Աղասի Եսայան
Jump to navigation
Jump to search
Աղասի Եսայան | |
---|---|
Ծնվել է | 1914 թվական |
Մահացել է | 1983 թվական |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Երկեր | «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965) «Հայաստանի միջազգային իրավական դրությունը. 1920-1922» |
Մասնագիտություն | իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ |
Աղասի Արշակի Եսայան (1914 - 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ։
Իրավաբանական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1964)։ «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965) ուսումնասիրության մեջ ցույց է տվել արևմտյան տերությունների վերաբերմունքը հայկական հարցին առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ, լուսաբանել Հայաստանի հետ կապված հարցերի քննարկումը Ազգերի լիգայում, հայկական հարցը 1918-20-ի խորհրդա-թուրքական հարաբերություններում։ «Հայաստանի միջազգային իրավական դրությունը. 1920-1922» (1967) աշխատության մեջ քննել է Հայաստանի Հանրապետության միջազգային-իրավական վիճակը, նրա փոխհարաբերությունները Անտանտի երկրների, Խորհրդային Ռուսաստանի հետ և այլ հարցեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |