Աուքեյ Քոլինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուքեյ Քոլինզ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1974(1974-02-13)
ԾննդավայրՀավայի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 19, 2016(2016-07-19) (42 տարեկան)
Մահվան վայրՕուշենսայդ, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունռազմական ակտիվիստ

Աուքեյ Քոլինզ (անգլ.՝ Aukai Collins), կրել է նաև Աբու Մուջահիդ (անգլ.՝ Abu Mudjahid անվանումը, փետրվարի 13, 1974(1974-02-13), Հավայի, ԱՄՆ - հուլիսի 19, 2016(2016-07-19), Օուշենսայդ, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոջահեդ, ԱՄՆ քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է իռլանդական ծագմամբ քրիստոնեական ընտանիքում[1][2]։ Ավարտել է միջնակարգ դպրոցի իններորդ դասարանը[3]։ 15 տարեկանում եղել է Սան Դիեգոյի ավազակախմբերից մեկի անդամ, գողության համար հայտնվել անչափահասների գաղությում, որտեղ ավագ բանտարկյալների ազդեցության տակ 18 տարեկանում ընդունել իսլամ[1][2][3][4]։

1993 թվականին մեկնել է Պակիստան, որտեղ միացել է մոջահեդներին։ Ուսումնառություն ստանալու նպատակով՝ ուղարկվել է Աֆղանստան՝ Խալիդ բին Վհալիդի վերապատրաստական կենտրոն։ Վերջինս Ալ-Կաիդայի վերապատրաստական կենտրոններից մեկն էր, որտեղ նա վերապատրաստվել և ծանոթացել է Ահմեդ Օմար Սաիդ Շեյխի հետ[1][2][3][4]։ 1995-1996 թվականներին Խատաբի հրամանատարության տակ մարտնչել է Չեչնիայում, որտեղ կորցրել է իր աջ ոտքը՝ պայթելով ականի վրա։ Մտերիմ է եղել նաև Շամիլ Բասաևի հետ[1][2][3][4]։ 1996 թվականից, երեք տարի շարունակ, համագործակցել է Կենտրոնական հետախուզական վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ[1][2][3][4][5][6][7][8][9][10][11].

Կոսովոյի ազատագրման բանակի կազմակում կռվել է Կոսովոյում (տվյալներից մեկի համաձայն մինչև 1995-1996 թվականների չեչենական պատերազմը, մեկ այլ տվյալի համաձայն՝ չեչենական պատերազմից հետո)[1][2][3][4]։ 1999 թվականին մասնակցել է Երկրորդ չեչենական պատերազմ[1][2][3][5]։

Քոլինզը «Իմ ջիհադը․ ամերիկացի մոջահեդի զարմանալի ճանապարհորդության իրական պատմությունը Ուսամա բեն Լադենի վերապատրաստման ճամբարներից դեպի ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի հետ հակաահաբեկչական գործունեության» գրքի հեղինակն է, որը հրատարակվել է 2002 թվականի հունիսին[1][2][3]։ 2003 թվականին գիրքը հրատարկվել է «Իմ ջիհադը․ մի ամերիկացու ճանապարհորդությունը Ուսամա բեն Լադենի աշխարհով՝ ամերիկյան կառավարության գաղտնի լրտեսի կարգավիճակում»։ Համաձայն Քոլինզի գրքում առկա տեղեկատվության և նրա հարցազրույցներից մեկում, 1998 թվականին Քոլինզը, հետևելով Արիզոնայում գործող արաբների խմբին, ՀԴԲ-ին է փոխանցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչիցներից մեկի՝ Հենի Հենջորի տվյալները։ ՀԴԲ-ն մի քանի անգամ հերքել է այս հայտարարությունը, սակայն հաստատել, որ Քոլինզը եղել է Արիզոնայում ՀԴԲ-ի տեղեկատվություն տրամադրողներից մեկը։ Կա վկայություն, համաձայն որի Քոլինզն առաջարկել է Արիզոնայում ստեղծել կեղծ ահաբեկիչների վերապատրաստման կենտրոն[12]։

Բրուքինգի համալսարանի սեմինարներից մեկում հանդես է եկել որպես ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ[3]։

Գրքի հրապարակումից հետո Քոլինզը դարձել է գլուխների որսորդ և 2003 թվականին ձերբակալվել Մեքսիկայում՝ ավտոմեքենայում զենք պահելու մեղադրանքով[5]։ Ազատ է արձակվել 2006 թվականի մայիսին՝ չորս տարի ազատազրկված լինելով մեքսիկական Դուրանգո նահանգում։

Ապրել է Բալթիմորում[3][4]։ Ամուսնացած է եղել, ունեցել մեկ որդի և երկու դուստր։ Դուստրերից մեկն ունեցել է Զուլիհան Էլիխադժիևայի խորթ քրոջից՝ Այշաթից[13]։

Մահացել է 2016 թվականի հուլիսի 19-ին Կալիֆոռնիայի Օուշենսայդ քաղաքում, սեպսիսից[14][15]։

«Իմ ջիհադը» գիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Collins A. My Jihad: The True Story of an American Mujahid's Amazing Journey from Usama Bin Laden's Training Camps to Counterterrorism with the FBI and CIA. — Guilford: The Lyons Press[en], 2002. — 257 p.
  • Collins A. My Jihad: One American's Journey Through the World of Usama Bin Laden-- as a Covert Operative for the American Government. — Pocket Star Books[en], 2003. — 352 p.
  • Collins A. My Jihad: The True Story of an American Mujahid's Amazing Journey from Usama Bin Laden's Training Camps to Counterterrorism with the FBI and CIA. — Manas Publications, 2006. — 272 p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Гражданин США Аукай Коллинз публично признался, что воевал в Чечне на стороне боевиков // Первый канал, 22.11.2002
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Американец-моджахед воевал в Чечне и работал на ФБР и ЦРУ //Newsru.com, 06.08.2002
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Бай Е. Чеченский связной. «Воин ислама» резал головы российским солдатам и работал на ФБР // Известия, 05.11.2002
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Коц А. И., Герасименко А. Агент ЦРУ режет наших солдат в Чечне(չաշխատող հղում) // Կոմսոմոլսկայա պրավդա, 04.12.2002
  5. 5,0 5,1 5,2 В Мексике арестован бывший агент ФБР, воевавший в Чечне // Newsru.com, 05.06.2003
  6. Laura Miller (2002 թ․ հուլիսի 17). «My Jihad» (անգլերեն). Salon magazine. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  7. James S. Robbins (2002 թ․ հունիսի 21). «Accidental Jihadist: One "crazy American" and his very strange book» (անգլերեն). National Review. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  8. Matt Bivens (2003 թ․ հուլիսի 21). «An American Fighter's War in Chechnya» (անգլերեն). Moscow Times.
  9. Ed Finn (2002 թ․ օգոստոսի 26). «Hawaiian Jihadi» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  10. Claire Rosser (2003 թ․ հուլիս). «My jihad - Biography & Personal Narratives - Book Review» (անգլերեն). Findarticles.
  11. Aukai Collins (2002 թ․ օգոստոս). «The War Junkie» (անգլերեն). Maxim.
  12. Linda Vester, Brigitte Quinn (2002 թ․ մայիսի 24). «The Big Story With John Gibson: Interview With Aukai Collins». Fox News. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  13. Петровский О. Тушино взорвала ваххабитская // Утро.ру, 17.07.2003
  14. Collins-Aukai // Cali Home Funeral Services
  15. «Aukai "Aqil" Collins died today at age 42. Some may remember him from my #DPTV docs and book #HunterHammerHeaven RIP» — Robert Young Pelton

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pelton R. Y. The Hunter, the Hammer, and Heaven: Journeys to Three Worlds Gone Mad. — Guilford: The Lyons Press, 2002. — 320 p. — ISBN 1-58574-416-6