Ամերիկյան սարսափ պատմություն: Պաշտամունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ամերիկյան սարսափ պատմություն: Պաշտամունք
Ժանրթրիլեր
ՍտեղծողՌայան Մերֆի
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Սառա Պոլսոն, Էվան Փիթերս, Շայեն Ջեքսոն, Բիլլի Լուրդ և Պիլլ Էլիսոն
Սերիաների քանակ11
Էկրաններին էսեպտեմբերի 5, 2017-ից նոյեմբերի 14, 2017
ՀեռուստաալիքFX
ՆախորդՌոանոկ
ՀաջորդԱպոկալիպսիս
Պաշտոնական կայքէջ

«Ամերիկյան սարսափ պատմություն: Պաշտամունք» (անգլ.՝ American Horror Story: Cult), ամերիկյան «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանը: Եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին FX հեռուստաալիքով: Եթերաշրջանի մասին հայտարարվել էժէ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջանի իրադարձությունները զարգանում են Դետրոյթի արվարձաններից մեկում: Գլխավոր դերում Սառա Փոլսոնն է, ով մարմնավորում է Նյու Յորքի բնակչուհու, որ տառապում է սեպտեմբերի 11-ի դրամատիկ դեպքերի հետևանք հանդիսացող հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Նրա մոտ զարգացել են միանգամից երեք վախեր՝ տրիպոֆոբիա՝ վախ, որն առաջանում է անցքերով կամ անհարթություններով առարկաներ տեսնելիս, կուլրոֆոբիա՝ վախ ծաղրածուներից, և հեմոֆոբիա՝ վախ արյունից: Ժամանակի ընթացքում նա սովորել էր հաղթահարել իր վախերը՝ իր կնոջ (Էլիսոն Փիլ) շնորհիվ: Բայց ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը վերականգնում է նրա վախերը: Երբ Սառայի հերոսուհուն սպառնում են «Լարովի նարինջի» գաղափարներից ոգեշնչված մի խումբ չար ծաղրածուներ, նրա կինը մտածում է, որ նրա մոտ փսիխոզ է: Օգնության բացակայությունը Սառայի կերպարին դրդում է վճռական քայլերի, որպեսզի պաշտպանի իրեն և իր ընտանիքը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Փոլսոն, Էվան Փիթերս և Էլիսոն Փիլ (ձախից աջ) համապատասխանաբար կատարում են Էլլի Մեյֆեր-Ռիչարդսի, Կայ Անդերսոնը և Այվի Մեյֆեր Ռիչարդսի դերերը
Բիլլի Լուրդ, Շայեն Ջեքսոն և Բիլի Էյքներ (ձախից աջ), համապատասխանաբար կատարում են Ուինթեր Անդերսոնի, բժիշկ Ռուդի Վիսենթ Անդերսոնի և Հարիսոն Ուիլթոնի դերերը

Հատուկ հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը Prod. ծածկագիր Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
741 "Ընտրությունների գիշերը"
"Election Night"
Բրեդլի ԲյուքերՌայան Մերֆի և Բրեդ Ֆելչակ5 սեպտեմբերի, 20177ATS013,93[1]
Նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո ռեստորանի սեփականատիրուհի Էլի Մեյֆեր-Ռիչարդսի կյանք են վերադառնում այն բոլոր վախերը, որոնք, ինչպես նրան թվում էր, ինքը հաղթահարել էր երիտասարդ ժամանակ: Եվ ավելին, այս անգամ նրանք ավելի իրական են... 
752 "Մի վախեցիր մթից"
"Don't Be Afraid of the Dark"
Լիզա ՋոնսոնԹիմ Մայնիր12 սեպտեմբերի, 20177ATS022,38[2]
Կայն առաջադրում է իր թեկնածությունը Քաղաքային խորհրդում թափուր մնացած տեղի համար և իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում է Էլլիի տուն: Այվին անհանգստանում է իր կնոջ անկայուն հոգեկան վիճակի համար և էլլիի հոգեբանին՝ Ռուդիին, խնդրում է այցելել նրան: Այվին, Էլլին և Օզին ծանոթանում են նոր հարևանների հետ, որոնք բնակություն էին հաստատել դիմացի տանը դաժան սպանությունունից մեկ օր անց: 
763 "Հարևանները դժոխքից"
"Neighbors from Hell"
Գվինեթ Հորդեր-ՓեյթոնՋեյմս Վոնգ19 սեպտեմբերի, 20177ATS032,25[3]
Ողջ քաղաքը երես է թեքում Էլլիից այն բանից հետո, երբ նա պատահականորեն սպանում է լատինամերիկացու: Էլլիի և Այվիի հարաբերությունները ավելի լարված են դառնում: Կայը Էլլիին օգնության ձեռք է մեկնում: 
774 "Նոյեմբերի 9"
"11/9"
Գվինեթ Հորդեր-ՓեյթոնՋոն Ջ. Գրեյ26 սեպտեմբերի, 20177ATS042,13[4]
Այս սերիայում հայտնի է դառնում այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրություններից առաջ և հետո և այս կամ այն կերպ ազդել են Կայի պաշտանմունք ստեղծման վրա: 
785 "Անցքեր"
"Holes"
Մեգի ԿայլիՔրիստալ Լիու3 հոկտեմբերի, 20177ATS052,20[5]
Կայը ցանկանում է իր հետևորդներից ստանալ ապացույց նրանց անսահման հավատարմության և անձնվիրության վերաբերյալ. դրա համար նա առաջարկում է սպանել իրենցից մեկին... Էլլին ընդունելության է գնում Ռուդիի մոտ և պատմում նրան իր ընտանեկան խնդիրների մասին: 
796 "Միջհարավային մարդասպանը"
"Mid-Western Assassin"
Բրեդլի ԲուքերԹոդ Քուբրակ10 հոկտեմբերի, 20177ATS062,15[6]
Էլլին ցանկանում է Ռուդիին համոզել պաշտանմունքի գոյության մասին և նրա մոտ է տանում Մեդոուին, որպեսզի նա պատմի իր պատմությունը: Սակայն պարզվում է, որ Մեդոուն լրիվ այլ ծրագրեր ունի: Այդ ժամանակ Կայի համար հայտնվում է նոր ուժեղ հակառակորդ Քաղաքային Խորհրդի ընտրություններում: 
807 "Վալերի Սոլանասը մահացավ քոմեղքերի համար. Անասուն"
"Valerie Solanas Died for Your Sins: Scumbag"
Ռեյչել ԳոլդբերգԿրիստալ Լիու17 հոկտմեբերի, 20177ATS072,07[7]
Քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթելուց հետո Կայն իր համար նոր կողմանկիցներ է ձեռք բերում ողջ երկրից, որոնք, որպես կանոն, ուժեղ տղամարդիկ են: Խորհրդավոր կինը զգուշացնում է Բևերլիին, Այվիին և Ուինթերին այն մասին, որ Կայը ծրագրում է հասնել համաշխարհային գերիշխանության առանց նրանց օգնության: 
818 "Մեր տագնապի ձմեռը"
"Winter of Our Discontent"
Բարբարա ԲրաունՋոշուա Գրին24 հոկտեմբերի, 20177ATS082,06[8]
Կայը փնտրում է դավաճանների իր պաշտանմունքում, բայց գտնում է նոր դաշնակից: Ուինթերը Կայից անսպասելի առաջարկ է ստանում դառնալ առաքյալի մայր: 
829 "Խմիր Քուլ-էյդ"
"Drink the Kool-Aid"
Անժելա ԲասետԱդամ Փեն31 հոկտեմբերի, 20177ATS091,48[9]
Կայն առաջարկում է իր բոլոր հետևորդներին խմել թունավորված ըմպելիք: Էլլին պատմում է Այվիին, թե ինչպես է նա կարողացել հաղթահարել վախերը: Կայն Օզին ասում է, որ նա իր հարազատ որդին է, և համոզում է տղային մնալ իր տանը: 
8310 "Չարլզ (Մենսոնը) որպես գլխավոր"
"Charles (Manson) in Charge"
Բրեդլի ԲուքերՌայան Մերֆի և Բրեդ Ֆելչակ7 նոյեմբերի, 20177ATS101,82[10]
Կայի հոգեկան վիճակը օր օրի ավելի է վատթարանում: Իր տեսիլքներում նա տեսնում է Չարլզ Մենսոնին, ով օգնում է իրեն կողմնորոշվել, թե ինչպես վարվի իրեն մոտ մի քանի մարդկանց հետ: 
8411 "Նորից վեհ"
"Great Again"
Ջենիֆեր ԼինչԹիմ Մայնիր14 նոյեմբերի, 20177ATS111.97[11]
Կային ձերբակալում է ՀԴԲն, և նա հայտնվում է բանտում: Սակայն նույնիսկ այնտեղ Կայը մտադրվում է ձեռք բերել անսահման իշխանություն: Էլլին փորձում է շարժվել առաջ և որոշում է զբաղվել քաղաքականությամբ: 

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պաշտանմունք»-ի վեցերորդ սերիայի մասսայական հրաձգության տեսարանը փոփոխվել է Լաս Վեգասի ողբերգական դեպքի (1 հոկտեմբերի, 2017) ազդեցությամբ, որի ընթացքում մահացել է 56 մարդ և ավելի քան 500-ն ստացել են վնասվածքներ: Նոր տարբերակում էպիզոդը պակաս արյունահեղ և դաժան է երևում, քան ի սկզբանե մտածված տարբերակում[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Porter Rick (September 7, 2017)։ «Tuesday cable ratings: ‘American Horror Story: Cult’ premieres lower than ‘Roanoke’»։ TV by the Lists։ Վերցված է September 7, 2017 
  2. Metcalf Mitch (September 14, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 9.12.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է September 14, 2017 
  3. Metcalf Mitch (September 20, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 9.19.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է September 20, 2017 
  4. Metcalf Mitch (September 27, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 9.26.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է September 27, 2017 
  5. Metcalf Mitch (October 4, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.3.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է October 4, 2017 
  6. Metcalf Mitch (October 11, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.10.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է October 11, 2017 
  7. Metcalf Mitch (October 18, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.17.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է October 18, 2017 
  8. Metcalf Mitch (October 25, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.24.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է October 25, 2017 
  9. Metcalf Mitch (November 1, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 10.31.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է November 1, 2017 
  10. Metcalf Mitch (November 8, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 11.7.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է November 8, 2017 
  11. Metcalf Mitch (November 15, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 11.14.2017»։ ShowBuzzDaily։ Վերցված է November 15, 2017 
  12. Ryan Murphy On Why He Re-Edited Mass Shooting In ‘AHS: Cult’ | Deadline

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]