Jump to content

Ամիր Խոսրով Դեհլևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիր Խոսրով Դեհլևի
արաբ․՝ خسرو بن سيف الدين محمود البخاري الدهلوي[1]
Ծնվել է1253[2][3]
ԾննդավայրPatiyali[3]
Վախճանվել էսեպտեմբերի 27, 1325
Վախճանի վայրԴելի, Դելիի սուլթանություն[4][3]
ԳերեզմանTomb of Amir Khusro
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, գրող և երաժիշտ
Լեզուպարսկերեն և հինդի-ուրդու
ՔաղաքացիությունՀնդկաստան
ԺանրերԳազել
 Amir Khusrow Վիքիպահեստում

Ամիր Խոսրով Դեհլևի (1253[2][3], Patiyali[3] - սեպտեմբերի 27, 1325, Դելի, Դելիի սուլթանություն[4][3]), հնդիկ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական։

Ծնվել է Պատիալում (Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգ)։ Գրել է պարսկերեն, ինչպես և ուրդու և հինդի լեզուներով։ Հարել է սուֆիզմին։ Հայտնի է «Խամսե» («Հնգամատյան») ժողովածուն, որն ամփոփում է «Լուսատուների ծագումը» (1298), «Շիրին և Խոսրով» (1298), «Մեջնուն և Լեյլի» (1298), «Իսքանդարի իմաստության հայելին» (1299) և «Ութ դրախտայգի» (1301) պոեմները։ «Շիրին և Խոսրով» պոեմի հիմքում ընկած է արևելյան ժողովրդական ավանդությունը հայուհի Շիրինի (Անուշ) և պարսից Խոսրով Փարվիզ թագավորի սիրո մասին։ Գրել է նաև քնարական բանաստեղծություններ, պատմական, գրականագիտական և լեզվաբանական աշխատություններ։ Մահացել է Դելիում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. الزركلي خ. ا. الأعلام (արաբ.): قاموس تراجم لأشهر الرجال والنساء من العرب والمستعربين والمستشرقين — 15 — بيروت: دار العلم للملايين, 2002. — Vol. 2. — P. 305.
  2. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 3 4 5 6 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 79. — ISBN 978-2-221-06888-5
  4. 1 2 Амир Хосров Дехлеви // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Խոսրով Դեհլևի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 320