Անադոլուհիսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անադոլուհիսար
Տեսակֆորտիֆիկացիա, տեսարժան վայր և թանգարան
ԵրկիրԹուրքիա Ստամբուլ
ՏեղագրությունԲեյքոզ
Հիմնադրվել է1393
ՀիմնադիրԲայազիդ I
ՊատվիրողԲայազիդ I
Քարտեզ
Քարտեզ
Անադոլուհիսարը նկարված Բոսֆորի եվրոպական ափից

Անատոլիական ամրոց (Անադոլուհիսար) (անգլ.՝ Anadoluhisarı, թուրքերեն՝ Anadolu Hisarı), օսմանյան պալատ, որը գտնվում է Ստամբուլում` Բոսֆորի աջ ափին։ Անադոլուհիսարը համարվում է Ստամբուլի ամենահին թուրքական ճարտարապետական կառույցը։ Պալատից հյուսիս գտնվում է Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը։ Անադոլուհիսարի դիմաց` Բոսֆորի հակադիր ափին է գտնվում օսմանյան Ռումելիհիսար ամրոցը։ Անադոլուհիսարը զբաղեցնում է ավելի քան 7,000 մ² տարածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անադոլուհիսարը կառուցվել է Բոսֆորի ասիական ափին` Բայազիդ I սուլթանի հրամանով 1393 թվականին[1]։ Բայազիդը այն կառուցել էր տվել հին հունական աստված Ուրանոսի տաճարի տեղում։ Կառուցվել է Կոստանդնուպոլսի գրավումը ապահովելու նպատակով։ Պալատը կառուցվել է Բոսֆորի ամենանեղ մասում, որտեղ նեղուցի լայնությունը կազմում է 660 մետր։ Ավելի ուշ, 1452 թվականին Անադոլուհիսարի դիմաց Բոսֆորի հակադիր ափին կառուցվել է Ռումելիհիսար ամրոցը, ինչից հետո նեղուցը սկսեց ամբողջովին վերահսկվել Օսմանյան կայսրության կողմից։

Անատոլիական ամրոցը կիրառվել է որպես դիտակետ։ Նրա բարձրությունը կազմում է 25 մետր։ Ավելի ուշ ամրոցը վերանորոգվել է Մեհմեդ II սուլթանի կողմից։ Կոստանդնուպոլսի անկումից հետո Անադոլուհիսարը ծառայել է որպես բանտ։

19911993 թվականներին ամրոցը վերանորոգվել և վերականգնվել է։ Այն վեր է ածվել թանգարանի, սակայն լայն շրջանակների համար փակ է։ Պալատի ներսում կա մզկիթ։ Պատմական փաստաթղթերում ամրոցը շատ հաճախ անվանվում է «Güzelce Hisar»[2]: Մեհմեդ II-ը վերանորոգման ժամանակ կառուցել է տվել 2 մետր լայնությամբ պատ պաալտի շուրջը, որը ուներ երեք դիտաշտարակ։ Այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ամբարները և բնակելի սենյակները ավելացվել են ավելի ուշ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ahmet Muhtar Paşa (1902). Feth-i Celil-i Konstantiniye. Bedir Press. էջ 21.
  2. Finkel, Caroline (2006). Osman's Dream: The History of the Ottoman Empire 1300-1923. New York: Basic Books. էջ 24. ISBN 978-0-465-02397-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անադոլուհիսար» հոդվածին։