Աննա Գարդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Գարդներ
Ծնվել էհունվարի 25, 1816(1816-01-25)[1]
ԾննդավայրՆանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Վախճանվել էփետրվարի 18, 1901(1901-02-18) (85 տարեկան)
Վախճանի վայրՆանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Մասնագիտությունգրող, աբոլիցիոնիստ, ուսուցչուհի և բանաստեղծուհի
Քաղաքացիություն ԱՄՆ
 Anna Gardner Վիքիպահեստում

Աննա Գարդներ (անգլ.՝ Anna Gardner, հունվարի 25, 1816(1816-01-25)[1], Նանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - փետրվարի 18, 1901(1901-02-18), Նանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկացի աբոլիցիոնիստ, մանկավարժ, ռեֆորմատոր, կանանց իրավունքների անսասան կողմնակից, արձակ և չափածո մի քանի հատորների հեղինակ[2][3]։

Գարդներն ունի քվակերներական ծագում. ծնվել է 1816 թվականին Մասաչուսեթսի Նանթաքետ շրջանում, մահացել նույն վայրում 1901 թվականին։ Պատանի տարիքում կարդացել է ամերիկյան «The Liberator» աբոլիցիոնիստական թերթը և տարվել աբոլիցիոնիստական հարցերով։ 1841 թվականին նա Նանթաքետում մասնակցել է առաջին հակաստրկական ժողովին, որի ընթացքում Ֆրեդերիկ Դուգլասն իր առաջին հրապարակային ելույթն ունեցավ և էլեկտրահարեց իր լսարանին։ Գարդներն Ամերիկայի քաղաքացիական պատերազմին նախորդող տարիների ընթացքում դասավանդել է Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի և Հարավային Կարոլինայի ազատ արձակված ստրուկների դպրոցներում։ 1878 թվականին նա վերադարձել է Նյու Յորք, որտեղ վթարի հետևանքով ծանր վնասվածք է ստացել։ Շաբաթներ շարունակ տառապելուց և մասնակի վերականգնումից հետո վերադարձել է Նանթաքետում գտնվող իր հին տուն։ Դասախոսություններով հանդես է եկել Նանթաքետի Athenaeum-ում։ Իր լավագույն աշխատանքը հրատարակել է արձակ և չափածո հատորյակում՝ վերնագրված «Հավաքած հասկեր»[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գարդները ծնվել է 1816 թվականի հունվարի 25-ին Նանթաքետում։ Նրա հայրը՝ Օլիվեր Ս. Գարդները, եղել է Քարթռայթերի ազգականը, նա Բենջամին Ֆրանկլինի պապ Փիթեր Ֆոլջերի ժառանգորդներից էր, և Գարդները Լուկրեցիա Մոտի, Մարիա Միտչելի և այլ նշանավոր մարդկանց ազգականն է։ Մոր՝ Հանա Մակերել Գարդների կողմից, Նանտակետի առաջին քաղաքացիական պաշտոնյաների՝ Տրիստրամ Քոֆինի ազգականներից են։ Նրա նախնիների յոթ սերունդներն ապրել են Նանտակետում։ Գարդները գրական նախասիրություններն ու տաղանդը ժառանգել է մորից, ով տարված էր դասական պոեզիայով։ Հոր կողմից նույնպես ժառանգել է գրական գեներ, քանի որ Քարթռայթերի ընտանիքը յուրաքանչյուր սերնդում ունեցել է բանաստեղծներ[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդները ստրկության մասին տեղեկացել է վաղ տարիքում։ Գարդները հանդես է եկել հանուն մարդու ազատության և ազատ իրավունքների։ 18 տարեկանից պարբերաբար ընթերցել է «The Liberator» թերթը։ 1841 թվականին Նանթաքետում կազմակերպել է աբոլիցիոնիստական ժողով, որն ունեցել է մեծ թվով հանդիսատես։ Այդ ժողովում Ֆրեդերիկ Դուգլասը առաջին անգամ հանդես է եկել որպես աբոլիցիոնիստական ճառով[6]։ Գարդները հարավում երկար տարիներ դասավանդել է ազատագրված մարդկանց դպրոցում, աշխատանքներ է իրականացրել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում և Վիրջինիայում[5]։

1878 թվականին Գարդները վերադարձել է Հյուսիս [3], Բրուքլինում վիրավորվել է կառքի վթարում։ Շաբաթներ շարունակ մասնակի ապաքինվելուց հետո վերադարձել է Նանթաքետի իր տուն, որտեղ շարունակել է զբաղվել իր շուրջը գտնվող մարդկանց ուսուցմամբ և ստեղծագործելով։ Բացի աբոլիցիոնիստական աշխատանքը, Գարդները զբաղվել է կանանց իրավունքների հարցերով։ Դասախոսել է Նանթաքետի Athenæum-ում։ 1881 թվականին հրատարակել է «Հավաքած հասկեր» վերնագրով արձակ և չափածո հատորյակը[7] Gardner died February 18, 1901[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գարդներ» հոդվածին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jenness, Amy (7 October 2014). On This Day in Nantucket History. Arcadia Publishing Incorporated. ISBN 978-1-62585-159-8.