Աննա Ասլան
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1897[1] |
Ծննդավայր | Բրեիլա, Ռումինիա[2] |
Մահացել է | մայիսի 20, 1988[1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Polonia |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բուխարեստի համալսարան (1922) |
Մասնագիտություն | կենսաբան, գյուտարար, բժիշկ, gerontologist և համալսարանի դասախոս |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Աշխատավայր | Victor Babeș University of Medicine and Pharmacy? |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա և Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
Աննա Ասլան (Մկրտչի) (հունվարի 1, 1897[1], Բրեիլա, Ռումինիա[2] - մայիսի 20, 1988[1], Polonia), բժիշկ, ծերաբան-ծերաբույժ։ Ռումինիայում ծերաբանների և ծերաբույժների դպրոցի հիմնադիրը։ Բժշկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1945), ՌԱՀ ԲԳԱ (1969), Ռումինիայի ԳԱ (1974) ակադեմիկոս, ՌԱՀ վաստակավոր բժիշկ (1973), Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ (1977), Ռումինիայի սոցիալական աշխատանքի հերոս (1971)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1922 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1948-1952 թթ.վականներին Կ. Պարհոնի անվան ծերաբանության և ծերաբուժության ինստիտուտի տնօրեն։
Աշխատանքները վերաբերում են փորձարարական, կլինիկական և սոցիալական ծերաբանության հարցերին։
Վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով Աննա Ասլանն առաջարկել է նովոկաինի լուծույթներ՝ ներարկումների համար, հետագայում ստեղծել «Գերովիտալ Нг» և «Ասլավիտալ», իսկ երեխաների թուլամտության բուժման համար՝ «Ասլավիտալ երեխաների համար» պատրաստուկները։
1959 թվականից Ռումինիայի ծերաբանների և ծերաբույժների ընկերության նախագահ, 1982 թվականից՝ ԽՍՀՄ ծերաբանների և ծերաբույժների ընկերության պատվավոր և արտասահմանյան մի շարք երկրների ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ։
Սահմանված են Աննա Ասլանի անվան (ԳԴՀ, 1983), «Հաղթանակի արձան» համաշխարհային մշակութային Իտալիա, 1984) և այլ մրցանակներ։
Աննա Ասլանի անունը քանդակվել է Հիպոկրատի մարմարե հուշարձանին (Հունաստան)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20130116131100/http://www.ana-aslan.ro/index_en.htm
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 563)։ ![]() |