Աննա Մարիկյան
Արտաքին տեսք
Աննա Մարիկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Պարգևներ և մրցանակներ |
Աննա Գրիգորի Մարիկյան (սեպտեմբերի 23, 1941, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ բալետի արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Մարիկյանը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 23-ին, Ալեքսանդրիայում, պոլսեցիններ Գրիգոր Մարիկյանի և Մարի Երկաթի ընտանիքում[1]։ 1948 թվականին ընտանիքը հայրենադարձել է Հայաստան։ 1959 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը (պարուսույց՝ Մաքսիմ Մարտիրոսյան)։ 1959-1985 թվականներին աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենապարուհի։ 1985 թվականից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ Նրա մի շարք աշակերտներ հանդես են եկել աշխարհի տարբեր բեմերում և արժանացել մրցանակների[2]։
Բալետային ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադոլֆ Ադանի «Ժիզել» (Միրթա),
- Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (Ֆրիգիա),
- Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» (Խումար),
- Ֆրեդերիկ Շոպենի «Շոպենիանա» (Երազանք),
- Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» (Օդետտ-Օդիլիա),
- Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մեջնում» (Լեյլի),
- Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» (Հավերժահարս),
- Բախի «Չակոնա» (Աղջիկ),
- Մորիս Ռավելի «Բոլերո» (Իսպանուհի),
- Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» (Չմշկիկ),
- Շառլ Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (Աղջիկ),
- Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ»օպերա-բալետ, (Իսմիլ Խաթուն),
- Գրիգոր Հախինյանի «Ուռենի»,
- Բ. Սակիլարիի «Չոփչոփիկ»,
- Ի. Մորոզևի «Բժիշկ Այբոլիտ» (Վարվարա),
- «Լորկիանա» (Սեր)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1976,
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010,
- Մովսես Խորենացու մեդալ, 2012։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՆՆԱ ՄԱՐԻԿՅԱՆ. «ԻՄ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
- ↑ «Zarkfoundation - Աննա Մարիկյան». zarkfoundation.com.
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ալեքսանդրիա քաղաքում ծնվածներ
- Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բալետի արտիստներ
- Հայ բալետմայստերներ
- Հայ պարուսույցներ