Աննա Պավլովա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Պավլովա
ռուս.՝ Анна Павлова
Երկիր ԽՍՀՄ
 Միացյալ Թագավորություն
 Արևելյան Գերմանիա
 Կուբա
 Ֆրանսիա
Ժանրկենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, պատմական ֆիլմ, դրամա և դրամա
Թվական1983
Լեզուանգլերեն և ռուսերեն
ՌեժիսորԷմիլ Լոտյանու
Սցենարի հեղինակԷմիլ Լոտյանու
ԴերակատարներԳալինա Բելյաևա, Սվետլանա Տոմա, Վսևոլոդ Լարիոնով, Սերգեյ Շակուրով, Վալենտինա Գանիբալովա, Ջեյմս Ֆոքս, Իգոր Սկլյար, Նատալյա Ֆատեևա, Պյոտր Գուսև, Անատոլի Ռոմաշին, Սվետլանա Սվետլիչնայա, Իգոր Դմիտրիև, Լեոնիդ Մարկով, Վալերի Բաբյատինսկի, Նիկոլայ Կրյուկով, Գրիգորե Գրիգորիու, Էմիլ Լոտյանու, Մարտին Սկորսեզե, Գալինա Կրավչենկո, Գրիգորի Լյամպե և Յուրի Գուսև
ՕպերատորԵվգենի Գուսլինսկի և Վլադիմիր Նախաբցև
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն151 րոպե

«Աննա Պավլովա» (ռուս.՝ «Анна Павлова»), ռեժիսոր Էմիլ Լոտյանուի հինգմասանոց հեռուստաֆիլմը բալետի ռուս պարուհի Աննա Պավլովայի կյանքի մասին (կրճատ կինոտարբերակը՝ երկու սերիա)։ Գլխավոր դերում նկարահանվել է դերասանուհի Գալինա Բելյաևան։ 1984 թվականին ֆիլմը ներկայացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացնում է Աննա Պավլովայի կյանքի պատմությունը, որը 20-րդ դարի սկզբի հայտնի ռուս բալերինա է։ Այն մասին, թե ինչպես մի փոքրիկ աղջիկ երազում է դառնալ բալետի պարուհի, և նրա երազանքներն իրականանում են։ Ներկայացվում է նրա անձնուրաց ծառայությունը արվեստին և անձնական դրաման, նրա համագործակցությունը բալետի բարենորոգիչներ Միխայիլ Ֆոկինի ու Նիժինսկու, Դյագիլևի հետ։ Աննա Պավլովան մահացել է Հաագայում՝ 49 տարեկանում։

Ֆիլմի հեռուստատարբերակը կազմված է հինգ նովելներից՝ «Ռոսսի փողոց», «Չմեռնող կարապը», «Կակաչներ և մենակություն», «Երազներ Ռուսաստանի մասին», «Հպում մայրամուտին»։ Ֆիլմն սկզբում թողարկվել է կինովարձույթում 1983 թվականին երկու սերիայով, 1986 թվականին թողարկվել է հինգսերիանոց հեռուստատարբերակը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալինա ԲելյաևաԱննա Պավլովա (հնչյունավորել է Ելենա Պրոկլովան)
  • Վալենտինա Գանիբալովա – Աննա Պավլովան պարելիս
  • Լինա Բուլդակովա – Աննա Պավլովան մանկության տարիներին
  • Սերգեյ Շակուրով – Միխայիլ Ֆոկին
  • Վսեվոլոդ Լարիոնով – Սերգեյ Դյագիլև
  • Միխայիլ Կրապիվին – Վացլավ Նիժինսկի
  • Իգոր ՍկլյարՍերգեյ Լիֆար
  • Ջեյմս Ֆոքս – Վիկտոր Դ’Անդրե (հնչյունավորել է Սերգեյ Մալիշևսկին)
  • Սվետլանա ՏոմաԼյուբով, Աննա Պավլովայի մայրը
  • Նատալյա ՖատեևաՄաթիլդա Կշեսինսկայա
  • Պյոտր ԳուսևՄարիուս Պետիպա (հնչյունավորել է Վլադիմիր Կենիգսոնը)
  • Անատոլի Ռոմաշին – Ալեքսանդր Բենուա
  • Սվետլանա ՍվետլիչնայաՄաշա
  • Իգոր ԴմիտրիևԼեոն Բակստ
  • Լեոնիդ Մարկով – գեներալ Բեզոբրազով
  • Վիկտոր Սերգաչով – Տելյակովսկի, Կայսերական թատրոնների տնօրեն
  • Վալենտինա Ռեշետնիկովա – Եկատերինա, մանկավարժ
  • Վալերի Բաբյատինսկի – Մեծ Իշխան
  • Վսևոլոդ Սաֆոնով – բարոն Ֆրեդերիկս
  • Նիկոլայ Կրյուկով – Օսկար II, Շվեդիայի թագավոր
  • Գրիգորե Գրիգորիու – Միխայիլ Մորդկին
  • Էմիլ Լոտյանին – ռեժիսոր կաֆեշանթանում
  • Գեորգե Դիմիտրիու – Էնրիկո Չեքետի (հնչյունավորել է Լև Դուրովը)
  • Ռոյ Կինիր – լոնդոնցի այգեպան (հնչյունավորել է Յուրի Սարանցևը)
  • Մարտին Սկորսեզե[1][2]Գատի-Կասազա
  • Ժակ Դեբարի – Քամիլ Սեն-Սանս
  • Գալինա Կրավչենկո – էպիզոդ
  • Թիյթ Հյարմ – Ալեքսանդր Վոլինին
  • Մարատ Դաուկաև – պարային դրվագներ
  • Ջոն Մյուրեյ – Սոլ Յուրոկ
  • Բրյուս Ֆորսայթ – Ալֆրեդ Բատտ, պրոդյուսեր Լոնդոնում (հնչյունավորել է Յուրի Յակովլևը)
  • Ալեքսանդր Զվենիգորսկի-Ագանսոն, ջութակահար
  • Ալկիս Կրիտիկոս – Ալբերտ, Վիկտոր Դ’Անդրեի եղբայրը
  • Գրիգորի Լյամպե – հանդիսատես թատրոնում
  • Յուրի Գուսև – բժիշկ
  • Իոն Շկուրյա – Վիկտոր Շտայեր, դիրիժոր
  • Օլեգ Ֆեդուլով – կազակ
  • Միրչա Սոցկի-Վոյնիչեսկու – մեքսիկացի
  • Օլեգ Քիմել – Միխայիլ Ֆոկինը մանկության տարիներին
  • Գալինա Ինյուտինա – կին թատրոնում

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Լոտյանու
  • Ռեժիսոր՝ Էմիլ Լոտյանու
  • Օպերատորներ՝ Եվգենի Գուսլինսկի, Վլադիմիր Նախաբցև
  • Նկարիչ՝ Ժաննա Մելքոնյան
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Դոգա
  • Մոնտաժողներ՝ Իրինա Կոլոտիկովա, Ելենա Գալկինա
  • Կոստյումներ՝ Գաննա Գանևսկայա
  • Ձայնը՝ Ալեքսանդր Պողոսյան
  • Պրոդյուսեր՝ Մայքլ Փաուել

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն համատեղ ֆիլմի գլխավոր մրցանակ և կինոարվեստում նշանակալի ավանդի համար մրցանակ 1984 թվականին Օքսֆորդի միջազգային կինոփառատոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Anna Pavlova (1983–) Full Cast & Crew». IMDB.
  2. «BFI | Film & TV Database | PAVLOVA – A WOMAN FOR ALL TIME (1983)». Ftvdb.bfi.org.uk. 2009-04-16. Արխիվացված է օրիգինալից 2009-02-07-ին. Վերցված է 2012-01-05-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]