Չեզ Բոնո
Չեզ Բոնո | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Chastity Sun Bono |
Ծնվել է | մարտի 4, 1969 (55 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ, երգերի հեղինակ և երգիչ |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Պարգևներ | |
Կայք | chazbono.net |
Chaz Bono Վիքիպահեստում |
Չեզ Սալվատորե Բոնո (անգլ.՝ Chaz Salvatore Bono, ի ծնե՝ Չեստիտի Սան Բոնո, անգլ.՝ Chastity Sun Bono, մարտի 4, 1969, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ԼԳԲՏ իրավապաշտպան, գրող, դերասան, երաժիշտ, Սոննի Բոնոյի և Շերի միակ երեխան։ Ծննդյան օրից մինչև 2010 թվականը Չեզ Բոնոն եղել է կին, 2010 թվականին նա սեռափոխության վիրահատություն է արել և դարձել տղամարդ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1969 թվականին Լոս Անջելեսում։ Նա Սոննի և Շեր փոփ և փոփ ռոք դուետ խմբի Շերի և Բոնոյի միակ երեխան է։ Բոնոն փոքրիկ երեխայի դերում հաճախ է ելույթներ ունեցել ծնողների շոուներում։ Նա ծնվել է աղջիկ, նրան անվանել են Չեստիտի Սան Բոնո, այն բանից հետո, երբ Շերը Չեստիտի անունով բիսեքսուալ կնոջ դեր էր խաղում Բոնոյի ստեղծած Chastity ֆիլմում[2][3][4]։
Բոնոն 13 տարեկանում հասկանում է, որ նա այնպիսին չէ, ինչպես բոլորը։ Դրա մասին նա նշել է իր Family Outing գրքում[5]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոնոն իր երաժշտական կարիերան սկսել է Ceremony խմբում[6], որը 1993 թվականին թողարկել է իր միակ Hang Out Your Poetry ալբոմը։ Խմբում նա եղել է վոկակիստ, նվագել է ակուստիկ կիթառ և հարվածային գործիք։
ԼԳԲՏ- ակտիվիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի ապրիլին The Advocate ամսագրին տված ԼԳԲՏ-ների հարցազրույցում Բոնոն հայտարարեց, որ ինքը համասեռական աղջիկ է[7]։ 1998 թվականին Family Outing գրքում մանրամասն ներկայացնում է, որ իր կյանքը նման է քաղաքական երանգի և թույլ է տալիս իրեն միաժամանակ լինել և լեսբի և կին և անհատականություն[8]։ Բոնոն գրել է նաև, որ Շերը, որը գեյ խորհրդանիշ էր, իր երեխայի խոստովանությունից մեկ տարի անց համաձայնել է, որ իր նկարը լինի The Advocate ամսագրի գլխավոր էջին՝ որպես լեսբի աղջկա հպարտ մայր[8]։ Այդ օրվանից Շերը դարձավ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության հայտնի անդամներից մեկը։
Հոր հետ Բոնոյի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ նա ընտրվեց Կալիֆոռնիա նահանգի կոնգրեսմեն՝ հանրապետական կուսակցությունից։ Իրենց քաղաքական հայացքների բախման պատճառով նրանք այդպես էլ միմյանց հետ չխոսացին մինչև Սոնիի մահը։
Բոնոն աշխատել է The Advocate ամսագրում՝ որպես հեղինակ[6]։ Որպես հասարակական գործիչ նա աշխատում էր Մարդու իրավունքների կոմիտեում, նպաստում էր Բիլ Քլինտոնի ԱՄՆ նախագահի պաշտոնում վերաընտրվելուն։ Մեդիայի գծով տնօրեն Է աշխատել Գեյ և լեսբի դաշինք` ընդդեմ զրպարտության կազմակերպությունում։ 2006թ-ին Բոնոն Celebrity Fit ակումբում եղել է ռեալիթի շոու հաղորդման ավագ։ Այդ աշխատանքում նրան օգնել է նրա ընկերուհին՝ Ջենիֆեր Էլիան, որը կազմակերպում էր տարատեսակ թրեյնինգներ[9]։
Սեռափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի կեսերին Բոնոն սկսել է հետաքրքրվել սեռափոխության գործընթացով՝ կնոջից անցում տղամարդու։ 2009 թվականին Բոնի գործակալը հայտարարություն է արել, որ Չեստիտին անունը փոխել է և դրել Չեզ։ Գեյերն և լեսբուհիներն ընդդեմ ստի և Empowering Spirits Foundation կազմակերպությունները աջակցել են Բոնոյին և նրա կատարած ընտրությունը[10]։ Սեռափոխության իրավաբանական գործընթացը վերջնականապես ավարտվել է 2010 թվականի մայիսի 8-ին, երբ Կալիֆոռնիայի դատարանը նրան շնորհեց նոր անձնագիր։ Չեզ Սալվատորե Բոնո անունը նա ընտրել էր ի պատիվ իր ծնողների[11][12]։ Բոնոն նկարահանել է Becoming Chaz վավերագրական ֆիլմը, որը պատմում է իր սեռափոխության մասին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Chaz Bono granted gender and name change». Fox News. 2010 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ LaRocque, Jason. Cher: You Haven't Seen the Last of Me. Baker & Taylor, 2013, p. 75-80. 978-1-300-88858-1.
- ↑ Bego, Mark. Cher: If You Believe. Cooper Square Press, 2001, p. 56-58. 978-1-58979-135-0.
- ↑ Virtel, Louis, "Bad Movies We Love: Chastity." Movieline.com, Nov. 17, 2010, accessed Apr. 4, 2015.
- ↑ Bono, Chaz (as Chastity); Fitzpatrick, Billy (1998). Family Outing. New York: Little, Brown. էջ vii. ISBN 0-316-10233-4.
- ↑ 6,0 6,1 Marcus, Lydia (2006 թ․ մայիսի 21). «Interview with Chastity Bono». AfterEllen. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Freydkin, Donna (1998 թ․ հոկտեմբերի 14). «Chastity Bono opens up about coming out». CNN. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 8,0 8,1 Bono, Chaz (as Chastity); Fitzpatrick, Billy (1998). Family Outing. New York: Little, Brown. էջ viii. ISBN 0-316-10233-4.
- ↑ «I prefer him as a man: Chaz Bono's girlfriend Jennifer Elia speaks out about his sex change as the pair discuss wedding plans | Mail Online». London: Dailymail.co.uk. 2011 թ․ մայիսի 13. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «ESF Applauds Chastity Bono's Gender Transition Announcement» (PDF). Empowering Spirits Foundation Press Release. 2009 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Chaz Bono granted gender and name change». Fox News Channel. 2010 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Chaz Bono, Cher's child, becomes a man after Southern Californian judges grants gender change». Herald Sun. 2010 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեզ Բոնո» հոդվածին։ |
|
- Официальный сайт Чеза Боно Արխիվացված 2011-09-23 Wayback Machine(անգլ.)
- Чез Боно Թվիթթերում
- Чеза Боно Ֆեյսբուքում
- [+ChazBonoOfficial Чеза Боно] էջը Google+ սոցիալական ցանցում
- Чеза Боно էջը Յություբ տեսահոսթինգում
- Чез Боно Internet Movie Database կայքում
- Մարտի 4 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի գրողներ