Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնվել է 1092 [1] [2] [3] […] Տուդելա , Նավառա , Իսպանիա Մահացել է հունվարի 23 , 1167 [1] [2] [3] […] Կալաոռա , Ռիոխա , Իսպանիա Բնակության վայր(եր) Տուդելա , Հռոմ , Լուկա , Մանտովա , Վերոնա , Նարբոն , Բեզյե , Ռուան , Դրյո , Լոնդոն և Պրովանս Դավանանք հուդայականություն Մասնագիտություն բանաստեղծ , ռաբբի , գրող , թարգմանիչ , փիլիսոփա , աստղագուշակ , բժիշկ , աստղագետ և մաթեմատիկոս Գործունեության ոլորտ պոեզիա Տիրապետում է լեզուներին իսպաներեն և եբրայերեն Abraham ibn Ezra Վիքիպահեստում
Աբրահամ բեն Մեյիր իբն Էզրա (եբրայերեն ՝ אברהם אבן עזרא , իսպ. ՝ Abraham ben Meir ibn Ezra , 1092 [1] [2] [3] […] , Տուդելա , Նավառա , Իսպանիա - հունվարի 23 , 1167 [1] [2] [3] […] , Կալաոռա , Ռիոխա , Իսպանիա ), հայտնի միջնադարյան հրեա փիլիսոփա , բանաստեղծ , մտածող, լեզվաբան , աստղագետ և մաթեմատիկոս ։
Իբն Էզրան ծնվել է Թուդելա քաղաքում (ներկայիս Իսպանիայի Նավառա ինքնավար համայնքում) Կորդովայի խալիֆայության քայքայումից հետո։ 1140 թվականին նա լքել է Իսպանիան հրեաների դեմ ուղղված հալածանքների պատճառով։ Ապրել է Հյուսիսային Աֆրիկայում , Եգիպտոսում , Պաղեստինում , Իտալիայում (Հռոմում , Լուկկայում , Մանտուայումմ , Վերոնայում ), Ֆրանսիայում (Նարբոննա , Բեզյե , Դրե , Ռոդեզ ) և Լոնդոնում ։ Մահացել է Ֆրանսիայի հարավում, երկարատև թափառումներից հետո։
Իբն Էզրան իվրիտի (եբրայերենի) քերականության հիմնադիրներից էր։ Նրան են նաև պատկանում Թորայի հայտնի մեկնաբանությունները։ Մաթեմատիկական նվաճումներից են բինոմինալ գործակիցների հաշվառումները և հատկությունները։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Catholic Encyclopedia — 1995.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 307 )։