Հենի Հենջոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենի Հենջոր
արաբ․՝ lihuak‎‎
Դիմանկար
Ծնվել է1972 թվականի օգոստոսի 13-ին
ԾննդավայրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Մահացել է2001 թվականի սեպտեմբերի 11-ին
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Պենտագոն
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնսուննի իսլամ, իսլամ և Qutbism?
ԿրթությունԱրիզոնայի համալսարան
Մասնագիտությունօդաչու
 Hani Hanjour Վիքիպահեստում

Հենի Հենջոր ահաբեկիչ-օդաչու, առևանգել է չվերթ 77-ը, որը պատկանում էր American Airlines ավիաընկերությանը։ Նրա առևանգած ինքնաթիռը բախվել է Պենտագոնում։

Հենջորը ծնվել է Սաուդյան Արաբիայում, առաջին անգամ եկել է ԱՄՆ 1991 թվականին, ընդունվել Արիզոնայի համալսարան, որպեսզի ուսումնասիրեր անգլերեն լեզուն։ Մի քանի ամիս անց Հենջորը վերադառնում է Սաուդյան Արաբիա։ 1996 թվականին նա կրկին ժամանում է Միացյալ Նահագներ, որպեսզի շարունակի անգլերեն լեզուն, բայց արդել Կալիֆորնիայում։ Ուսումը ավարտելուց հետո, Հենջորը իր փորձնական դասընթացները կատարում է Արիզոնայում։ 1999 թվականին նա սատնում է վկայական, որով կարող էր աշխատանք փնտրել Սաուդյան Արաբիայում։ Հենի Հենջոր ուզում է ընդունվել Ջիդդայի քաղաքացիական ավիացիայի դպրոց, սակայն նա չի կարողանում ընդունվել։ 1999 թվականին նա լքում է իր ընտանիքը, որպեսզի Սաուդյան Արաբիայում աշխատանք փնտրի։

Հենջորը 2000 թվականի դեկտեմբերին վերադառնում է ԱՄՆ։ Կալիֆորնիայում նա միանում է Նավաֆ Ալ Հազմիին, և նրանք անմիջապես գնում են Արիզոնա, որտեղ փորձնական վերապատրաստման դասընթացների են մասնակցում։

2001 թվականի սեպտեմբերի 2-ին Հենի Հենջորը ժամանում է Վաշինգտոն։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մի խումբ ահաբեկիչների հետ միասին առևանգում են չվերթ 77-ը, որը թռչում էր Վաշինգտոնից դեպի Լոս Անջելես[1]։ Աղետի հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 64 մարդիկ մահացել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 9/11 Commission (2004). «Notes». 9/11 Commission Report. National Commission on Terrorist Attacks Upon the United States. ISBN 1592489966. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]