Դարպասապահը (ֆիլմ, 1936)
Դարպասապահը ռուս.՝ Вратарь | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և ֆիլմ ֆուտբոլի մասին |
Հիմք | Հանրապետության դարպասապահը |
Թվական | 1936 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սեմյոն Տիմոշենկո |
Սցենարի հեղինակ | Լազար Յուդին |
Դերակատարներ | Գրիգորի Պլուժնիկ, Տատյանա Գուրեցկայա, Լյուդմիլա Գլազովա, Յակով Գուդկին, Ֆեոդոր Կուրիխին և Վալերի Սոլովցով |
Օպերատոր | Վլադիմիր Դանաշևսկի |
Երաժշտություն | Իսահակ Դունաևսկի |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 71 րոպե |
«Դարպասապահը» (ռուս.՝ «Вратарь»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ սև-սպիտակ ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Սեմյոն Տիմոշենկոյի կողմից 1936 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Պրեմիերան կայացել է 1937 թվականի հունվարին։ Երկրորդ անգամ վարձույթի է հանվել 1970 թվականին՝ որոշակի գրաքննության ենթարկվելուց հետո։
Խորհրդային առաջին ֆիլմն է, որ նվիրված է սպորտին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում պատմվում է սովորական երիտասարդի՝ Անտոն Կադիդովի մասին։ Սկզբում նա աշխատում է գյուղատնտեսության ոլորտում՝ Վոլգայի վրայով տեղափոխում է ձմերուկ։ Նկատելով, թե ինչպիսի ճարպկությամբ է Անտոնը բռնում ու բեռնում ձմերուկը, նրան ասում են, որ նա կարող էր դառնալ դարպասապահ և խաղալ ֆուտբոլ։
Եվ Անտոնը որոշում է հետևել այդ խորհրդին։ Դարպասապահի փառքի հասնելու ճանապարհին նրան սպասում են և՛ հաղթանակներ, և՛ հիասթափություններ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Պլուժնիկ – Անտոն Կանդիդով
- Տատյանա Գուրեցկայա – Գրուշա (երգում է Սոֆյա Իվնիցկայան)
- Լյուդմիլա Գլազովա – կոնստրուկտոր Անաստասիա Վալյաժնայա
- Անատոլի Գորյունով – ինժեներ Անատոլի Կարասիկ
- Յակով Գուդկին – Ֆոմա Ռուսելկին, ինսայդ
- Վլադիմիր Կրյուգեր – Բոբ Ցվետոչկին, «Տորպեդոյի» ավագ
- Ֆեոդոր Կուրիխին – երկրպագու հիվանդ ատամով
- Վալերի Սոլովցով – Բուխվոստով, «Գիդրաէր» թիմի ավագ
- Գերման Էրազմուս – Ռիժի, ինսայդ
Ֆուտբոլային խաղերի զանգվածային տեսարաններում նկարահանվել են Կիևի «Դինամոյի» խաղացողներ Կոնստանտին Շչեգոցկին, Անտոն Իձկովսկին, Իվան Կուզմենկոն, Մակար Գոնչարենկոն և այլք (Կ. Շչեգոցկու «Խաղի մեջ և խաղից դուրս» (ռուս.՝ «В игре и вне игры») հուշերից)։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սցենարը գրել է Լև Կասիլը 1935 թվականի աշնանը, ինչի պատճառով հերքվում է այն կարծիքը, թե գլխավոր հերոսի նախատիպը Մոսկվայի «Սպարտակի» դարպասապահ Անատոլի Ակիմովն է, որը լայն ճանաչման է արժանացել քիչ ավելի ուշ[1]։ 1937 թվականին ֆիլմի սցենարի հիման վրա, կապված նրա հաջողության հետ, Լև Կասիլը գրել է «Հանրապետության դարպասապահը» (ռուս.՝ «Вратарь республики») վեպը[1]։
Անճշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գիդրոէրի» խաղացողների հետ վեճի սկզբում Անտոնը մաքրում է իր այտի վրայի շրթներկի հետքը, բայց վերջում այն նորից երևում է։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Լազար Յուդին, Լև Կասիլ (վեպ)
- Ռեժիսոր՝ Սեմյոն Տիմոշենկո
- Օպերատոր՝ Վլադիմիր Դանաշևսկի
- Նկարիչ՝ Վլադիմիր Կալյագին, Պյոտր Յակիմով
- Կոմպոզիտոր՝ Իսահակ Դունաևսկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вратарь» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Лев Кассиль. Вратарь Республики Արխիվացված 2009-09-04 Wayback Machine
|