Մայքլ Փաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Փաուել
Michael Powell-1943.jpg
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 30, 1905(1905-09-30)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր՝Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝փետրվարի 19, 1990(1990-02-19)[1][2][3][4][5][6] (84 տարեկանում)
Վախճանի վայր՝Գլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր և գրող
IMDb։ID 0003836

Մայքլ Փաուելը (անգլ.՝ Michael Powell, սեպտեմբերի 30, 1905(1905-09-30)[1][2][3][4][5][6][7], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 19, 1990(1990-02-19)[1][2][3][4][5][6], Գլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, որը նկարահանել է ավելի քան 60 ֆիլմ, որոնցից առավել նշանակալից են Էմերիկ Պրեսբուրգերի հետ համատեղ ֆիլմերը։ Նրանց կողմից հիմնադրած The Archers ստուդիայի անվան համաձայն՝ Փաուելին և Պրեսբուրգերին անվանում են Աղեղնավորներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ֆերմերի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում սիրահարվել է կինոյին և հանուն դրա թողել բանկում իր աշխատանքը, որպեսզի նկարահանումների հրապարակում տարածի պարենամթերք։ Ալֆրեդ Հիչքոքին օգնել է նրա առաջին ֆիլմերի սցենարներում, ներառյալ «Շանտաժ» (1929) ֆիլմում։ 1930-ական թվականներին սկսել է ինքնուրույն նկարահանել թրիլերներ և կատակերգություններ՝ քիչ բյուջեով։

1939 թվականին նրան վարձել է Ալեքսանդր Կորդան, որը հանձնարարել էր նրան «փրկել» «Սևազգեստ լրտես» ֆիլմը, նկարհանված երկու աստղերի՝ Կոնրադ Ֆրեդի և Վալերիա Հոբսոնի համար։ Նկարահանման հրապարակում Փաուելը ծանոթացել է սցենարիստ Էմերիկ Պրեսբուրգերի հետ։ Շուտով երկուսն էլ հասկացել են, որ լինելով անձնային որակներով հակապատկերներ, կինոարվեստի վերաբերյալ ունեն նման տեսակետներ և որ կարող են համագործակցել միմյանց հետ։ «Մաքսանենգություն» և «49-րդ զուգահեռ» ֆիլմերից հետո որոշեցին հավասար իրավունքներով հանդես գալ որպես սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր՝ «Աղեղնավորներ» անվան տակ։ Նրանք նկարահանել են 19 ֆիլմ, որոնցից որոշները մինչ հիմա համարվում են բրիտանական կինոյի դասականներ՝ «Մեր ինքնաթիռներից մեկը չի վերադարձել», «Գնդապետ Բլիմփի կյանքն ու մահը», «Կյանքի և մահվան հարց», «Սև նարգիզ», «Կարմիր կոշիկներ»։

1950-ական թվականների սկզբներին Փաուելի և Պրեսբուրգերի ֆիլմերը դուրս են մղվում նորաձևությունից։ 1956 թվականին նրանց ստեղծագործական միությունը քայքայվում է։ Սա մեծ աղմուկ էր, որով ուղեկցվում էր Փաուելի նոր «Հետաքրքրասեր Թոմը» (1960) ֆիլմը, որը իրականում վերջ դրեց նրա կինոկարիերային։ Փաուելի և Պրեսբուրգերի անունները օգնեցին մոռացումից վերադարձնել իրենց հոլիվուդյան երկրպագուներ՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Մարտին Սկորսեզեն[8]։ 1980-ական թվականներին խոշորագույն կինոինստիտուտներում կազմակերպվել են «Աղեղնավորների» աշխատանքների հետհայաց ցուցադրություններ։

Փաուելը իր մահից առաջ հասցրել է տպագրության համար նախապատրաստել իր ինքնակենսագրությունը։

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բրիտանական կինոինստիտուտի, բրիտանական 100 լավագույն ֆիլմերի ցանկում Մայքլ Փաուելին է պատկանում 5 ֆիլմ (ավելի քան 7-ը միայն Դևիդ Լինն է)[9]։ Դեյվ Քերը «Աղեղնավորների» ֆիլմերը համարում է ամենանշանակալիցները անգլիական կինոյի պատմության մեջ[10]։ Sight & Sound ամսագրի կողմից կինոքննադատների մասշտաբային հարցման ժամանակ Փաուելի և Պրեսբուրգերի աշխատանքներից բացի, կինոքննադատները տալիս էին Ռոբեր Բրեսոնի ֆիլմերի անվանումները[11]։ Ըստ Entertainment Weekly պարբերականի՝ բոլոր ժամանակների լավագույն կինոռեժիսորների ցանկում Փաուելը հայտնվել է 22-րդ հորիզոնականում[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից մինչև իր մահը՝ 1984 թվական, ամուսնացած է եղել Թելմե Շունմեյքերի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931 — Երկու ժամ առանց հանգստի / Two Crowded Hours
  • 1932 — Իմ ընկերը թագավոր է / My Friend the King
  • 1932 — Քերիչ / The Rasp
  • 1932 — Ռինոքս / Rynox
  • 1932 — «Սփլենդիդ» հյուրանոց / Hotel Splendide
  • 1932 — C. O. D. / C. O. D.
  • 1932 — Նրա պայծառությունը / His Lordship
  • 1933 — Ծնված հաջողակ / Born Lucky
  • 1934 — Կրակից ելածները / The Fire Raisers
  • 1934 — Բրիտանական առևտրային դրոշ / Red Ensign
  • 1934 — Միշտ տեղի է ունենում ինչ-որ բան / Something Always Happens
  • 1935 — Աղջիկը ամբոխի մեջ / The Girl in the Crowd
  • 1935 — Ծույլը / Lazybones
  • 1935 — Սիրո ստուգում / The Love Test
  • 1935 — Գիշերային խնջույք / The Night of the Party
  • 1935 — Ցնորական լույսը / The Phantom Light
  • 1935 — Երգի գինը / The Price of a Song
  • 1935 — Մի օր / Someday
  • 1936 — Նրա վերջին աֆերան / Her Last Affaire
  • 1936 — Շագանակագույն դրամապանակը / The Brown Wallet
  • 1936 — Քրաունը Սթիվենսի դեմ / Crown vs. Stevens
  • 1936 — Դիմակով մարդը / The Man Behind the Mask
  • 1937 — Աշխարհի ծայրը / The Edge of the World
  • 1939 — Սմիթ / Smith
  • 1939 — Սևազգեստ լրտես / The Spy in Black
  • 1939 — Առյուծը թևեր ունի / The Lion Has Wings
  • 1940 — Մաքսանենգություն / Contraband
  • 1940 — Բաղդադի գողը / The Thief of Bagdad
  • 1941 — Նամակ օդաչույի մայրիկին / An Airman's Letter to His Mother
  • 1941 — 49-րդ զուգահեռ / 49th Parallel
  • 1942 — Մեր ինքնաթիռներից մեկը չի վեչադարձել / One of Our Aircraft Is Missing[13]
  • 1943 — Գնդապետ Բլիմթի կյանքն ու մահը / The Life and Death of Colonel Blimp
  • 1943 — Կամավորը / The Volunteer
  • 1944 — Քենթերբերիի պատմությունը / A Canterbury Tale
  • 1945 — Ես գիտեմ, թե ուր եմ գնում / I Know Where I'm Going!
  • 1946 — Կյանքի և մահվան հարց / A Matter of Life and Death (Stairway to Heaven)
  • 1947 — Սև նարգիզ / Black Narcissus
  • 1948 — Կարմիր կոշիկներ / The Red Shoes
  • 1949 — Փոքր սենյակ / The Small Back Room
  • 1950 — Երկրի վրա / Gone to Earth
  • 1951 — Հոֆմենի հեքիաթները / The Tales of Hoffmann
  • 1955 — Ռոզալինդա / Oh... Rosalinda!!
  • 1955 — Կախարդության աշակերտը / The Sorcerer’s Apprentice
  • 1956 — Լա Պլատայի պայքարը / The Battle of the River Plate
  • 1957 — Հանդիպում չարի հետ լուսնի տակ / շIll Met by Moonlight
  • 1959 — Մեղրամիս / Honeymoon (The Lovers of Teruel; Luna de miel)
  • 1960 — Հետաքրքրասեր Թոմը / Peeping Tom
  • 1961 — Թագուհու գվարդիան / The Queen's Guards
  • 1966 — Տարօրինակ կազմակերպություն / They’re a Weird Mob
  • 1969 — Չափահասություն / Age of Consent
  • 1972 — Տղա, որ դարձավ դեղին / The Boy Who Turned Yellow
  • 1978 — Վերադարձ աշխարհի ծայրից / Return to the Edge of the World

1983 թվականին եղել է Էմիլ Լոտյանի «Աննա Պավլովա» ֆիլմի գլխավոր դերասանուհի՝ Գալինա Բելյաևայի պրոդյուսերը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christie, Ian. Arrows of Desire: The Films of Michael Powell and Emeric Pressburger. London: Waterstone, 1994. 0-571-16271-1; First edition 1985. 0-947752-13-7.
  • Christie, Ian. Powell, Pressburger and Others. London: British Film Institute, 1978. 0-85170-086-1.
  • Christie, Ian and Andrew Moor, eds. The Cinema of Michael Powell: International Perspectives on an English Filmmaker. London: BFI, 2005. 1-84457-093-2.
  • Darakhvelidze, George. Landscapes of Dreams: The Cinema of Michael Powell and Emeric Pressburger (Part 1) (in Russian). Vinnitsa, Ukraine: Globe Press, 2009. 966-8300-34-3.
  • Esteve, Llorenç. Michael Powell y Emeric Pressburger (in Spanish). Rio de Janeiro, Brazil: Catedra, 2002. 978-84-376-1950-7.
  • Howard, James. Michael Powell. London: BT Batsford Ltd, 1996. 0-7134-7482-3.
  • Lazar, David, ed. Michael Powell: Interviews. Jackson, Mississippi: University Press of Mississippi, 2003. 1-57806-498-8.
  • Macdonald, Kevin. Emeric Pressburger: The Life and Death of a Screenwriter. London: Faber & Faber, 1994. 0-571-16853-1
  • Moor, Andrew. Powell and Pressburger: A Cinema of Magic Spaces. London: I.B. Tauris, 2005. 1-85043-947-8.
  • Powell, Michael. A Life in Movies (autobiography). London: Heinemann, 1993. 0-571-20431-7; First edition 1986. 0-434-59945-X.
  • Powell, Michael. Million Dollar Movie (The second volume of his autobiography). London: Heinemann, 1992. 0-434-59947-6, later edition, 2000. 0-7493-0463-4 (pbk).
  • Thiéry, Natacha. Photogénie du désir: Michael Powell et Emeric Pressburger 1945–1950 (in French). Rennes, France: Presse Universitaires de Rennes, 2009. 2-7535-0964-6.
  • Howard, James. 'I Live Cinema' : The Life and Films of Michael Powell. UK: CreateSpace Independent Publishing Platform, June 2013. 1-470-01179-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Babelio
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
  8. «Michael Powell — Movie and Film Biography and Filmography — AllRovi.com»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-07-ին։ Վերցված է 2011-12-17 
  9. The BFI 100 (англ.) Archived 2008-07-01 at the Wayback Machine.
  10. The Red Shoes | Chicago Reader
  11. Sight & Sound 2012 critics top 250 films | BFI | British Film Institute
  12. Биографическая справка портала imdb.com
  13. Также появился в эпизодической роли британского офицера ВВС