Անջատողականություն Իրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անջատողականություն Իրանում, ժամանակակից երևույթ Իրանում, որն առաջացել է Իրանում ապրող որոշ ժողովուրդների ինքնավարություն ձեռք բերելու կամ նրանից անջատվելու ցանկությամբ։

Ադրբեջանական անջատողականություն (ադրբեջանցիներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ադրբեջանցիներ

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի դեկտեմբերին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և հյուսիսային Իրանի օկուպացիայից հետո, Իրանական Ադրբեջանում առաջացել է «Հարավային Ադրբեջանի Ազգային Դեմոկրատական Հանրապետություն» անջատողական կազմավորումը[1]։ Մեկ տարվա գոյությունից հետո «Հարավային Ադրբեջանի Ազգային Դեմոկրատական Հանրապետությունը» լուծարվել է Թեհրանի կառավարության կողմից։ Ինչպես նշում է փորձագետ Յարոսլավ Բուտակովը, Իրանում ադրբեջանական անջատողականությունը մոտ հարյուր տարվա պատմություն ունի[2]։ Ջոաննա դե Գրոտը նշում է, որ Իրանում ադրբեջանական անջատողականությունը պատասխան էր Ռեզա շահի գործողություններին, ով փորձում էր իրանական ազգային գաղափարախոսությունը պարտադրել բնակչությանը[3]։

Ներկա իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեդ Սնայդերի խոսքով՝ Իրանում ադրբեջանական անջատողականության սրման գործում ակտիվ դեր է խաղացել Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը, ով արել է հնարավոր ամեն ինչ՝ անջատողական տրամադրություններ հրահրելու համար[4]. Վրաստանում և Իրանում ադրբեջանցիների անջատողական շարժումները նպատակ ունեն ստեղծել նոր պետական միավոր։

2002 թվականի մարտից Բաքվում թաքնվում է հարավադրբեջանական անջատողականների առաջնորդ, Թավրիզի համալսարանի նախկին պրոֆեսոր Մահմուդալի Չեխրագանին։ Չեխրագանիին արտահանձնելու Իրանի ղեկավարության փորձերն անհաջող են եղել[1]։ Իրանական Ադրբեջանում անջատողական նկրտումները բացահայտորեն պաշտպանվում են Ադրբեջանի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչների կողմից[5]։ Իրանական ադրբեջանցիների առաջնորդ Չեխրագանին խոսում է Իրանի «դաշնայինացման» անհրաժեշտության մասին.

Ժողովրդավարացմանը զուգընթաց մենք ակնկալում ենք ադրբեջանցիների բնական իրավունքների վերականգնում, Ադրբեջանի բնական սահմանների սահմանում և Ադրբեջանի հարավի մայրաքաղաքի որոշում։ Մենք կողմ ենք Իրանի դաշնայնացմանը[6]

Վերլուծաբան Կիրիլ Զուբկովի կարծիքով՝ իրանական Ադրբեջանի անջատողական շարժումները կարող են կարևոր դեր խաղալ ԱՄՆ-ի հակաիրանական ծրագրերում[7]։ Այս ֆոնին Իրանի ադրբեջանցիների առաջնորդ Չեխրագանին բացահայտորեն ընդունում է, որ իրենց վերջնական նպատակը Հարավային Ադրբեջանի ինքնավարությունն է[6]։ Քաղաքագետ Զուրաբ Թոդուայի կարծիքով՝ Ադրբեջանում աստիճանաբար աճում է «Մեկ մեծ Ադրբեջան» գաղափարախոսությունը, որը տեսականորեն կարող է առաջանալ Իրանի փլուզման դեպքում։ Այս գաղափարի կողմնակիցներին գրավում է Ադրբեջանի «տարածաշրջանային տերություն» դառնալու գայթակղիչ հեռանկարը[8]։ Մեկնաբանելով ադրբեջանական մտավորականության և լրատվամիջոցների մոտեցումն ու տրամաբանությունը «Հարավային Ադրբեջանի հարցում»՝ Թոդուան նշում է. «...նրանց տրամաբանությունը պարզ է. «Լեռնային Ղարաբաղը անջատողականություն է», իսկ «Հարավային Ադրբեջանը՝ ազգային-ազատագրական պայքար»[9]։

2012 թվականի սեպտեմբերին Մահմուդալի Չեխրագանին հայտարարել է, որ Իրանի իշխող ռեժիմը Ուրմիա լճի շրջանից, ինչպես նաև Հարավային և Արևելյան Ադրբեջանի նահանգներից ադրբեջանցիներին դուրս բերելու քաղաքականություն է վարում և այդ վայրերը բնակեցնում է այլ ժողովուրդներով[10]։

Քրդական անջատողականություն (քրդեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

PJAK

PJAK (քրդ.՝ Partiya Jiyana Azad a Kurdistanê, բառացի՝ «Քրդստանում ազատ կյանքի կուսակցություն»), կուսակցություն, որը ջատագովում է Իրանում քրդերի ինքնորոշման, մշակութային և քաղաքական իրավունքների պաշտպանությունը։ Ենթադրվում է[11], որ PJAK-ը Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության իրանական համարժեքն է. երկու կողմերն էլ Աբդուլլահ Օջալանին համարում են իրենց գերագույն առաջնորդն ու գաղափարական ոգեշնչումը։ Բացի այդ, PJAK-ը Քրդստանի համայնքների միության մաս է կազմում[12]։

Բելուջական անջատողականություն (բելուջներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանդալլա կամ Ջոնդալլա (արաբ․՝ جندالله‎, լատ. Ալլահի զինվորները) իսլամական ահաբեկչական կազմակերպություն Իրանում, որը նաև հայտնի է որպես Իրանի ժողովրդական դիմադրության շարժում։

Արաբական անջատողականություն (Խուզեստանի արաբներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չճանաչված ժողովուրդների կազմակերպության անդամ Խուզեստանի անջատողականների դրոշը

Իրանի արաբ բնակչությունը կենտրոնացած է հիմնականում երկրի հարավ-արևմուտքում, մասնավորապես՝ Խուզեստանում, որը նաև կոչվում է Արաբական։

Մինչև 1925 թվականը այս տարածքը, որը կոչվում էր ալ-Ահվազ, բրիտանական պրոտեկտորատ էր։ Սակայն հետո արաբական ցեղերով բնակեցված տարածքները անցել են Իրանի իրավասության տակ։

1946 թվականից Էլ Սաադեհ կուսակցությունը պայքարում է Խուզեստանի՝ Իրանից անկախանալու համար։ Բացի նրանից, կա նաև Արաբիայի ազատագրման ճակատը։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ տեղի արաբ անջատողականները կապեր են պահպանել Սադամ Հուսեյնի ռեժիմի հետ։

1990 թվականից մի քանի կուսակցություններ միավորվել են՝ ստեղծելու Ալ Ահվազի ազատագրման կազմակերպությունը (Al Ahwaz Liberation Organisation (ALO)): Նրա առաջնորդը՝ Աբդուլլահ ալ Մանսուրին, ապրում է Հոլանդիայի Մաստրիխտ քաղաքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Пантюркисты против Ирана. США пытаются разыграть карту южного Азербайджана». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  2. «Оккупация Ирана последует за его расчленением на марионеточные «национальные» государства». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  3. Joanna de Groot (факультет истории, университет Йорка). Religion, culture and politics in Iran: from the Qajars to Khomeini. ISBN 1-86064-571-2. Стр. 395. "The challenges of Kurdish and Azeri separatism, and of leftist, religious and constitutional arguments about 'national' interests in the 1940s and 1950s were partly responses to experiences in the 1920s and 1930s. Reza Shah’s dictatorial efforts to impose conformity and statist 'national' institutions, and to control and repress constituencies which might contest his version of the nation, informed the politics of the 1941-53 period as did the legacy of earlier debates. "
  4. Jed C Snyder (Институт национальных стратегических исследований). The Emerging Geopolitics of Central Asia. ISBN 0-7881-4666-1. „For instance, in East Azerbaijan Province, instruction in the Azeri language was authorized for 1992/93, ending 60 years of rigorous Persianization, and textbooks in Azeri were promised for 1993/94.** Certainly President Elchibey in Baku did his best to stir up trouble attempting to provoke Azeri separatism. He regularly complained about Iranian mistreatment of its Azeri population, and he referred to Iranian leaders as fascists lacking in true religion who should be overthrown.“
  5. «Мирза Хазар, Южный Азербайджан вне поля зрения». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  6. 6,0 6,1 «Лидер иранских азербайджанцев Чохраганли уверен, что скоро беспорядки охватят Южный (Иранский) Азербайджан». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  7. Азербайджану угрожают „оранжевым“ сценарием
  8. «„Великий Азербайджан": химера или реальность?». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  9. ««Великий Азербайджан»: химера или реальность?». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  10. «Mahmudəli Çöhrəqanin müsahibəsi - YouTube». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. Richard A. Oppel, Jr. In Iraq, Conflict Simmers on a 2nd Kurdish Front Արխիվացված 2017-12-09 Wayback Machine. New York Times, 23 октября 2007 г.
  12. http://www.pjak.eu/ Արխիվացված 2016-12-07 Wayback Machine Official Website About PJAK

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]