Մաքսիմ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մաքսիմ Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1931[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2019[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1950)[1], Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (1952)[1] և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1967)[1] |
Մասնագիտություն | բալետմայստեր և բալետի ուսուցիչ |
Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Մաքսիմ Սահակի Մարտիրոսյան (սեպտեմբերի 9, 1931[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 3, 2019[2], Երևան, Հայաստան), բալետի հայ խորհրդային արտիստ և բալետմայստեր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1973)։
Դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի (1950) և Մոսկվայի (1952) պարարվեստի ուսումնարանները, ինչպես և Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը (1967)։ 1952 թվականից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարող (1958-1971 թվականներին՝ գլխավոր բալետմայստերը) և Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ։ 1972 թվականից Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն է և գլխավոր բալետմայստերը։ Հրավիրվել է աշխատելու (1977-1978) Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում։ 1992-1997 թվականներին եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997 թվականից՝ Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը։
Աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ։
Լավագույն բեմադրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968)
- Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» (1969)
- Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» (1969)
- Արամ Խաչատրյանի «Գայանե» (1970, Վորոնեժում՝ 1971 թվականին, Ուլան Ուդեում՝ 1973 թվականին)
- Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (1977, Վորոնեժ)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1960
- Ռուսաստանյան ԽՖՍՀ ժողովրդական արտիստ, 1973
- ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2001
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2016[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 349.
- ↑ 2,0 2,1 2,2 https://news.am/arm/news/548014.html
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 349)։ ![]() |
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 2019 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բալետմայստերներ
- Հայ բալետի արտիստներ
- Խորհրդային բալետի արտիստներ