Անատոլի Գորյունով
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 17 (30), 1902 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 10, 1951 (48 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Վերա Բենդինա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անատոլի Իոսիֆովիչ Գորյունով (ռուս.՝ Анатолий Иосифович Горюно́в, իրական ազգանունը՝ Բենդել, դեկտեմբերի 17 (30), 1902, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 10, 1951, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1946), Ստալինյան երկրորդ աստիճանի շքանշանակակիր (1950)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատոլի Գորյունովը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ աշխատել է Հեղափոխական ռազմական խորհրդում[1]։
1924 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 3-րդ ստուդիայի թատերական դպրոցը։ 1926 թվականից՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան, ղեկավարել է գրական և բեմադրման մասը, եղել գեղարվեստական ղեկավարը։ Ծավալել է մանկավարժական գործունեություն. 1927 թվականից՝ թատրոնին կից ուսումնարանում, իսկ 1931 թվականից՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում[2]։
Կինոյում սկսել է նկարահանվել 1921 թվականից. առաջին ֆիլմը եղել է «Ամեն ինչ մեր ձեռքերում է»-ն[1]։
Անատոլի Գորյունովը մահացել է 1951 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ գերճնշումից, որն այն ժամանակ չէին կարողանում բուժել[3]։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանոցում (հողակտոր №2)։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Իոսիֆ Բենդելն է։
Մայրը՝ Աննա Մոսկվինան, հայտնի դերասաններ Իվան Մոսկվինի և Միխայիլ Տարխանովի քույրը։ Վերջիններս զբաղվել են Անատոլիի դաստիարակությամբ, որը վաղ տարիքում զրկվել է հորից[2]։
Կինը՝ դերասանուհի Վերա Բենդինան է (1900-1974)[2]։
Որդին՝ Միխայիլ Գորյունովը (1932-1994), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան, կինը՝ նույն թատրոնի դերասանուհի Նինա Գուլյաևան։ Դուստրը՝ Աննա Գորյունովան (ծնվ.՝ 1933), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի է, ամուսինը՝ դերասան Ալեքսանդր Միխայլովն է (1922-1996)[2]։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1934)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (փետրվարի 5, 1946)
- Ստալինյան երկրորդ աստիճանի շքանշան (1950)՝ Նիկոլայ Վիրտայի «Դատապարտվածների դավադրությունը» ներկայացման մեջ Կոստա Վառայի դերակատարման համար
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (դեկտեմբերի 16, 1946)
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1922 | Կառլո Գոցցի | Արքայադուստր Տուրանդոտ | իմաստուն |
1925 | Լիդիա ՍեյֆուլինաՎալերիան Պրավդուխին | Վիրինեա | երիտասարդ զինվոր |
1927 | Բորիս Լավրենյով | Բեկում | փուչիկ |
1929 | Յուրի Օլեշա | Զգացմունքների դավադրություն | Իվան Բաբիչև |
1932 | Ուիլյամ Շեքսպիր | Համլետ | Համլետ |
1933 | Լև Սլավին | Ինտերվենցիա | ֆրանսիացի զինվոր Սելեստին |
1934 | Օնորե դը Բալզակ | Մարդկային կատակերգություն | բարոն Նյուսենժեն |
1935 | Ալեքսանդր Աֆինոգենով | Հեռուն | |
1936 | Ուիլյամ Շեքսպիր | Մեծ աղմուկ ոչնչից | Բենեդիկտ |
1937 | Նիկոլայ Պոգոդին | Հրացանավոր մարդը | նավաստի Դիմով |
1938 | Վալենտին Կատաև | Գնում էր զինվորը ռազմաճակատից | Նիկանոր Տկաչենկո |
1939 | Նիկոլայ Գոգոլ | Ռևիզորը | Գորոդնիչի |
1941 | Միխայիլ Բուլգակով | Դոն Քիշոտ | Սանչո Պանսա |
1942 | Կոնստանտին Սիմոնով | Ռուս մարդիկ | Իվան Գլոբա |
1944 | Ֆլորիմոն Էրվե | Մադմուազել Նիտուշ | գնդապետ |
1945 | Վլադիմիր Սոլովյով | Մեծ թագավոր | Ակակի |
1950 | Նիկոլայ Վիրտա | Դատապարտվածների դավադրությունը | Կոստա Վառա |
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1940 | Ջոն Բոյնթոն Փրիսթլի | Վտանգավոր շրջադարձ (Ալեքսանդրա Ռեմիզովայի հետ համատեղ) |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1930 | Праздник святого Иоргена | վանական |
1934 | Պետերբուրգյան գիշեր | ջութակահար Շուլց |
1934 | Թմբլիկը | Պարոն Լուազո |
1935 | Երեք ընկեր | թղթի գործարանի տնօրեն Վասիլի Գլինկա |
1936 | Հաղթողների սերունդ | ժանդարմական ռոտմիստր |
1936 | Դարպասապահը | ինժեներ Անատոլի Կարասիկ |
1936 | Կուսակցական տոմս | շրջկոմի քարտուղար Ֆեոդոր Իվանովիչ |
1936 | Փարիզի արշալույսները | նկարիչ Ռիշե |
1939 | Մինինը և Պոժարսկին | հետման Խոդկևիչ |
1939 | Օդային փոստ | օդանավակայանի պետ |
1941 | «Դերբենտ» լցանավը | Եվգենի Կուտասով |
1949 | Երջանիկ երթ | Ալեքսեյ Տրոֆիմով |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Анатолий Горюнов - биография, новости, личная жизнь, фото»։ stuki-druki.com (ռուսերեն)։ Վերցված է 2023-01-02
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Анатолий Горюнов»։ Кино-Театр.Ру։ Վերցված է 2023-01-02
- ↑ «Горюнов Анатолий Иосифович | Всегда со мною» (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին։ Վերցված է 2021-06-19
|
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 10 մահեր
- 1951 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- 20-րդ դարի թատերական մանկավարժներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ