Սոլ Յուրոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոլ Յուրոկ
անգլ.՝ Sol Hurok
Դիմանկար
Ծնվել էապրիլի 9, 1888(1888-04-09)[1][2][3]
ԾննդավայրPogar, Starodubskij County, Չերնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 5, 1974(1974-03-05)[1][2][3] (85 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունimpresario, music promoter և պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Կապեցիո պարային մրցանակ
ԵրեխաներRuth Hurok?
Sol Hurok Վիքիպահեստում

Սոլ Յուրոկ (անգլ.՝ Sol Hurok, ապրիլի 9, 1888(1888-04-09)[1][2][3], Pogar, Starodubskij County, Չերնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1974(1974-03-05)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հրեական ծագմամբ ամերիկացի երաժշտական և թատերական պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Իսրայել Գուրկովը, զբաղվել է գործվածքների վաճառքով, իսկ մայրը՝ Աննա Շրիմը, տնային տնտեսուհի էր։

1906 թվականին գաղթել է ԱՄՆ[4]։ Աշխատել է որպես ցրիչ, լվացրել է շշեր, եղել է երկաթեղենի կրպակի վաճառող։ 1900-ական թվականների վերջին հետաքրքրվել է քաղաքական ակտիվիզմով՝ հրավիրելով սկսնակ երաժիշտներին մասնակցելու սոցիալիստական հանրահավաքներին։ Այնուհետև համերգներ է կազմակերպել բանվորների համար։

1910 թվականին Սոցիալական կուսակցության համախոհների հետ եղել է Աշխատանքային լիցեյի (որտեղ դասախոսություններին զուգահեռ անցկացրել է նաև համերգներ) հիմնադիրներից մեկը։ Յուրոկի շփումները երաժիշտների հետ ամրապնդվել են, և նա հնարավորություն է ունեցել համերգներ կազմակերպել այլ վայրերում, մասնավորապես խոշոր հանրային համերգներ Նյու Յորքի ձիարշավարանում։ Երաժիշտների թվում, որոնց ելույթներն անցկացրել է Յուրոկը 1910-ական թվականներին, եղել են Եֆրեմ Ցիմբալիստը, Էժեն Իզային և այլք։

1914 թվականին Յուրոկը ստացել Է ԱՄՆ քաղաքացիություն։

Յուրոկը 1916 թվականին ծանոթացել է Աննա Պավլովայի հետ, իսկ 1921-1925 թվականներին ԱՄՆ-ում եղել է նրա շրջագայությունների կազմակերպիչը։ 1922 թվականին ծանոթացել է ԱՄՆ ժամանած բալետի պարուհի Այսեդորա Դունկանի և նրա ամուսնու՝ բանաստեղծ Ս. Եսենինի հետ և կազմակերպել Ա. Դունկանի համերգները։ Բալետի պարուհու հաջողությունը նպաստել է Յուրոկի ժողովրդականության աճին, որը 1920-ական թվականներին դարձել Է Նյու Յորքի մշակութային կյանքի խոշորագույն դեմքերից մեկը։

1920-ականներին հիմնադրել է սեփական համերգային Hurok Artists, Inc. ընկերությունը[4]։ 1921-1927 թվականներին Յուրոկը եղել է ամերիկացի Ֆեոդոր Շալյապինի իմպրեսարիոն։ Ռուսական ծագմամբ այլ արտիստների թվում, որոնց հետ աշխատել է Յուրոկը, կարելի է նշել Արթուր Ռուբինշտեյնին և Յաշա Հայֆեցին։ 1926 թվականին Յուրոկն ԱՄՆ-ում անցկացրել է առաջին հյուրախաղերը՝ ԽՍՀՄ-ի «Հաբիմա» հրեական թատրոնում։ Յուրոկի գործունեության ուղղություններից էր ԽՍՀՄ-ում Խորհրդային արտիստների և ամերիկացի արտիստների համերգների կազմակերպումը, որը սկսվել էր 1926 թվականին։ 1926-1937 թվականներին և 1956-1973 թվականներին Յուրոկն ամեն տարի մեկնել է Խորհրդային Միություն։

1930-1940-ական թվականների սահմանագիծը նշանավորվել է Յուրոկի և նրա երաժիշտների մեծ հաջողություններով՝ սկսած Մարիան Անդերսոնի հանրահայտ համերգից, որը անցկացվել է Լինքոլնի հուշահամալիրի աստիճանների վրա այն բանից հետո, երբ նրան սև մաշկի պատճառով մերժել են դահլիճ տրամադրել, և հավաքել է շուրջ 75 000 ունկնդիր։ Այդ ժամանակ Յուրոկը դարձել է երկրի խոշորագույն երաժշտական պրոդյուսերը։ 20-րդ դարի 40-ական թվականներին Յուրոկը դարձել է ամերիկյան խոշորագույն իմպրեսարիոն։

1956 թվականից սկսվել է Յուրոկի ակտիվ գործունեությունը խորհրդային-ամերիկյան մշակութային կապերի վերականգնման ուղղությամբ, որը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրի շնորհիվ, որը նախատեսում էր մշակութային փոխանակումներ։ ԱՄՆ այցելած առաջին անսամբլը Իգոր Մոիսեևի ղեկավարած Մոիսեևի անվան ժողովրդական պարի անսամբլն էր։ Ամերիկյան հասարակությունը Յուրոկին պարտական էր այնպիսի խորհրդային կատարողների համերգներով, ինչպիսիք են Դավիդ Օյստրախ և Իգոր Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, Վլադիմիր Աշկենազին, Մայա Պլիսեցկայան, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Իրինա Արխիպովան, Գալինա Վիշնևսկայան, Ռուդոլֆ Բարշայը, Բելա Ռուդենկոն և շատ ուրիշներ, ինչպես նաև МХАТа-ը, Մեծ թատրոնը, «Բերյոզկա» պարարվեստի անսամբլը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնը և այլոք։

Իր հերթին, ԽՍՀՄ-ում Յուրոկի ջանքերի շնորհիվ Վան Քլիբենը, Իսահակ Սթերնին, Ժան Փիրսին հանդես են եկել համերգներով, կայացել են ԱՄՆ-ի առաջատար սիմֆոնիկ նվագախմբերի՝ Ֆիլադելֆիայի, Բոստոնի, Քլիվլենդի, ինչպես նաև բազմաթիվ այլ ստեղծագործական կոլեկտիվների և մենակատարների հյուրախաղերը[4]։

1968 թվականին Օսիպովի նվագախմբի հետ ԱՄՆ-ում հյուրախաղերով հանդես եկող Լյուդմիլա Զիկինան տպավորություն է թողել Յուրոկի վրա, որից հետո նրան խորհուրդ է տվել ստեղծել իր սեփական երաժշտական կոլեկտիվը։ Այսպիսով սկիզբ է դրվել «Ռուսաստան» անսամբլին։

1972 թվականի հունվարի 26-ին Հրեաների պաշտպանության լիգա կազմակերպության անդամները Նյու-Յորքի 56-րդ փողոցի շենքում գտնվող Սոլ Յուրոկի գրասենյակում պայթյուն են իրականացրել[5][6], այլ աղբյուրներով՝ ծխային[7][8][9] ռումբի կամ պայթագլանի միջոցով[10][11][12]։ Պայթյունի հետևանքով Սոլ Յուրոկի քարտուղար Իրիս Քոնեսը մահացել է ծխում խեղդվելով, իսկ Յուրոկը և նրա աշխատակիցներից 9-12-ը վերքեր և այրվածքներ են ստացել[11][13]։ Դեռ 1970 թվականից Հրեաների պաշտպանության լիգան Յուրոկից պահանջել էր խզել պայմանագրերը խորհրդային արտիստների հետ[14]։ Այնուամենայնիվ, Լիգայի այն ժամանակվա ղեկավար Բ. Զեյբոնը հերքել է նույնիսկ իր մոտ նման գրոհների անցկացման ծրագրերի առկայությունը, և այդ ժամանակ Իսրայելում գտնվող Մ. Կահանեն այս գործողությունն անվանել է «խելագար»[15] (պնդել է, որ կատարողներից մեկը՝ Շ. Սեգալը, ՀԴԲ-ի գործակալ էր և կարող էր գործել լիգան վարկաբեկելու նպատակով)։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրոկը հրապարակել է հուշերի երկու հատոր՝ «Իմպրեսարիո» (անգլ.՝ Impresario: A Memoir 1946 թվական, Ռութ Գուդեի հետ համահեղինակ) և «Սոլ Յուրոկը ներկայացնում է։ Մեծ իմպրեսարիոյի արկածների պատմությունը բալետի աշխարհում» (անգլ.՝ S. Hurok Presents: The story of a great impresario's adventures in the world of ballet, 1953 թվական)։ 1953 թվականին «Իմպրեսարիո» գրքի հիման վրա նկարահանվել է «Այս գիշեր մենք երգում ենք» ֆիլմը, որը հիմնված է Յուրոկի կենսագրության վրա։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  5. Т. Колесниченко. «Нельзя убить искусство» // «Правда», № 46 (19554) от 15.02.1972. стр.5 (интервью с Солом Юрком)
  6. М. Стуруа. Бандитизм продолжается // «Известия», № 23 (16951) от 28 января 1972. стр.2
  7. Alan M. Dershowitz Abraham: The World's First (But Certainly Not Last) Jewish Lawyer. — Knopf Doubleday Publishing Group, 2015. — P. 49. — 208 p. — ISBN 0805243313
  8. Yale Richmond Public Diplomacy: A Cold War Odyssey. — Berghahn Books, 2008. — P. 143. — 175 p. — ISBN 1845454758
  9. Larry Cohler-Esses. (December 13, 2001)։ «GROUP BORN ON STREETS OF BROOKLYN» (անգլերեն)։ nydailynews.com։ Վերցված է 2016-04-06 
  10. Юрок Сол՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում Կաղապար:Проверено
  11. 11,0 11,1 Тайные общества смерти. Очерки истории террористич. организаций. — ОЛМА Медиа Групп, 2005. — С. 35-36. — 379 с. — ISBN 5948494357
  12. Эрнст Нехамкин (Нью-Йорк), АГЕНТ #1 ВЫСОКОГО ИСКУССТВА Կաղապար:Проверено
  13. Hurok Bombing // Los Angeles Times от 7 мая 1995
  14. «Jewish Defense League Gives Hurok Two Weeks to Cancel Contracts with Soviet Groups» (անգլերեն)։ Jewish Telegraphic Agency։ Վերցված է 2013-9-24 
  15. Time, Volume 99 / ContributorsBriton Hadden, Henry Robinson Luce. — Time Incorporated, 1972.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]