոդի՝ «Էլիմի որդիներ» (նման արտահայտություն)[փա՞ստ]
  • Սաղմոսներ 82:6, bənê elîon (בְּנֵי עֶלְיוֹן) առանց որոշյալ հոդի և ēl-ի փոխարեն օգտագործելով «Ծայրագույն»
  • Սաղմոսներ 89:6, bənê ēlîm (בְּנֵי אֵלִים) «Էլիմի որդիներ»
  • Նմանատիպ արամեական արտահայտություն հանդիպում է Դանիել 3:25, bar elahin בַר אֱלָהִֽין, «աստծո որդիներ»։

Երկրորդ տաճարի հուդայականություն (մոտ. 500 մ․թ․ա․ – 70 մ․թ․)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոխի գիրքը, «Հսկաների գիրքը» և Հոբելյանների գիրքը վերաբերում են պահապան հրեշտակներին, որոնք Ծննդոց 6 գրքում համարժեք են «աստծո որդիներին»[26]։ Բարնաբասի թուղթը ոմանք համարում են ենոխյան տարբերակի ճանաչում[27]։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին շրջանի քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ քրիստոնեության շրջանի գիտնականներն ու հեղինակները միակարծիք չեն եղել։ Քրիստոնեական այնպիսի գրողներ, ինչպիսիք էին՝ Հուստինոս Փիլիսոփան, Եվսեբիոս Կեսարացին, Կղեմես Ալեքսանդրացին, Որոգինեսը և Կոմոդիանոսը, կարծում էին, որ Ծննդոց 6:1–4 գրքում նշված «աստծո որդիները» ընկած հրեշտակներ էին, որոնք անբնական միությամբ կապվել են երկրային կանանց հետ, որի արդյունքում ծնվել են նեֆիլիմները[28]։ Որոշ գիտնականներ դիտարկել են Մատթեոս 22։30 հատվածում Հիսուսի մեկնաբանությունը, որ հրեշտակները չեն ամուսնանում, որով հերքվել է այդ տեսակետը[1]։

Վաղ շրջանի այլ քրիստոնյաներ հավատում էին, որ Ծննդոց 6:1–4 գրքում նշված «աստծո որդիները» Սեթի սերունդներն էին[1]։ Օգոստինոս Երանելին կիսել է այս տեսակետը, հիմնվելով Հուլիոս Աֆրիկանոսի ճառերի վրա, որոնցում վերջինս «աստծո որդիներ» համարել է Սեթի սերունդներին՝ Ադամի անմիջական նախնիներին։ «Մարդկանց դուստրեր» են համարվել Կայենի սերունդները։ Հրեա փիլիսոփաներն ունեցել են այս տեսակետի այլ տարբերակներ[29]։

Միջնադարյան հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայական փիլիոսփաները[30] Միջնադարում[31] զբաղվել են բնական աստվածաբանությամբ․ նրանք հերքել են ըմբոստության կամ ընկած հրեշտակների գաղափարը, քանի որ չարը համարել են վերացական։ Ռաբբիական աղբյուրները, մասնավորապես «Թարգումը», նշել են, որ երկրային կանանց հետ ամուսնացած «աստծո որդիները» բարձր սոցիալական դիրք ունեցող մարդկային էակներ են եղել[32]։ Նրանց նաև համարել են հեթանոսների արքաներ[1] կամ ազնվականության անդամներ[33], որոնք գայթակղությունից ելնելով ամուսնացել են հասարակ ժողովրդից սերող կականց հետ։ Այլ մեկնաբանություններում «աստծո որդիները» ներկայացված են որպես Հին մերձավոր-արևելյան բռնակալ թագավորներ, որոնց պատվել են որպես աստվածային ղեկավարների ու որոնք զբաղվել են բազմակնությամբ[1]։ Անկախ տեսակետների միջև տարբերություններից, հրեա ռացիոնալիստների առաջնային տեսակետը եղել է այն, որ «աստծո որդիները» մարդկային ծագում են ունեցել[32]։ Այս տեսակետը սատարող ամենահայտնի հրեա գրողներից էին՝ Սաադիա Գաոնը, Ռաշին, Աբրահամ իբն Էզրան, Մայմոնիդը, Գերսոնիդեսը[34] և Հիլել բեն Սամուելը[35]։ Իբն Էզրան պնդել է, որ «աստծո որդիները» աստվածային զորություն ունեցող մարդիկ են եղել, որոնք աստղագուշակության գիտելիքների շնորհիվ ի վիճակի են եղել ծնունդ տալ արտասովոր չափսերի ու ուժի տեր երեխաների[33]։

Որոշ հրեա գիտնականներ այս արտահայտությունը բառացի չեն ընդունել․ նրանք «աստծո որդիներ» համարել են ֆիզիկական կատարելություն ունեցող ավագ սերնդին, ինչպես կատարյալ էին Ադամն ու Եվան։ Թեև այս տեսակետը նույնպես միասնական չի եղել, այնուամենայնիվ գլխավոր գաղափարն այն էր, որ Ադամի ու Եվայի կատարյալ հատկանիշները փոխանցվել են սերնդե սերունդ, սակայն յուրաքանչյուր անցնող սերնդի հետ այդ կատարելությունը նվազել է․ նախորդ սերունդներն ավելի հզոր են եղել, քան հաջորդները։ Այս անկումը շարունակվել է մինչև Մեծ ջրհեղեղը, մինչ այն պահը, երբ նրանց օրերը հաշված էին, ինչպես նշված էր Ծննդոց 6:3 հատվածում։ Ավագ սերնդի կողմից անբարոյականություն էր կրտսեր սերնդի հետ մերձենալը, որի դեպքում փոքրամարմին կանայք ծնում էին արտասովոր խոշոր երեխաներ[29]։

Գիտնականներից ոմանք Ծննդոց 6:1–4 հատվածում նկարագրված իրադարձություններն այլաբանություն են համարել, մասնավորապես կրքի մեղքի պատճառով, որը նվաստացրել է մարդու վեհությունը[36]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Douglas et al. 2011, էջ. 1384
  2. The lexical item in եբրայերեն՝ אלהים‎, means “God” but uses the Hebrew plural morpheme -im. Although ʼĕlōhîm is plural in form, it is understood in the singular sense. Therefore the English translation is "God" rather than "Gods".
  3. Davies 1995, էջ. 22
  4. C. Westermann, Genesis, BKAT 1/3. (Neukirchen-Vluyn: Neukirchener Verlag, 1982), 42
  5. 5,0 5,1 DDD 1998, էջ. 795
  6. Mark S. Smith The Ugaritic Baal cycle 1994 p249 "all the divine sons" (or "all the sons of God"). ESA sources may support this point."
  7. M. Dietrich, O. Loretz, J. Sanmartin Die keilalphabetischen Texte aus Ugarit 2d ed. (Munster: Ugarit-Verlag, 1995)
  8. Jesús-Luis Cunchillos, Juan-Pablo Vita, A concordance of Ugaritic words 2003 p389
  9. Jesús-Luis Cunchillos, Juan-Pablo Vita, The texts of the Ugaritic data bank 2003 p82
  10. Marvin H. Pope El in the Ugaritic texts 1955 p49
  11. Rahmouni, A. Divine epithets in the Ugaritic alphabetic texts 2008 p91
  12. Young G. D. Concordance of Ugaritic 1956 Page 13
  13. G. Johannes Botterweck, Helmer Ringgren Theological dictionary of the Old Testament 2000 p130
  14. Parker, Simon B. (2000). «Ugaritic Literature and the Bible». Near Eastern Archaeology. 63 (4): 228–31. doi:10.2307/3210794. JSTOR 3210794. S2CID 163249370.
  15. Cooke, Gerald (1961). «The Israelite King As Son of God». Zeitschrift für die Alttestamentliche Wissenschaft. 73 (2): 202–25. doi:10.1515/zatw.1961.73.2.202. S2CID 170218194.
  16. 16,0 16,1 Davies 1995, էջ. 23
  17. Scharbert, J. Traditions- und Redaktionsgeschichte von Gn 6 1967
  18. Jackson 2004, էջ. 75, "Rahlfs (1971) reports that Alexandrinus was emended by another hand at 6.2 crossing out the word uioi and writing the word aggeloi."
  19. «CHURCH FATHERS: City of God, Book XV (St. Augustine)». www.newadvent.org. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  20. Biblia Peshitta en español: traducción de los antiguos manuscritos arameos.. Nashville, Tenn.: Holman Bible Publishers. 2006. ISBN 9789704100001.
  21. «Job 1 - LXX Bible». Bible Study Tools. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  22. «Job 1:6 (KJV)». Blue Letter Bible.
  23. Michael S. Heiser. «Deuteronomy 32:8 and the Sons of God» (PDF).
  24. Jesus, Gnosis and Dogma. T&T Clark International. 2010. էջ 147. ISBN 9780567466426. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  25. Michael S. Heiser (2001). «DEUTERONOMY 32:8 AND THE SONS OF GOD». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  26. Wright 2004, էջ. 20
  27. James Carleton Paget, The Epistle of Barnabas: outlook and background 1994 - p10 "The quotation finds no precise equivalent in Enoch, which is probably explicable on the grounds that B. is inspired by something he remembers from Enoch at this point (see for a parallel to I Enoch 89:61-64; 90:17f.)"
  28. Douglas 2011, էջ. 1384
  29. 29,0 29,1 Bamberger 2006, էջեր. 150, 151
  30. Bamberger 2006, էջ. 148
  31. Bamberger 2006, էջ. 147
  32. 32,0 32,1 Bamberger 2006, էջ. 149
  33. 33,0 33,1 Bamberger 2006, էջ. 150
  34. Bamberger 2006, էջեր. 149, 150
  35. Jung & 2004 Reprint, էջեր. 66, 67
  36. Bamberger 2006, էջ. 151

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]