Ամստերդամի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամստերդամի պատմությունը, Նիդեռլանդների մայրաքաղաքը իր ծագումը սկսում է XIII դարում, սկսած ոչ մեծ ձկնորսությամբ զբաղվող գյուղի ի հայտ գալու պահից, որը գտնվում է Ամստել (գետի) երկու ափերի ստորին հատվածում կառուցված ամբարտակների տարածքում։ Կապված այն բանի հետ, որ ի սկզբանե գետի արևելյան ափին ամբարտակ էր տեղադրվել, Ամստերդամի Արևելյան մասի հին անունների մեծամասնությունը ունեն Աուդե նախածանցը ( հոլ.՝ Oude — հին) կամ Աուդեզեյդս- (հոլ.՝ Oudezijds-, oude zijde — հին կողմ անվանումից)։ Գետի արևմտյան կողմում ամբարտակի կառուցումը տեղի է ունեցել ավելի ուշ և ստացել իր տեղում գտնվեղ Նիուվենդեյք փողոցի անվանումը (նոր ամբարտակ)։

1270 թվականին Ամստել գետի երկայնքով կառուցված ամբարտակը թույլ տվեց Դամ անունը ստացած ոչ մեծ տարածքի համար տեղ առանձնացնել։ Գյուղը սկսեցին անվանել «Amestelledamme», այսինքն՝ «Ամստելի գետի ամբարտակ»։ Առաջին գրավոր հիշատակումը Ամստերդամի մասին եղել է 1275 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այնտեղ հաղորդվում է ազնվական Ֆլորիս V Հոլանդացու կողմից Ամստել գետի ափին գտնվող ձկնորսական գյուղին առևտրային արտոնություններ տալու մասին։ Այս փաստաթղթի մեջ հիշատակվում է, որպես Ամստել ամբարտակի մոտ[1] « Amestelledamme մոտ ապրող մարդիկ»։

1287 թվականին, մեծ ջրհեղեղի ընթացքում, Տեքստելի շրջանում գտնվող ավազային պատնեշը քանդվել է, և Ֆլեվոնսկոյե լճի ափին գտնվող Ամստերդամը ի վերջո դարձել է Զեյդերզե անունով նեղուց։ Այս հանգիստ աղքատությունը պայմաններ է ստեղծել ոչ մեծ Ամստերդամ գյուղի ծովային առևտրի կենտրոնի վերածելու համար։ Ամստերդամը ընտրվել է որպես նավաստիների համար հանդիպումների և առևտրի վայր[2]։ Քաղաքի կարգավիճակ գյուղը ստացել է XIII-XIV դարերի սահմանագծին, իսկ նրա անունը ստացել է ժամանակակից հնչեղություն։

XIII-XV դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամի քարտեզ, 1544 թվական

1317 թվականին Վիլհելմ III-ը Ամստերդամը միացրել է Հոլանդիայի կոմսությանը։ Այդ կոմսության դերը Նիդեռլանդների տարածքներում այդ ժամանակ բավականին մեծ էր, որը հաստատվել է Վիլհելմ III-ի դստրերի հաջող ամուսնությամբ՝ նրանցից մեկը դարձել է Անգլիայի թագուհի, մյուսը՝ Հռոմեական կայսրության կայսրի կինը։

Այդ պահից սկսվել է Ամստերդամի բուռն տնտեսական զարգացումը։ Քաղաքի կենտրոն հանդիսացող Դամ հրապարակից դեպի արևելք կառուցվել են երկու նավահանգիստ՝ մեկը Էյ ծոցի վրա, մյուսը Ամստել գետի վրա։ Քաղաքի ընդարձակումը տեղի է ունեցել երկու նավահանգիստներում աստիճանաբար տարածքների ավելացմամբ և հարակից Դամրակ ու Ռոկին փողոցների կառուցմամբ, որոնք մինչ օրս համարվում են Ամստերդամի գլխավոր մայրուղիներից մեկը։ 1306 թվականին կառուցվել է Ամստերդամի առաջին եկեղեցին՝ Աուդեկերկ, որը նվիրվել է քաղաքի ու նավաստիների հովանավորին՝ Սուրբ Նիկոլային։

XIV դարի կեսերին քաղաքը երկու կողմերից սահմանափակվել է ամրապնդված ջրանցքներով, որոնք հանդիսացել են առաջին օղակը ջրային ուղիների հաղորդման համակարգում։ Ջրանցքների երկրորդ օղակը ձևավորվել է XV դարի սկզբին՝ առաջին քաղաքային պատերին հարակից տարածքների կցելով և մեծացնելով քաղաքի տարածքը մինչև 105 հա։ Նոր ջրանցքները քաղաքին տվել են լրացուցիչ պաշտպանություն արտաքին թշնամիներից։

Ամստերդամի նշանակությունը որպես նավահանգիստ մեծացել է XV դարի վերջին այն բանից, որ Հանսեատիկ միությունը քաղաքին տվել է Բալթիկ ծովում ազատ առևտրի իրավունք։ Բեռնափոխադրումների 70 %-ը Բալթիկ ծովով իրականացվում էր Ամստերդամի միջոցով։ Քաղաքի պայմանական ծաղկունքի շրջանը սկսվել է 1578 թվականին այն բանից հետո, երբ անկախություն է ձեռք բերվել Իսպանական գերիշխանությունից և ձևավորվել է Նիդեռլանդների Միացյալ գավառների Հանրապետությունը։ Հարավային գավառները մասնատվել են իսպանացիների կողմից, որոնք դեռևս 1585 թվականին ավերել և դատարկել էին Անտվերպենը՝ փակելով Շելդագետի ափը առաքման համար։ Այս բոլոր փաստերը Ամստերդամին թույլ են տվել գրեթե երկու դար առանց մրցակցության զարգանալ և նրա տրամադրության տակ էին կենցաղային ապրանքների նոր շուկաներ։

XVI-XVIII դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամի քարտեզ, XVII դար

Այս դարերում Ամստերդամում իշխանությունն անցել է 36 ռեգենտներից կազմված խորհրդի ձեռքը, որոնք կանխատեսելով քաղաքի հետագա աճը հրահանգում են ճարտարապետ Հենրիկ դե Կեյզերին մշակել զարգացման մի նախագիծ, որը հետագայում ստացել է «Երեք ջրանցքների նախագիծ»անվանումը։ 1585-1658 թվականներին այս նախագծի իրագործումը Ամստերդամին տվել է ժամանակակից ուրվագծում։ 1597 թվականի քարտեզի տվյալների համաձայն քաղաքն իր շինարարության սկզբի համեմատ ընդլայնվել է երկու անգամ և կառուցվել է նոր ջրանցք քաղաքի պատերի սահմաններից դուրս, որոնք կառուցվել են 15-րդ դարում։ Նախագծի վերջնական իրագործումը տեղի է ունեցել քաղաքապետարանի հսկողության ներքո և Ամստերդամի տարածքը ընդլայնվել է չորս անգամ՝ 1658 թվականին հասել մինչև 716 հա, քաղաքը ստացել է ներդաշնակ տեսք և հեղինակություն է բերել Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկին։

1609 թվականի ապրիլի 4-ից սկսած, երբ հոլանդացի նավաստիների թիմը Հենրի Գուդզոն հրամանատարությամբ «Հալվե ման» առագաստանավով Ամստերդամից ուղևորվեց Նոր Հնդկաստանի որոնմանը, սկսվեց նոր տարածքների գաղութային զավթման դարաշրջանը։ Սկզբում Օստ-Ինդյան, իսկ հետո Վեստ-Ինդյան Ընկերության ձևավորումը և Ամստերդամյան ֆոնդային բորսայի բացումն ավելի ամրապնդեցին Ամստերդամի տնտեսական և քաղաքական դիրքերը։ 1795 թվականին Ամստերդամը հռչակվեց որպես Բաթավյան Հանրապետության մայրաքաղաք, իսկ 11 տարի անց՝ Նիդեռլանդների թագավորության։ XVII]]-XVIII դարերին արտասահմանում Ամստերդամը դարձավ Եվրոպայի մեծ առևտրային քաղաքներից մեկը, տնտեսական ու մշակութային կենտրոն։ Տեղի է ունեցել բնակչության թվի աճ (50 հազար-1660թ., 200 հազ. - 1700թ.)[3]։

XVIII դարի երկրորդ կեսին Ամստերդամի դերը համաշխարհային առևտրի մեջ սկսել է անկում ապրել, քաղաքային բնակչության թիվը կրճատվել է։ 1795- 1813 թվականներին ֆրանսիական օկուպացիան, Նապոլեոնի սահմանափակ առևտրային քաղաքականությունը և մայրցամաքային շրջափակումը լուրջ հարվածներ են հանդիսացել քաղաքի տնտեսության համար։ Ամստերդամը մնացել է Նիդեռլանդների թագավորության մայրաքաղաքը, որտեղ կառավարում էր 1806 թվականին Նապոլեոնի կողմից նշանակված Լուի Բոնապարտը։ Քաղաքապետարանը վերակազմավորվել է թագավորական պալատի։ Լուի Բոնապարտի օրոք Ամստերդամում բացվել է Գիտության,գրականության և գեղեցիկ արվեստների Թագավորական ինստիտուտը, ինչպես նաև դրվել են ապագա Ազգային թանգարանի (Ռեյքսմեզուեմա) հիմքերը։

1810 թվականին, երբ Նիդեռլանդները ներառվեց Ֆրանսիական կայսրության կազմի մեջ, Նապոլեոնը Ամստերդամը դիտում էր որպես իր նշանակությամբ երրորդ քաղաք Փարիզից և Հռոմից հետո։ 1814 թվականի մարտի 30-ին Նապոլեոնի պարտությունից հետո արքայազն Վիլհելմ Ֆրեդերիկ Օրնսկին Ամստերդամի Նոր եկեղեցում հռչակվել է Նիդեռլանդների թագավոր՝ Վիլլելմ I անունով, որով Ամստերդամը վերադարձրեց մայրաքաղաքի կարգավիճակը։

XIX-XX դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամ: Պատկերը տիեզերքից: 2000 թվական

XIX դարի վերջին քառորդում արդյունաբերականացման և Ամստերդամում նավահանգստի զարթոնքի հետ կապված առաջացան բնակեցման խնդիրներ, որը պայմանավորված էր գյուղերից և ոչ մեծ քաղաքների աշխատուժի տեղափոխման հետ։ 1900 թվականին բնակչության թիվը հասավ 500 հազար մարդու։ 1901 թվականին բնակեցման մասին օրենսդրության ընդունումն օգնեց ուղղելու ստեղծված ծանր վիճակը՝ կապված ինչպես գերբնակեցման, այնպես էլ քաղաքի արտաքին տեսքը փչացնող կառույցների ի հայտ գալու հետ։

XIX դարի սկզբին Ամստերդամը զբաղեցրել է վեցերորդ տեղն իր մեծությամբ եվրոպական երկրների շարքում Լոնդոնից, Փարիզից, Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից և Վիեննայից հետո։ Ամստերդամ-Ռեյն ջրանցքի կառուցումը և Ամստերդամ-Հյուսիսային ծով ջրանցքի կառուցումը 1860-1880-ական թվականներին բացվել է նոր ծովային ուղի, որը մեծացրել է Ամստերդամի նշանակությունը որպես երկրի կարևոր նավահանգիստ։

Առաջին համաշխարհային պատերազմը սկզբում լուրջ ազդեցություն չի ունեցել քաղաքի ու բնակչության վրա՝ Նիդեռլանդների կողմից հայտարարված իր չեզոք դիրքի շնորհիվ։ Սակայն ժամանակի ընթացքում երկրում առաջացել են սով՝ կապված ներմուծման և արտահանման լճացման հետ։ 1917 թվականը նշանավորվել է որպես մայրաքաղաքում տեղի ունեցած «կարտոֆիլային ապստամբությամբ», որը բռնկվել է նավաստիների, հանքափորների ու տեքստիլագործների մասսայական գործադուլների ֆոնի վրա։

1928 թվականին Ամստերդամը դարձել է ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը։

Երկորորդ համաշխարհային պատերազմի սկզբին Ամստերդամը համարվում էր աշխարհի ադամանդային արդյունաբերության կենտրոնը, բիզնեսը գլխավորապես գտնվում էր հրեաական ընտանիքների ձեռքում։ Պատերազմի ժամանակ քաղաքը զավթվել է գերմանական զորքերի կողմից և ավելի քան 100․000 հրեա հանվել են քաղաքից դուրս, մի մասը մահացել է, բնիկ բնակչությունը ավելի քիչ է տուժել պատերազմի ժամանակ։ Քաղաքի շրջափակումը տևել է 1940 թվականի մայիսից մինչև 1945 թվականի մայիս։ 1950-1970 թվականները հայտնի են նախկին գաղութներից, ամենից առաջ Սուրինամի ներգաղթման ալիքով։ Դրանից բացի քաղաք են սկսել տեղափոխվել Թուրքիայի, Մարոկկոյի, Ինդոնեզիայի և այլ երկրների ներկայացուցիչներ։ Այս գործընթացները սրել են բնակչության և աշխատանքային տեղի հետ կապված խնդիրները, ծագել է ազգամիջյան հակամարտություններ, մեծ տարածում է ստացել թմրանյութերի կիրառումը։ Փոփոխություններն անդրադարձել են նաև տնտեսական ոլորտին։ Արդի շրջանում քաղաքի տնտեսությունը գլխավորապես հենվում էր ծառայությունների մատուցման ոլորտի և առևտրի վրա՝ հրաժարվելով շահույթ չհետապնդող արտադրական արդյունաբերությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The toll privilege of 1275 in the Amsterdam City Archives». Stadsarchief.amsterdam.nl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. La Court P., de. Memoires de Jean de Witt. 1709, p.37
  3. Фернан Бродель Материальная цивилизация, экономика и капитализм, XV-XVIII вв. т.3 Время мира Москва Прогресс 1992, С. 186


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • По материалам О. В. Звкина, Л. А. Бурлуцкая, Г. А. Гальперина, Н. В. Иванолва. Все столицы мира. Энциклопедический справочник. — М.: Вече, 2004. — С. 11-13. — ISBN 5-9533-0168-5
  • По материалам Главный редактор А. М. Прохоров. Большая советская энциклопедия. Третье издание. Том 1. А-АНГОБ. — М.: Советская Энциклопедия, 1970. — С. 540-541.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի պատմություն» հոդվածին։