Այզեք Միզրահի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այզեք Միզրահի
անգլ.՝ Isaac Mizrahi
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1961(1961-10-14)[1][2][3] (62 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց և Yeshivah of Flatbush?
Մասնագիտությունստեղծագործական տնօրեն, դերասան, կինոպրոդյուսեր, նորաձևության դիզայներ և դիզայներ
Կայքisaacmizrahi.com
 Isaac Mizrahi Վիքիպահեստում

Այզեք Միզրահի (անգլ.՝ Isaac Mizrahi, հոկտեմբերի 14, 1961(1961-10-14)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հագուստի դիզայներ, հեռուստահաղորդավար և «Liz Claiborne»-ի նախկին ստեղծագործական տնօրեն։ Առավել հայտնի է նորաձևության հավաքածուներով՝ իր իսկ բրենդի՝ «Isaac Mizrahi»-ի համար ստեղծված։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այզեք Միզրահին ծնվել է Բրուքլինում՝ Նյու Յորքում։ Երբ լրացել է ապագա դիզայների 10 տարին, հայրը նրան նվիրել է կարի մեքենա։ 15 տարեկանում ընտանիքի ընկերների աջակցությամբ ստեղծել է IS New York բրենդը։ Ավարտել է Գեղարվեստի բարձրագույն դպրոցը և Parsons School of Design[4]։

Կարիերա նորաձևության բիզնեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզրահին իր առաջին հավաքածուն ցուցադրել է 1987 թվականին Նյու Յորքի Bergdorf Goodman խանութի կազմակերպած շոուի ժամանակ։ Հավաքածուն միանգամից գրավել է մասնագետների ուշադրությունը, երիտասարդ դիզայները ստացել է մի քանի լուրջ պատվեր։ 1989 թվականին իր աշխատանքները քննարկել է Էլիզաբետ Քենոնի հետ։ Նա դրանք բնորոշում էր որպես «զուսպ, էլեգանտ և դյութիչ», «ներշնչված Նյու Յորքով և անկումային արվեստով»։

1992 թվականին ֆրանսիական Chanel նորաձևության տունը գնել է Միզրահիի ընկերության բաժնետոմսերի փաթեթ և սկսել է ակտիվ ֆինանսավորել ընկերության բոլոր գործողությունները։ Չնայած քննադատների խանդավառ արձագանքներին, Միզրահիի հագուստի վաճառքը անկայուն էր։ «Bloomingdale’s» հանրախանութի գործադիր տնօրենը ասում էր, որ Միզրահին ունենում է «հաջող և անհաջող տարիներ»[5]։ Այս փոփոխականությունը կապում են այն բանի հետ, որ դիզայներին այդպես էլ չի հաջողվել ստեղծել հատուկ «Միզրահիի ոճ»։ Սակայն հավաքածուներում առկա մշտական նորարաությունն էլ հենց դիզայների տարբերակիչ առանձնահատկությունն էր։

Ընկերության տարեկան շրջանառությունը կայուն կերպով կազմել է 10-20 մլն դոլար, սակայն ընկերությունը գրեթե շահույթ չի բերել, իսկ վերջին տարիներին ընդհանրապես սկսել է կորուստներ կրել։ 1998 թվականի հոկտեմբերին «Chanel» նորաձևության տունը դադարեցրել է ֆինանսավորումը, և աշնանային հավաքածուն դարձել է վերջինը Միզրահիի բրենդի համար։

Միզրահիի երկրպագուներից և հաճախորդներից էին Սառա Ջեսիկա Փարկերը, Նիկոլ Քիդմանը, Սելմա Բլերը, Ջուլիա Ռոբերթսը, Նատալի Փորտմանը[6]։

1995-1997 թվականներին Միզրահին թողարկել է «IS**C» երկրորդ գիծը։ Այս գծի հագուստի գինը տատանվում էր 200-800 դոլարի միջև, ինչը զգալի էժան էր Isaac Mizrahi-ի թանկարժեք հավաքածուի գներից։ Այս գիծը ճանաչում չի ստացել և 1997 թվականին փակվել է։

Այզեք Միզրահին նորաձևություն է վերադարձել 2002 թվականին «Isaac Mizrahi for Target»-ի երկրորդ գծով։ Գիծը դարձել է շատ հայտնի և շուտով տարածվել է աքսեսուարների, հագուստի, տան հագուստների և կենդանիների պարագաների վրա։ Գիծը վաստակել է ավելի քան 300 մլն դոլար և վերադարձրել է Այզեք Միզրահիի անվան արդիականությունը[7]։

2008 թվականին Միզրահին տեղափոխվել է Liz Claiborne, որտեղ աշխատել է ընդամենը մեկ տարի՝ մինչև ընկերությունում 2009 թվականին ֆինանսական խնդիրների սկսվելը։

2009 թվականին «Future-ish»-ը Այզեք Միզրահիին անվանել է «նոր դարի քաղաքացի» (Citizen of the Next Century)[8]։

Այզեք Միզրահին շարունակել է իր անունով հագուստ թողարկել, սակայն 2011 թվականին Նյու Յորքի նորաձևության շաբաթում նրա հավաքածուն չի ցուցադրվել. դիզայները կրկին ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Լիարժեք ցուցադրության փոխարեն ներկայացվել են նոր իրերի լուսանկարները[9]։ Միզրահին տեսահոլովակ է նկարել, որտեղ բացատրում է պատճառները, թե ինչու է ցուցադրությունը չեղարկվել։ Երկրպագուներին ուղղված տեսաուղերձում Միզրահին հաստատում է, որ ցուցադրությունները հնացել են և նա վարվել է ինչպես իսկական ժամանակակից դիզայներ[10]։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Միզրահին հաճախ էր հայտնվում հեռուստատեսությամբ։ 1995 թվականին թողարկվել է «Unzipped» ֆիլմը՝ նվիրված Այզեք Միզրահիի 1994 թվականի աշնանային հավաքածուին։ Ֆիլմում նկարահանվել են սուպերմոդելներ Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը, Լինդա Եվանգելիստան, Քեյթ Մոսը։

1995 թվականի աշնանը Միզրահիի հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է «Style Network»-ում։

Միզրահին հաճախ հայտնվել է «E!» ալիքի հաղորդումներում և ճանաչում է ձեռք բերել որպես հեռուստաաստղ։ Ինքն իր դերում է խաղացել «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի «Թեդ» էպիզոդում։ Փոքր դեր է ունեցել նաև «Շրջադարձերի քաղաքը» ֆիլմում։ Միզրահին եղել է «Տգեղ Բեթթին» հեռուստասերիալի հրավիրված աստղ՝ խաղալով Fashion TV-ի լրագրողի դերում։

Միզրահին սեփական շոուն է վարել «Oxygen» ալիքում, որտեղ երգում և պարում էր։ Խաղացել է նաև Վուդի Ալլենի մի քանի ֆիլմերում։

2010 թվականին Միզրահին մասնակցել է «Bravo TV»-ի «The Fashion Show» շոուում, որը փոխարինել է «Պոդիում նախագծին»։ Այդ շոուում Միզրահին մրցել է սուպերմոդել Իմանի հետ։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Միզրահին ստեղծել է Մարկ Մորիսի «Գոնգ» բալետի կոստյումները, որը բեմադրվել է Ամերիկյան բալետի թատրոնում։ Ստեղծել է նաև «Սուպերմոդել Սենդիի արկածները» (Adventures of Sandee the Supermodel) կոմիքսների շարքը, որը թողարկել է Simon & Schuster հրատարակությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այզեք Միզրահին բացահայտ համասեռական է։ 2011 թվականի նոյեմբերին նա ամուսնացել է Առնոլդ Գերմերի հետ, որի հետ մինչ այդ ապրել է 6 տարի[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Blumberg N. Encyclopædia Britannica
  4. «Isaac Mizrahi Արխիվացված 2010-11-26 Wayback Machine». Cityfile. 2009-02-02. Retrieved 2010-10-18.
  5. July 24, 1995 (1995-07-24). «Mizrahi 'Unzipped' Արխիվացված 2012-10-04 Wayback Machine». Newsweek. Retrieved 2010-10-18.
  6. «Isaac Mizrahi: Label overview(չաշխատող հղում)». The New York Magazine
  7. Wilson, Eric; Barbaro, Michael (2008-01-16). «Isaac Mizrahi Leaves Target to Revamp Liz Claiborne». The New York Times.
  8. «Future-ish Honor». 2010. Retrieved 2010-02-15.
  9. «Айзека Мизрахи не будет на Нью-Йоркской неделе моды» Արխիվացված 2011-09-16 Wayback Machine cosmoshopping.ru
  10. «Острый язычок Айзека Мизрахи»(չաշխատող հղում) cosmoshopping.ru
  11. «Известный дизайнер Айзек Мизрахи заключил брак с партнером». Gay.ru. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]