Օուշենսայդ (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օուշենսայդ
անգլ.՝ Oceanside
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1888 թ.
Առաջին հիշատակում1882
Մակերես109,234135 կմ², 109,23098 կմ²
ԲԾՄ20±1 մետր
Բնակչություն174 068 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիPDT?
Հեռախոսային կոդ760
Փոստային դասիչ92049, 92051, 92052, 92054, 92056–92058, 92056 և 92057
Պաշտոնական կայքci.oceanside.ca.us(անգլ.)
Օուշենսայդ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Օուշենսայդ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Օուշենսայդ (անգլ.՝ Oceanside), մեծությամբ երրորդ քաղաքը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո շրջանում։ Քաղաքում բնակվում է մոտ 183 095 մարդ[[2]։ Քաղաքը գտնվում է Միացյալ Նահանգների Քեմփ Փենդլթոն ռազմաբազայի ծովային հետևակի կորպուսից հարավ։ 1970 թվականից Օուշենսայդի բնակչությունը զգալի աճել է, երբ նրա բնակչությունը կազմել է 45 000 մարդ։ Քաղաքի տարածքի մեծ մասը կառուցվել է 1970-1980-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1769 թվականին այստեղ են ժամանել առաջին եվրոպացի հետազոտողները։ Սան Լուիս-Ռեյի ափին գտնվող նախկին հնդկական Լուիսենո գյուղի տեղում իսպանացի միսիոներները Սեր Հունիպերոյի հոր հետ հիմնել են Սան Լուիս Ռեյ դե Ֆրանսիա միսիոներական կազմակերպությունը։ 19-րդ դարի սկզբում, հողագործության և անասունների արոտավայրերի ներմուծումը փոխել է տեղական լանդշաֆտը։ Տարածքը, ինչպես և ամբողջ Կալիֆորնիան եղել է իսպանական, 1821 թվականից սկսած այստեղ կառավարել են մեքսիկացիները, իսկ 1848 թվականին այն նվաճել է ԱՄՆ-ն։

1850-ականների վերջում, Էնդրյու Ջեքսոն Մայերսը ապրել է Կալիֆոռնիա նահանգի Սան Խոակին շրջանում։ Նա ծնունդով Իլինոյս նահանգից է, վերադարձել է 1850-ականների վերջում և ապրել է Սան Լուիս Ռեյում։ 1882 թվականին Մայերսը տեղափոխվել է հայրենի հող, որտեղ այսօր և կանգնած է Օուշենսայդը։ Հայրենի հողում փաստաթուղթը ստորագրվել է 1883 թվականին դաշնային կառավարության կողմից[3]։ Հիմնադրման տարեթիվը համարվում է 1888 թվականի հուլիսի 3-ը։ Քաղաքապետարանը 21-րդ դարի սկզբից կանգնած է նախկին ագարակի տեղում։

20-րդ դարում Օուշենսայդում հայտնվել է քաղաքային լողափ։ Կառուցվել են բնակելի թաղամասեր, քաղաքի կենտրոն (1890-ական թվականներ), Հարավային Օուշենսայդ (1920-ական թվականներ)։ Այդ տները պատմական արժեք են ներկայացնում։ 1942 թվականին Քեմփ Փենդլթոնի ծովային հետևակի բազայի կորպուսի ստեղծման պահից, Օուշենսայդը Երկրորդ համաշխարհային պատերազմի զինված ուժերի անձնակազմի և ռազմական արդյունաբերության տունն էր, 1950-ականներին այստեղ էին գտնվում զինամթերքի արտադրության օբյեկտներ։ 1970 թվականից հետո, Օուշենսայդի ուշադրության կենտրոնում է եղել արվարձանային զարգացումը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուշենսայդի կոորդինատներն են՝ 33°12′42″ հս․ լ. 117°19′33″ ամ. ե.HGЯO (33.211566, -117.325701)։

Համաձայն ԱՄՆ-ի Բյուրո բնակչության մարդահամարի տվյալների` քաղաքն ունի 107,7 կմ² տարածք։ 105.1 կմ²՝ ցամաքային տարածություն և 2,5 կմ² (2.36 %) ջրային տարածքը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուշենսայդը գտնվում է կիսաանապատային բնական զոնայում (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգմամբ

Օուշենսայդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 87
(31)
90
(32)
90
(32)
93
(34)
89
(32)
93
(34)
103
(39)
94
(34)
108
(42)
105
(41)
100
(38)
90
(32)
108
(42)
Միջին բարձր °F (°C) 62.6
(17)
61.8
(16.6)
62.4
(16.9)
63.2
(17.3)
64.8
(18.2)
67.1
(19.5)
69.8
(21)
71.4
(21.9)
70.8
(21.6)
68.7
(20.4)
65.8
(18.8)
62.9
(17.2)
65.94
(18.87)
Միջին ցածր °F (°C) 44.6
(7)
46.3
(7.9)
48.8
(9.3)
52.1
(11.2)
55.9
(13.3)
60.3
(15.7)
62.8
(17.1)
64.4
(18)
61.8
(16.6)
56.8
(13.8)
49.8
(9.9)
44.8
(7.1)
54.03
(12.24)
Ռեկորդային ցածր °F (°C) 20
(−7)
28
(−2)
34
(1)
33
(1)
38
(3)
43
(6)
44
(7)
47
(8)
43
(6)
36
(2)
29
(−2)
27
(−3)
20
(−7)
Տեղումներ դյույմ (մմ) 2.02
(51.3)
2.36
(59.9)
1.50
(38.1)
0.96
(24.4)
0.13
(3.3)
0.10
(2.5)
0.01
(0.3)
0.04
(1)
0.22
(5.6)
0.64
(16.3)
0.84
(21.3)
1.58
(40.1)
10.4
(264.1)
աղբյուր: The Weather Channel[4]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի դրությամբ քաղաքում հաշվառված է եղել 161 029 մարդ, 56 488 ընտանիք և 39 259 քաղաքաբնակ ընտանիքներ։ Բնակչության խտությունը կազմել է 1 531,7 մարդ/կմ²։ Գոյություն ունի 59 581 բնակարանային միավոր։

2000 թվականին եղել է 56 488 ընտանիք, որոնցից 35,0 %-ն ունեցել են երեխաներ, 54,1 %-ը եղել են միասին ապրող ամուսնական զույգ։

2000 թվականին Օուշենսայդի տարիքային կազմը բաշխվել է հետևյալ կերպ․ մինչև 18 տարեկան՝ 27,6 %, մինչև 24 տարեկան՝ 10.2 %, 25-ից մինչև 44 տարեկան՝ 31.0 %, 45-ից մինչև 64 տարեկան՝ 17.6 % և 65-ից բարձր տարիք՝ 13.6 %։ Միջին տարիքը կազմել է 33 տարին։ Յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկնում 98 տղամարդ։ 18 տարեկան և բարձր տարիքի յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկել 96,1 տղամարդ։

Սան Դիեգոյի կառավարության գնահատականներով՝ 2005 թվականին Օուշենսայդի ընտանիքի միջին եկամուտը կազմել է 61 792 դոլար։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օուշենսայդի պիրս․ կառուցվել է 1888 թվականին (վերականգնվել է վեց անգամ), Միացյալ Նահանգների արևմտյան ափին գտնվող ամենաերկար փայտե պիրսն է, որը ունի 596 մետր երկարություն։
  • Սան Լուիս Ռեյ Դե Ֆրանսիա միսիոներական կազմակերպություն․ Կալիֆորնիայում իսպանական ներկայացուցչություններից մեկն է։
  • Այստեղ գտնվում է մեկ հարկանի ամառանոց «Լավագույն հրաձիգը» ֆիլմից, որտեղ նկարահանվել է Թոմ Քրուզը։
  • Օուշենսայդում մեծ նշանակություն ունի Հելոուինը, որի տոնակատարությունն անցկացվում է ամեն տարի։ Անցկացվում են ուղևորություններ, փողոցային տոնավաճառներ, ելույթ են ունենում երաժիշտներ։
  • «Bring It On» կինոնկարի վերջին տեսարանը նկարահանվել է այստեղ՝ պիրսի վրա։
  • 2009 թվականին այստեղ նկարահանվել Է «To Save a Life» ֆիլմը։

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «E-1». Калифорнийский департамент финансов. 2009-05. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  3. «Image:Oceanside plaque». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 16 января 2011-ին.
  4. «Friendly Christian Academy, CA Monthly Weather». Intellicast. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]