Jump to content

Անգելիկա Նուսբերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:Angelika Nußberger am Europäischen Gerichtshof für Menschenrechte.jpg
Անգելիկա Նուսբերգեր
գերմ.՝ Angelika Nußberger
Ծնվել էհունիսի 1, 1963(1963-06-01) (61 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հարվարդի համալսարան և JMU
Մասնագիտությունմագիստրատ, համալսարանի դասախոս, իրավաբան և դատավոր
ԱշխատավայրԿյոլնի համալսարան
ԱմուսինStephan Nußberger?
Զբաղեցրած պաշտոններJudge of the European Court of Human Rights?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPontifical Academy of Social Sciences?[3], Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա

Անգելիկա Հելենա Աննա Նուսբերգեր (գերմ.՝ Angelika Helene Anna Nußberger, ծնյալ Անգելիկա Հելենա Աննա Յոաս (գերմ.՝ Angelika Helene Anna Joas) , հունիսի 1, 1963(1963-06-01), Մյունխեն, Գերմանիա

), գերմանացի իրավաբան և սլավոնագետ։ 2011 թվականից պաշտոնավարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. մինչև 2017 թվականը՝ որպես դատավոր, իսկ այնուհետև՝ որպես այդ դատարանի փոխնախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելիկան մասնագիտական բարձրագույն կրթություն է ստացել Մյունխենի Լյուվիգ-Մաքսիմիլիանս համալսարանում, որտեղ 1982-1987 թվականներին ուսումնասիրել է սլավոնագիտություն և 1984-1989 թվականներին՝ իրավագիտություն։ 1988 թվականին Ստրասբուրգի համալսարանում ստացել է համեմատական իրավունքի մասնագետի դիպլոմ (diplôme en droit comparé): Իրավագիտության բարձրակարգ մասնագետի որակավորում ստանալու նպատակով 1989 թվականին առաջին պետական քննությունն է հանձնել Մյունխենում, 1993 թվականին էլ՝ երկրորդ պետական քննությունը Հայդելբերգում։ Այդ նույն տարում Վյուցբուրգում հաջողությամբ պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը անցումային ժամանակաշրջանում ԽՍՀՄ սահմանադրական իրավունքի վերաբերյալ։ 1993-1994 թվականներին գիտակրթական նպատակներով այցելել է Հարվարդ։ 1993-ից 2001 թվականներին եղել է միջազգային հասարակական իրավունքի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի գիտաշխատեղ։ 2001-2002 թթ. աշխատել է Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում, որպես իրավական հարցերով խորհրդական։

2002 թվականին արժանացել է բակալավրի աստիճանակարգի՝ Մյունխենում ատենախոսություն պաշտպանելով միջազգային իրավունքում հասարակական չափորոշիչների մասին։ Այդ նույն տարում դարձել է Քյոլնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 2002 թվականի հոկտեմբերի 1-ից գլխավորել արևելաեվրոպական իրավունքի և համեմատական իրավագիտության ինստիտուտը։ 2009 թվականին նշանակվել է Քյոլնի համալսարանի պրոռեկտոր[4]։

2010 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Նուսբերգերին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, 2017 թվականի փետրվարի 1-ին՝ այդ դատարանի փոխնախագահ[5]։

2004-2010 թթ. նա եղել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ, Ժնև) Կոնվենցիաների և հանձնարարականների ու առաջարկների գործադրման կոմիտեի անդամ, 2006-2010 թթ.՝ Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի տեղակալ։ Անգելիկա Նուսբերգերը Գերմանիայի իրավաբանների պալատի անդամ է[6], իրավական քաղաքականության ինստիտուտի[7], Շադերի հիմնադրամի սենատի[8],միջազգային քրեական իրավունքի Մաքս Պլանկի անվան իրստիտուտի նախագահության[9], Գերմանիայի՝ իրավունք դասավանդողների պետական ընկերակցության ղեկավար մարմնի անդամ[10]։ 2010 թվականին նրան շնորհվել է Թբիլիսիի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 2015 թվականին Անգելիկա Նուսբերգերն արժանացել է Շադերի անվան մրցանակի[11], 2019 թվականին ընտրվել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի գիտությունների ու արվեստների ակադեմիայի ակադեմիկոս։

Ամուսնացած է կենսաֆիզիկայի պրոֆեսոր Շտեֆան Նուսբերգերի հետ, ունեն երկու չափահաս զավակ[12]։

Անգելիկա Նուսբերգերի աշխատություններից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ

  • Sozialstandards im Völkerrecht. Eine Studie zu Entwicklung und Bedeutung der Normsetzung der Vereinten Nationen, der Internationalen Arbeitsorganisation und des Europarats zu Fragen des Sozialschutzes. Berlin 2005 ISBN 3-428-12009-4.
  • Das Völkerrecht: Geschichte, Institutionen, Perspektiven. München 2009, ISBN 978-3-406-56278-5.
  • zusammen mit Margareta Mommsen: Das System Putin. Gelenkte Demokratie und politische Justiz in Russland, München 2007, ISBN 3-406-54790-7.
  • Verfassungskontrolle in der Sowjetunion und in Deutschland. Eine rechtsvergleichende Gegenüberstellung des Komitet Konstitucionnogo Nadzora und des Bundesverfassungsgerichts. Baden-Baden 1994, ISBN 3-7890-3262-X.

Խմբագրումներ

  • Einführung in das russische Recht. München 2010, ISBN 978-3-406-48391-2.
  • zusammen mit Caroline von Gall: Bewusstes Erinnern und bewusstes Vergessen. Der juristische Umgang mit der Vergangenheit in den Ländern Mittel- und Osteuropas. Tübingen 2011, ISBN 978-3-16-150862-2.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  2. https://www.ulbsibiu.ro/news/honoris-causa-profesor-angelika-nussberger/
  3. http://www.pass.va/content/scienzesociali/en/academicians/former/nussberger.html
  4. Neue Prorektoren an der Universität zu Köln
  5. Richter am EGMR
  6. Ständige Deputation des Deutschen Juristentags
  7. «Präsidium des Instituts für Rechtspolitik». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. Senat der Schader-Stiftung
  9. «Kuratorium des Max-Planck-Instituts für ausländisches und internationales Strafrecht». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  10. Staatsrechtslehrervereinigung
  11. «Angelika Nußberger: Preisträgerin des Schader-Preises 2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. Nußberger vor dem Amtsantritt als EGMR-Vizepräsidentin – Justiz ist nicht gleich Justiz, Legal Tribune Online, 30. Januar 2017 (abgerufen am 21. Juni 2018)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]