Անդրիս Ամբայնիս
Անդրիս Ամբայնիս լատիշ․՝ Andris Ambainis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 18, 1975 (48 տարեկան) Դաուգավպիլս, Լատվիական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Լատվիայի համալսարան և Վաթերլուի համալսարան |
Գործունեության ոլորտ | quantum information?, քվանտային մեխանիկա, տեսական համակարգչային գիտություն, մաթեմատիկա և ինֆորմատիկա |
Անդամակցություն | Լատվիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Լատվիայի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և Լատվիայի գիտությունների ակադեմիա |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Գիտական ղեկավար | Umesh Vazirani? և Rūsiņš Mārtiņš Freivalds? |
Հայտնի աշակերտներ | Nikolajs Nahimovs?[1], Aleksandrs Belovs?[1] և Dmitrijs Kravčenko?[1] |
Պարգևներ | |
![]() |
Անդրիս Ամբայնիս (լատիշերեն՝ Andris Ambainis, հունվարի 18, 1975, Դաուգավպիլս, Լատվիական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն)[2], լատվիացի ժամանակակից գիտնական, համակարգչային գիտությունների մասնագետ, որը գիտական հետազոտություններ է կատարում քվանտային տեղեկատվության և քվանտային համակարգչագիտության բնագավառներում։
Ուսումնառությունը և գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբայնիսը բակալավրի (1996), մագիստրոսի (1997) և համակարգչային գիտությունների դոկտորի աստիճան է ստացել Լատվիայի համալսարանում։ 2001 թվականին էլ կալիֆոռնիական Բերքլիի համալսարանում ատենախոսություն է պաշտպանել և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[2]։
Գիտական աշխատանք է կատարել Փրինստոնի (ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգ) հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում[3], ամերիկյան Վաթեռլոո քաղաքում գործող համալսարանի քվանտային համակարգչագիտության ինստիտուտում։ Ներկայումս պաշտոնավարում է Լատվիայի համալսարանում՝ որպես համակարկգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր։ Միաժամանակ շարունակում է գիտական ուսումնասիրություններ կատարել քվանտային տեղեկատվության գործընթացների, քվանտային մեխանիկայի բնագավառներում։
Գնահատանք և համբավ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրիս Ամբայնիսը 1991 թվականին, երբ 16-ամյա դպրոցական էր, մասնակցել է միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի և բացարձակ անթերի արդյունքով նվաճել ոսկե մեդալ։ 2008 թվականին, հաղթելով մրցույթում, արժանացել է Ալֆրեդ Սլոունի հիմնադրամի մրցաթոշակի 2008: 2018 թվականին Ամբայնիսը հրավիրվել է գիտական ելույթով հանդես գալու մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսում և խոսել, մեկնություններ է տվել համակարգչային գիտության մաթեմատիկական հայեցակետերի մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 2,0 2,1 Andris Ambainis' page Archived 2014-05-21 at the Wayback Machine. at the Latvian Academy of Sciences.
- ↑ Institute for Advanced Study: A Community of Scholars
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Andris Ambainis homepage
- (in Latvian) Archived 2009-06-29 at the Wayback Machine.
- (in Latvian)
|
- ↑ «Invited section lectures», ICM 2018, արխիվացված օրիգինալից 2018-12-08-ին, https://web.archive.org/web/20181208144537/http://www.icm2018.org/portal/en/invited-section-lectures-speakers, վերցված է 2018-08-31