Անդրեյ Եշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անդրեյ Եշչենկո
ռուս.՝ Андрей Ещенко
Spartak-aek-35.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրեյ Օլեգովիչ Եշչենկո
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1984(1984-02-09)[2] (35 տարեկան)
Ծննդավայր Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սմ [1]
Քաշ 74 կգ [1]
Դիրք Եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան «Սպարտակ»
Համար 38
Պատանեկան կարիերա
Ռուսաստան «Սպարտակ (Իրկուտսկ)»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Ռուսաստան «Զվեզդա» (Իրկուտսկ) 47 (3)
2005 Ռուսաստան «Խիմկի» 34 (2)
2006-2011 Ուկրաինա «Դինամո» 11 (1)
2006 Ռուսաստան  «Դինամո» (Մոսկվա) 9 (0)
2007 Ուկրաինա  «Դինամո 2» (Կիև) 9 (0)
2007-2008 Ուկրաինա  «Դնեպր ՖԱ» 20 (0)
2009-2011 Ուկրաինա  «Արսենալ» (Կիև) 67 (1)
2011 Ռուսաստան «Վոլգա» 12 (0)
2012 Ռուսաստան «Լոկոմոտիվ» 24 (1)
2013-2016 Ռուսաստան «Անժի» 34 (0)
2014-2015 Ռուսաստան  «Կուբան» 21 (0)
2016 Ռուսաստան  «Դինամո» (Մոսկվա) 9 (0)
2016-այժմ Ռուսաստան «Սպարտակ» 15 (1)
Ազգային հավաքական
2005-2006 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 13 (0)
2011 Ռուսաստան Ռուսաստանի 2-րդ հավաքական 2 (1)
2012-2014 Ռուսաստան Ռուսաստան 14 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեյ Օլեգովիչ Եշչենկո (ռուս.՝ Андрей Олегович Ещенко, փետրվարի 9, 1984(1984-02-09)[2], Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, ռուսական «Սպարտակ» ակումբի պաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյը ծնվել է 1984 թվականի փետրվարի 9-ին Իրկուտսկում[3]: Նա յոթ տարի զբաղվել է բասկետբոլով: Երբ Անդրեյը եղել է 9 տարեկան, նրա ծնողները զոհվել են բնակարանում տեղի ունեցած հրդեհից: Դրանից հետո ապրել է տատի հարազատ քրոջ՝ Լյոբով Անդրեևնայի մոտ[4]: 9 տարեկան հասակում Եշչենկոն ընկերոջ խորհրդով սկսել է հաճախել ֆուտբոլի խմբակ[3]:

Նրա առաջին մարզիչը եղել է Եվգենի Լենսկին: Եվգենին սկսել է խաղալ հարձակվողի դիրքում[3]: Մանկական և պատանեկան տարիքում աչքի է ընկել աշխատունակությամբ և ուժեղ բնավորությամբ[4]։ Եշչենկոն եղել է Իրկուտսկի հավաքականի ավագը. հավաքականը, որում ընդգրկված էին 1984 թվականին ծնված ֆուտբոլիստներ, հանդես էր գալիս Ռուսաստանի առաջնությունում և զբաղեցրել է 2-րդ տեղը խմբային փուլում՝ եզրափակիչ խաղերում զիջելով միայն Նովոկուզնեցկին[3]: Այդ խաղերին նեկա էր Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը, ում հետ Անդրեյ լուսանկարվել է[3]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զվեզդա» (Իրկուտսկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մասնագիտական կարիերան սկսել է 2003 թվականին Իրկուտսկի «Զվեզդա» ակումբում, որը հանդես էր գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնում[5]: Թիմում ընդգրկվել է հավաքների ժամանակ լավ հանդես գալու շնորհիվ. այդ հանդիպումներից մեկում նա գլխով գոլ է խփել [3][5]: Հավաքների ավարտին նրան առաջարկվել է եռամյա պայմանագիր[3]։ Առաջին մրցաշրջանի ընթացքում նա թիմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ, ինչպես նաև հանդես է եկել «Զվեզդայի» 2-րդ կազմում[3]։ «Զվեզդան» այդ մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ միայն խփած և բաց թողած գոլերի տարբերությանմբ զիջելով բրոնզե մեդալակիր Օմսկի «Իրտիշկին»: 2004 մրցաշրջանում Եշչենկոն ակումբի կազմում անցկացրել է 27 խաղ և խփել 2 գնդակ, «Զվեզդան» այդ մրցաշրջանում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Ինքը՝ Եշչենկոն, նշում է, որ հենց «Զվեզդայում» է ինքը ձևավորվել որպես ֆուտբոլիստ և ձեռք բերել ֆիզիկական լավ մարզավիճակ[5]: Նա նաև բարձր է գնահատել իր մարզիչ Բորիս Լավրովի աշխատանքը[5]: Ակոմբի կազմում նա ընդհանուր անցկացրել է 47 խաղ և դարձել է 3 գնդակի հեղինակ։

«Խիմկի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի նոյեմբերին Սարանսկում անցկացվել է «Հույս» երիտասարդական մրցաշարը, որտեղ «Արևելք» հավաքականի կազմում հանդես եկող Եշչենկոյին նկատել են Խիմկիի սկաուտները: Մրցաշարում իր թիմը զբաղեցրել է վերջին 6-րդ տեղը[3][5]: 2005 թվականի հունվարի սկզբին նա առանց զննման պայմանագիր է կնքել «Խիմկիի» հետ, որը հանդես էինք գալիս Առաջին դիվիզիոնում[3]: Նրա տեղափոխության նախաձեռնողներից մեկը եղել է Անդրեյ Չերվիչենկոն[6]: Ակումբը նրա համար վճարել 400 000 եվրո[7]: Ակումբում նա հանդես է եկել 13 համարի մարզաշապիկով:

«Խիմկիում» նա դարձել է հիմնական կազմի խաղացող մարզիչ Պաուլ Յակովենկոյի օրոք[5]: Յակովենկոն նրա հետ պարապել է ֆիզիկական վարժություններ և տեխնիկա՝ երբեմն մեկ օրում անցկացնելով չորս մարզում[3]:

2004/05 մրցաշրջանում Եշչենկոն ակումբի հետ հասավ մինչև Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ, որտեղ «Խիմկին» զիջել է «ԲԿՄԱ»-ին նվազագույն հաշվով (1:0): Եշչենկոն մասնակցեց եզրափակիչ հանդիպմանը, շատերը նշել են, որ նրա հաջող խաղը ընդդեմ ԲԿՄԱ-ի հարձակվող Վագների Լավի դեմ[5] Խաղալով «Խիմկի» Եշչենկոն լավագույնս է դրսևորվել աջ պաշտպանի դիրքում, որից հետո շատերը նրան ճանաչել են մրցաշրջանի հայտնություն և Ռուսաստանի ամենահեռանկարային խաղացողներից մեկը։[5]. 2005 մրցաշրջանում ակումբի կազմում՝ Առաջին դիվիզիոնում, անցկացրել է 34 խաղ և խփել 2 գոլ: «Խիմկին» այս մրցաշրջանում գրավել է 4-րդ տեղը՝ զիջելով միայն «Կամազին», Նալաչիկի «Սպարտակին» և «Լուչ-Էներգիային»։

«Դինամո» (Կիև)[խմբագրել | խմբագրել կոդը]

Եշչենկոն «Արսենալի» կազմում

2006 թվականի հունվարին Կիևի «Դինամոյի» հետ մեկնել է հավաքների ԱՄԷ-ում[8]։ «Դինամո» տեղափոխվելու գործերով զբաղվում էր իր գործակալը Ալեքսեյ Սաֆոնովը[9]։ Եշեկոն կարող էր տեղափոխվել նաև «Մոսկվայի Դինամո», Սպարտակ կամ Լոկոմոտիվ[9]։ 2006 թվականի փետրվարին մասնակցել է Առաջին ալիքի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունեցել Իսրայելում[10]։

«Դինամոում» նա սկզբում խացղացել է վարձավճարով[11]։ 2006 թվականի ապրիլին նա հնգամյա պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ[12]. Նրա տրանսֆերի համար Դինամոն վճարել է 1 200 000 եվրո[7]։ Ակումբի կազմում նա հադես էր գալիս 33 համարով։ 2006 թվականի մարտի 5-ին Եշչենկոն նշեց իր նորամուտը Ուկրաինայի առաջնությունում՝ Մարիուպոլի «Իլիչևեց» ակումբի դեմ արտագնա խաղի (1:2)[13] 72-րդ րոպեին փոխարինելով Օլեգ Գուսևին։

2005/06 մրցաշրջանում Եշչենկոն Դինամոյի հետ դարձել է Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր և Ուկրաինայի գավաթակիր: 2006 թվականի հուլիսի 16-ին, «Դինամոն» նվաճել է Ուկրաինայի Սուպերգավաթը, եզրափակչում հաղթելով Դոնեցկի «Շախտյորին» (2:0)։ «Դինամոյի» կազմում առաջնությունում անցկացրել է 11 հանդիպում և խփել 1 գոլ, Գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ, իսկ Ուկրաինայի երիտասարդական առաջնությունում՝ 3 խաղ։

2006 թվականի ամռանը Եշչենկոն վարձակալական հիմունքներով կես տարով տեղափոխվեց Մոսկվայի «Դինամո»: Թիմում վերցրել է 28 համարը։ Ռուսաստանի առաջնությունում Անդրեյ իր նորամուտը նշել է 2006 թվականի օգոստոսի 4-ին մոսկվայի «Տորպեդոյի» դեմ արտագնա խաղում (3:0), մասնակցեդլով ամբողջ խաղին։ Այս խաղից հետո, որում "Դինամոն" պարտվել էր Դինամոյի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Յուր Սյոմինը[14]։ 2006 մրցաշրջանում Եշչենկոն Մոսկվայի «Դինամոյի» կազմում անցկացրել է 9 խաղ:

2007 թվականի հունվարին նա վերադարձել է «Դինամո» (Կիև)։ 2006/07 Եշչենկոն խաղացել է «Դինամո-2» ակումբում, որը հանդես էր գալիս Առաջին լիգայում։ «Դինամո-2»-ի կազմում նա անցկացրել է 9 հանդիպում, որոնցում խաղացել է ընդհանուր առմամբ 90 րոպե։

2007 թվականի ամռանը Եշչենկոն վարձակալական հիմունքններով տեղափոխվեց Դնեպրոպետրովսկի Դնեպր ակումբ։ Թիմում վերցրել է 13 համարը[15]։ Դնեպրի կազմում իր նորամուտն նշել է 2007 թվականի օգոստոսի 26-ին Ուժգորոդի «Զակարպատյա» ակումբի դեմ տնային խաղում (0:0)։ Դնեպրի կազմում առաջնությունում ընդհանուր առմամբ անցկացրել է առաջնությունում նա անցկացրել է 20 հանդիպում, իսկ երիտասարդական առաջնությունում՝ 7 հանդիպում։ 2008 թվականի օգոստոսին անցկացրել է 2 հանդիպում ՈՒԵՖԱ-ի Գավաթի որակավորման փուլում ընդդեմ շվեյցարական «Բելինցոնա» ակումբի։ Երկու հանդիպումների արդյունքում «Դնեպր» լքել է մրցաշարը:

Եշչենկոն «Վոլգայի» կազմում

2009 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է Կիևի «Արսենալ»։ Եշչենկոն թիմում վերցրեց 29 համարը[15]։ Նոր ակումբի կազմում Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը նշեց 2009 թվականի մարտի 1-ին «Խարկովի» դեմ տնային խաղում խաղում որն ավարտվեց (1:0) հաշվով, հօգուտ «Արսենալի»։ 2008/09 մրցաշրջանում Եշչենկոն Արսենալի կազմում անցկացրել է 11 խաղ։ 2010/11 Մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմում վերցրել է 99 համարը[15]։ Այս մրցաշրջանում նա թիմի հետ հասավ մինչև Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ Արսենալը պարտվել է Կիևի «Դինամոյին» (2:0) հաշվով։ Ուկրաինայի առաջնությունում 2010/11 մրցաշրջանում Եշչենկոն Արսենալի կազմում առանց փոխարինման խաղացել է բոլոր 30 խաղերում, ինչպես նաև ստացել 2 դեղին քարտ։ Ընդհանուր «Արսենալի» կզմում նա խաղացել է առաջնության 67 խաղերում, որոնցում խփել է 1 գնդակ: Ուկրաինայի գավաթի խաղարկությունում «Արսենալի» կազմում նա անցկացրել է 5 հանդիպում:

«Վոլգա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ամռանը պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ որպես ազատ գործակալ։ Եշչենկոն վերադարձել է Ռուսաստան, որպեսզի ընդգրկվեի ազգային հավաքականի կազմում.[16]:Թիմում նա վերցրեց 50 համարի մարզաշապիկ[15]: Թիմում մնացել է կես տարի և մասնակցել Ռուսաստանի առաջնության 12 խաղերի:

«Լոկոմոտիվ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին տեղափոխվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ», օգտվելով պայմանագիրը խզելու և այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունից[17]: Լոկոմոտիվում, ինչպես և Վոլգայում նա վերցրեց 50 համարի մարզաշապիկ[15]: 2012 թվականի մարտի 24-ին Ռուսաստանի առաջնությունում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղում նա նշել է իր դեբյուտը թիմի կազմում (2:0):

2012 թվականի նոյեմբերի 4ին Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ արտագնա խաղում Եշչենկոն խփել է իր առաջին գոլն Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում (1:2)[18]:

«Անժի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 12-ին «Լոկոմոտիվի»[19] և «Անժիի»[20] կայքերը հայտարարեցին, որ պաշտպանը տեղափոխվելու է Մախաչկալայի ակումբ: Տրանսֆերի գումարը կազմել է 1 միլիոն եվրո[21][22]: Պայմանագիրը ստորագրվել է 3 տարով [23]:

Վնասվածքից հետո «Անժիի» կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին, Եվրոպայի լիգայի 2013/2014 մրցաշրջանի խմբային փուլի «Տոտենհեմի» դեմ, խաղադաշտ դուրս գալով 56-րդ րոպեին Սերդերա Սերդերովայի փոխարեն[24][25].

«Կուբան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 1-ին, Անդրեյ Եշենոկն վարձավճարով «Անժից» տեղափոխվել է «Կուբան» հետագայում ֆուտբոլիստին գնելու իրավունքով[26].

«Անժի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015/2016 մրցաշրջանում Եշչենկոն վերադարձել է «Անժի»:

2015 թվականի հոկտեմբերի 29-ին Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում՝ «Կրասնոդարի» դեմ խաղում խփեց իր առաջին գոլը հօգուտ Մախաչկալայի ակումբի, սակայն «Անժին» զիջել է 1:3, և դուրս մնացել խաղարկությունից:[27].

«Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին Եշչենկոն վարձավճարով «Անժիից» տեղափոխվեց Մոսկվայի «Դինամո»:[28].

«Սպարտակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 16-ին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է ստորագրել «Սպարտակի» հետ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Եշչենկոն նշեց իր նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի (մինչև 21) կազմում[5]: Ընդհանուր առամամբ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական մրցաշարերում երիտասարդական հավաքականում անցկացրել է 9 խաղ[29]: Ռուսաստանի օլիմպիական հավաքականում անցկացրել է 4 խաղ[3]:Խաղում էր Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում, որտեղ անցկացրել է 2 խաղ և խփել 1 գնդակ (Լիտվայի դեմ խաղում):

2012 թվականի օգոստոսի 15-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն Եշչենկոյին հրավիրել է Կոտ դ՛Իվուարի հավաքականի դեմ ընկերական խաղին, սակայն նա խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել[30]: Եշչենկոյի դեբյուտ հավաքականի կազմում տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 11-նի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում, Իսրայելի հավաքականի դեմ խաղում[31]:

2013 թվականի մարտի 31-ին Անդրեյ պատռել է ծնկի խաչաձև կապանները[32] և չի մասնակցել մրցաշարի ընտրական փուլի հանդիպումներին, որոնք տեղի են ունեցել 2013 թվականին: 2013 թվականի նոյեմբերին, Անդրեյը ապաքինվել է վնասվածքից և նորից հրավեր ստացել ազգային հավաքականից, նոյեմբերի 15-ին մասնակցելով Սերբիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով՝ Ալեքսեյ Կոզլովի փոխարեն:[33]:

Աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Եշչենկոն ընդգրկվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջնական կազմում մասնակցելով Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհի առաջնությանը և մասնակցել երկու հանդիպման (Հարավային Կորեայի և Բելգիայի դեմ): Այդ խաղերի, ինչպես նաև Ալժիրի հավաքականի հետ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը խմբում և դուրս մնացել առաջնությունից, չանցնելով փլեյ-օֆֆ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին դաջվածքը նա արել է, երբ Կիևում է եղել[34]: Եշչենկոն դաջվածքները կապված են իր բոլոր թիմերի հետ, որոնցում նա խաղացել է[35]: Ոտքին դաջել է իր անվան ու ազգանվան սկզբնատառերը՝ Ա. Ե., ուսին պատկերված է Անդրեաս առաքյալը: Նա ունի նաև դաջվածքներ հրեշտակ և Կույս Մարիամի պատկերներով[34]:

2006 թվականին Անդրեյ ամուսնացել է Մարիի Եշչենկոյի հետ, 2013 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ալիսան[36]. 2014-ին զույգը բաժանվել է[37]:

Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1Չեմպիոն Ուկրաինայի գավաթ դափնեկիր (1): 2005/06
  • 1Չեմպիոն Ուկրաինայի սուպերգավաթ դափնեկիր (1): 2006
  • 2Արծաթե մեդալակիր Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից (3): 2004/05, 2012/13, 2014/15
  • 2Արծաթե մեդալակիր Ուկրաինայի առաջնության արձաթե մեդալակիր (1): 2005/06
  •  ԲրոնզեՌուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1): 2012/13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Профиль на сайте ФК «Спартак»
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 www.rusteam.permian.ru Кашинцев Александр |։ «Ещенко Андрей Олегович. Сборная России по футболу»։ rusteam.permian.ru։ Վերցված է 2017-04-17 
  4. 4,0 4,1 Андрей Ещенко. Проклятые «кресты» «Спорт-Экспресс»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Андрею Ещенко пророчат большое футбольное будущее»։ Динамомания (ru-RU)։ Վերցված է 2017-04-17 
  6. Профиль на сайте Газета. Ru
  7. 7,0 7,1 История переходов
  8. На просмотр в «Динамо» отправился россиянин Ещенко
  9. 9,0 9,1 Андрей Ещенко: «Я должен пройти просмотр»
  10. Андрей Ещенко: «В Киеве всё на порядок лучше»
  11. Сегодня Ещенко подпишет годичный контракт с «Динамо»
  12. Ещенко в «Динамо» на 5 лет
  13. Протокол матча «Ильичёвец» — «Динамо» (Киев)
  14. Дебют Ещенко в новом клубе закончился позором и отставкой тренера
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Профиль на сайте weltfussball.de
  16. Ещенко: «подпишу соглашение с „Волгой“ на три года»
  17. Ещенко переходит в «Локомотив»
  18. ЦСКА — Локомотив 2:1 онлайн трансляция матча — Чемпионат.com
  19. Андрей Ещенко перешёл в «Анжи»
  20. Андрей Ещенко в «Анжи»!
  21. Трансфер Ещенко обошёлся «Анжи» в 1 миллион евро sports.ru 14 января 2013 г.
  22. «Анжи» заплатил за Ещенко €1 млн — Газета.Ru 14 января 2013 г
  23. Ещенко сообщил, что его контракт с ФК «Анжи» рассчитан на 3 года Р-Спорт 17 янв. 2013 г.
  24. Анжи — Тоттенхэм 0:2 / Спорт-Экспресс, 3 октября 2013.
  25. Провокации снова затмили футбол / Спорт-Экспресс, 4 октября 2013.
  26. Ещенко перешёл на правах аренды из «Анжи» в «Кубань»
  27. Краснодар 3:1 Анжи / Спорт-Экспресс, 29.10.2015.
  28. ««Динамо» арендовало у «Анжи» защитника Ещенко»։ championat.com։ Վերցված է 2016-02-23 
  29. Профиль на сайте УЕФА
  30. Андрей Ещенко: «Здорово, что попал именно под первый призыв Капелло»
  31. Онлайн-трансляция матча Израиль-Россия
  32. Андрей Ещенко. Проклятые «кресты» / Спорт-Экспресс, 21 июня 2013 года.
  33. Кокорин стал центрфорвардом. И сразу перестал забивать / Спорт-Экспресс, 16 ноября 2013 года
  34. 34,0 34,1 Играй ещё
  35. Андрей Ещенко: «У меня есть татуировки всех команд, за которые играл»
  36. У защитника «Анжи» Ещенко родилась дочь Алиса / Championat.com, 22 октября 2013.
  37. Чемпионат России. Жена Ещенко: «Муж бросил меня с 10-месячным ребенком»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]