Պամելա Անդերսոն
Պամելա Անդերսոն անգլ.՝ Pamela Anderson | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1967[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Լեդիսմիթ, Բրիտանական Կոլումբիա, Բրիտանական Կոլումբիա |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | École Highland Secondary School? (1985) |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, մոդել, ձայնային դերասանուհի, գլամուրային մոդել, պրոդյուսեր, հաղորդավար, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, professional fitness coach և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Tommy Lee?[4], Քիդ Ռոք[4], Ռիք Սալոմոն[4], Ռիք Սալոմոն[4], Ջոն Փիթերս[4] և Dan Hayhurst? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Brandon Lee? և Dylan Lee? |
Կայք | pamelaanderson.com |
Pamela Anderson Վիքիպահեստում |
Պամելա Դենիզ Անդերսոն (անգլ.՝ Pamela Denise Anderson, հուլիսի 1, 1967[1][2][3][…], Լեդիսմիթ, Բրիտանական Կոլումբիա, Բրիտանական Կոլումբիա), կանադացի դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դեմք, պրոդյուսեր, գրքերի հեղինակ և նախկին շոուգըրլ, ով առավել հայտնի է մի շարք այնպիսի հեռուստասերիլաներում հանդես գալով, ինչպիսիք են «Մեծ վերանորոգումը», «Մալիբուի փրկարարները» և «V.I.P.»-ն։ 1990 թվականի փետրվարին «Փլեյբոյ» ամսագրի կողմից ճանաչվել է ամսվա փլեյմեյթ (Playmate of the Month), որից հետո մեծացրել է կուրծքը։ Անդերսոնը «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալից հետո համարվել է ԱՄՆ-ի սեքս-խորհրդանիշերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պամելա Անդերսոնը ծնվել է Լեյդիսմիթ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա)` վառարաններ վերանորոգող Բարի Անդերսոնի և մատուցողուհի Քերոլ Անդերսոնի ընտանիքում։ Նախապապը` Ուհո Հիիթյանեն անունով, եղել է բնիկ ֆիննացի, ով 1908 թվականին լքել է Ֆինլանդիայի դքսությունը, որն այն ժամանակ Ռուսական Կայսրության մասն էր կազմում։ Փախստականի կարգավիճակում հասնելով Ամերիկա՝ Հիիթյանենն ազգանունն անվանափոխում է Անդերսոն։ Բացի այդ մայրական կողմով Պամելա Անդերսոնն ունի նաև ռուսական ծագում։
1985 թվականին ավարտելով Հայլենդի միջնակարգ դպրոցը՝ Անդերսոնը տեղափոխվում է Վանկուվեր, որտեղ աշխատում է որպես ֆիթնես-ուսուցչուհի։ 1989 թվականի ամռանը Անդերսոնը ընկերների հետ որոշում է գնալ BC Place մարզաստադիոն՝ դիտելու կանադական ֆուտբոլի ակումբ «ԲՍ Լայոնսի» խաղը։ Անսպասելիորեն ստադիոնի մեծ էկրանի վրա ցուցադրում են նստարաններից մեկում տեղավորված 21-ամյա Անդերսոնին, ով հագին կրում էր կանադական Labatt's գարեջրի լոգոտիպով շապիկ, որից հետո նույն տարվա հոկտեմբերին նա արդեն ինքն է հայտնվում աշխարհահռչակ «Փլեյբոյ» ամսագրի շապիկին։ Համագործակցությունը խորանում է, և Անդերսոնը սկսում է մերկ նկարահանվել ամսագրի և «Playboy TV»-ի համար (1990-2000)։ 1992 թվականին մեկնարկում է «Մալիբուի փրկարարները», որի գլխավոր կերպարներից մեկին՝ ափամերձ փրկարարուհի Սի Ջեյ Փարքերին մարմնավորում է Անդերսոնը։ Սերիալի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրա անվան հետ, ով արդեն դարձել էր սեքս-խորհրդանիշ։
1995 թվականին Պամելա Անդերսոնն ամուսնանում է ռոք երաժիշտ Թոմի Լիի հետ, ովքեր իրենց համատեղ կյանքում ունենում են 2 որդի՝ Բրենդոն և Դիլան անուններով։ Անդերսոնը նաև կարճ սիրավեպ է ունենում շվեդ մոդել և կինոդերասան Մարկուս Շենկենբերգի հետ։ 2006 թվականին Անդերսոնն ամուսնանում է մեկ այլ ռոք երաժիշտի՝ Քիդ Ռոքի հետ։ Զույգի հարսանյաց արարողությունը կայանում է զբոսանավի վրա (ֆրանսիական Սեն Տրոպե ափամերձ քաղաքում), չնայած զույգի համատեղ կյանքը տևել է ընդամենը 4 ամիս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամելա Անդերսոն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կանադացի բուսակերներ
- Կանադացի դերասանուհիներ
- Կանադացի կինոդերասանուհիներ
- Կանադացի հասարակական գործիչներ
- Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Կանադացի մոդելներ
- Կանադացի պրոդյուսերներ
- Մոդելներ այբբենական կարգով